Thursday, 18 04 2024
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին
Ռուս խաղաղապահները լքում են իրենց «անպատասխանատվության գոտին»
23:00
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գերազանցում է միջուկային մարտագլխիկների քանակով
22:45
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
Ներքին դիսկուրսի սպառնալիքը. պարտությունը ճակատագիր չէ
Բաքուն փորձում է բովանդակազրկել իր պատերազմական հանցագործությունները. փաստեր չունեն
Մահակով բռնաբարելու ակնարկ, ծեծ․ՆԳՆ-ում բելառուսացման պրոցես է՝ Փաշինյանի գիտությամբ
21:50
Սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք
Podcast կարևորի մասին
21:20
Գերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և Իսրայելին
ՀՀ և Ֆրանսիայի ԱԳՆ-ները քաղաքական խորհրդակցություններում անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի
Ռուսաստանը խոստովանեց պարտությունը
Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին. Լիտվայի ԱԳ նախարարը՝ Ալեն Սիմոնյանին
ՌԴ Տյումենի մարզի ութ բնակավայրերում տարհանում է հայտարարվել
ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները հայտնել են երկկողմ օրակարգն ակտիվորեն հարստացնելու պատրաստակամություն

Ճարտարապետական համալսարանը գտնվում է ինֆորմացիոն պատերազմական հարձակումների ներքո. հայտարարություն

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը միակն է, որ պատրաստում է որակյալ կադրեր ճարտարապետության ու շինարարության ոլորտներում և հանրապետության մեծագույն և կարևոր ուսումնական հաստատություններից մեկն է: Արհեստավարժ ներուժը, արդիականացված ուսումնական գործընթացները համալսարանը դուրս են բերել նաև միջազգային հարթակ: Ուսանողների և դասախոսների փոխանակնումներ, անդամակցում միջազգային ծրագրերին, գիտաժողովներ, ցուցահանդեսներ, ակտիվ ուսանողական կյանք, սա համալսարանի սովորական առօրյան է:

Համալսարանի գործունեությունն արդեն որոշ ժամանակ է, գտնվում է ինֆորմացիոն պատերազմական հարձակումների ներքո: Դա կարելի է բնական երևույթ համարել, հաշվի առնելով, որ ավարտին է մոտենում ներկա ռեկտորի գործունեության ժամկետը և սպասվում են նոր ընտրություններ: Խոսքը վերաբերում է վերջին շրջանի՝ rector.am և buh.am կայքէջերի ակտիվ հրապարակումներին, որոնք նպատակաուղղված զրպարտում են համալսարանի ղեկավար կազմին, պրոֆեսորներին, աշխատակիցներին՝ ավելորդ լարվածություն մտցնելով համալսարանի կյանքում:

Վերոնշյալ կայքէջերը ենթադրում ենք, որ խմբագրվում են սեփական անունով հանդես չեկող Հովհաննես Թոքմաջյանի կողմից, քանի որ նախկինում եղել են հրապարակումներ, որտեղ հաստատվել է պարոն Թոքմաջյանի ընդգրկվածությունը կայքերից մեկի գործունեությունը համակարգող խորհրդի կազմում և այնտեղ հանդես եկող անձնավորությունները աֆիլացվում են նրա հետ: Հիշեցնենք, ով է Հովհաննես Թոքմաջյանը. նա եղել է համալսարանի նախկին ռեկտորը և հավակնոտ նախագիծ ուներ միավորելով ճարտարապետաշինարարական և ճարտարագիտական համալսարանները (առանց հաշվի նստելու երկու բուհերի կոլեկտիվների կարծիքի հետ), դառնալ միավորված խոշոր՝ Պոլիտեխնիկական համալսարանի նախագահ: Այդ նպատակով նա վերանվանեց ճարտարագիտական համալսարանը իր նախկին անվանումով՝ Պոլիտեխնիկ, սակայն անպատվաբեր սեքսուալ սկանդալը խառնեց նրա խաղաքարտերը:

Այս հոդվածի նպատակն է հանրությանը ներկայացնել պարոն Թոքմաջյանի գործունեության մեկ այլ ոլորտ: Նրա ռեկտոր եղած ժամանակաշրջանում մերձավորների մի ամբողջ բանակ հասցրեց թեկնածուական և դոկտորական ատենախոսություններ պաշտպանել:

Ներկայացնենք Թոքմաջյանի՝ 030, 055, 001 շիֆրերով գիտական խորհրդների նախագահ եղած 2006-2014թթ. Ժամանակահատվածում գիտական կոչումներ ստացած ամենամոտ ազգականների ցանկը:

Զարմանալիորեն պարոն Թոքմաջյանի ազգականները հենց նշված ժամանակահատվածում և մասնագիտություններով ունեցան գիտական մտքի բեղուն հաջողություններ:

Նույն սցենարով որդին՝ Վաչե Թոքմաջյանը 2015 թվականին՝ 27 տարեկան հասակում պաշտպանել է դոկտորական թեզը «Ջրամբարի օգտակար ծավալի մեծացման և ջրառ կառուցվածքների շահագործման արդյունավետության բարձրացման ինժեներական միջոցառումները» վերնագրով Ակադեմիկոս Եղիազարովի ինստիտուտում գործող խորհրդում, որը դարձյալ պարոն Թոքմաջյանն է ղեկավարել:

Սակայն, այսքանով նրա գիտական «հովանավորչությունը» չի սահմանափակվում: Պարոն Թոքմաջյանը համալսարանում ստեղծել էր գիտական հոդվածներ և թեզեր գրողների մի խումբ, որոնք պատվերով ծառայություններ էին մատուցում: Ներկայումս այդ խմբի անդամները բազմաթիվ մանր ծառայություններ են մատուցում Թոքմաջյանին՝ փորձելով խաթարել համալսարանի բնականոն գործունեությունը, բայց և շարունակելով աշխատել համալսարանում:

Այստեղ պետք է նշել որ Էքս ռեկտորի ղեկավարման տարիներին համալսարանում են աշխատել նրա որդին՝ որպես աշխատակազմի ղեկավար, որդու կնքահայրը՝ որպես կրթական բարեփոխումների դեպարտամենտի ղեկավար- պրոռեկտոր, դուստրը՝ որպես լրատվության վարչության պետ, փեսան՝ դեկան, հարսը՝ դասախոս, եղբայրը, որն ի դեպ լինելով համալսարանի Դիզայնի ամբիոնի դեկանը՝ հաջողությամբ դոկտորական թեզը պաշտպանել է <> թեմայով: Դժվար չէ գուշակել, թե ինչպիսի «լումա» է ունեցել գիտական ղեկավարը այս գործում, որն ի դեպ Թոքմաջյանի որդու կնքահայրն է:

Մենք այստեղ անրադարձանք միայն փոքր ընտանիքի անդամներին: Շարունակությունը կներկայացնենք հաջորդիվ:

Իհարկե պետք է նշել, որ տհաճ է քննարկման հանել համալսարանի ներքին խնդիրները, և ձեր ներողամտությունն ենք հայցում այս քննարկումների մեջ ներքաշելու համար, սակայն, քանի որ քննարկումներն պարբերաբար հանրայնացվում են ստիպված ենք մենք էլ մեր պարզաբանումներ տալ հանրությանը:

Անահիտ Կարագուլյան

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Լրատվության և տպագրության վարչության պետ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում