Tuesday, 23 04 2024
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը , Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Լուրեր առավոտյան թողարկում 10:00
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»

Վազգեն Մանուկյանը պետք է հեռացվի Հանրային խորհրդի նախագահի պաշտոնից. «Կարճ կապենք»

Քաղաքական անհաջողակից դեպի քաղաքական հանցագործ ընդամենը մեկ քայլ է և Վազգեն Մանուկյանն ասվածի վառ ապացույցն է: Ցավոք սրտի Հայաստանի երրորդ հանրապետության առաջին վարչապետի քաղաքական գործունեությունը արժևորվում է հենց այս համատեքստում: Այլ ճանապարհով հնարավոր չէ հասկանալ, թե ինչպես Ղարաբաղ կոմիտեի գաղափարախոսն ու Արցախյան շարժման ակտիվ դերակատարներից մեկն ընդամենը մի քանի տարիների ընթացքում փոխակերպվեց քաղաքական շարքային հաճախորդի, որը տարատեսակ ծառայություններ է մատուցում պատրոնին: Վազգեն Մանուկյանի քաղաքական գործունեության ամենաուշագրավ դրվագները երեքն են․ Ազգային ժողով մտնելն ու հայտարարելը, որ եթե 30 րոպեից չգամ, ապա եկեք իմ ետևից, ինչը հետևանքով ամբոխը ներխուժեց ԱԺ և լինչի դատաստանի ենթարկեց ԱԺ նախագահին և փոխնախագահին։

Հաջորդը հոկտեմբերի 27-ի առթիվ արված ուշագրավ հայտարարությունն է, երբ Վազգեն Մանուկյանը ահաբեկիչներին ներկայացրեց որպես մի խումբ ռոմանտիկներ։ Իսկ վերջերս պարզեց, որ նա ահաբեկչությունից օրեր առաջ հանդիպել և ոգեշնչել է Նաիրի Հունանյանին։ Վերջին ուշագրավ դրվագը 2008-ի ընտրություններն են, երբ Վազգեն Մանուկյանը մեծագույն ծառայություններ մատուցեց Սերժ Սարգսյանին՝ օգնելով նրան ընտրակեղծիքների միջոցով դառնալ նախագահ։ Ի պատասխան այս ծառայության որպես նվեր ստեղծվեց Հանրային խորհուրդը՝ հատուկ պարոն Մանուկյանի համար, որի գործառույթները մինչ օրս պարզ չեն։ Իսկ հիմա այդ նույն Վազգեն Մանուկյանը Հանրային խորհդրի նախագահի կարգավիճակով նորից փորձում է ծառայություններ մատուցել, բայց այս անգամ Ռոբերտ Քոչարյանին՝ փաստացի դառնալով վերջինիս փաստաբանն ու նվիրյալ հաճախորդը։

Մի՞թե այսքանից հետո այս որակներով գործիչը կարող է շարունակել պաշտոնավարել։ Անարդար է, պարոն Քոչարյանի հաճախորդները սպասում են պիցա ուտելով, իսկ Վազգեն Մանուկյանը հարկատուների փողերի հաշվին կառավարական միջանցքներում պարապ-սարապ ման գալով: Թո՛ղ գնա ու միանա իր ընկերներին: Վազգեն Մանուկյանը պետք է հեռացվի Հանրային խորհրդի նախագահի պաշտոնից և սա վարչապետ Փաշինյանի ամենաառաջնահերթ խնդիրներից մեկն է, քանի որ մրցակցությունից դուրս հայտնված պետական գործչից, ապաշնորհ ընդդիմադիրից և բազմիցս օգտագործված հաճախորդից ամեն ինչ կարելի է սպասել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում