Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Քաղաքական դիակների վերջին հանգրվանը Ղարաբաղյան հարցի շահարկումն է

Ղարաբաղյան հակամարտությունը հայաստանցիների ու ընդհանրապես հայ ժողովրդի առջև ծառացած ամենակարևոր մարտահրավերն է: Ասվածի տրամաբանությունից ելնելով հիմնախնդրի խաղաղ կարգավորումն ու պատերազմի այլընտրանքի հավանականությունը ըստ էության պետք է դիտարկվեին քաղաքական ու հանրային դիսկուրսի առաջնային առարկաները:

Բայց, ցավոք սրտի, համանման դիսկուրս գոյություն չունի, չկա ու երբևէ չի էլ եղել: Առաջին հայացքից միտքն այս առնվազն տարօրինակ է ու ինչու չէ նաև զավեշտալի: Եթե Ղարաբաղյան հակամարտությունը ամենակարևոր մարտահրավերն է, ապա ինչպե՞ս է հնարավոր դրա շուրջ ծավալվող դիսկուրսի չգոյությունը, չէ՞ որ քաղաքական ուժերը, հանրությունն ու քաղաքացիական հասարակությունը ամեն մի պատեհ առիթի պարագայում պետք է քննարկումներ նախաձեռնեին դրա վերաբերյալ:

Քաղաքագետներից ու փորձագետներից շատերը կարող են պնդել, որ դիսկուրսի բացակայությունը պայմանավորված է հիմնախնդրի վերաբերյալ հանրության զգայուն մոտեցմամբ: Վերոնշյալ հիմնավորման մեջ իհարկե կան իրականության որոշակի տարրեր, բայց պետք է արձանագրենք, որ դրանք չնչին են: Հանրության զգայական մոտեցումը չի կարող վճռական պատճառ լինել, քանի որ համաշխարհային պատմության պրակտիկան փաստում է, որ նույնիսկ ամենապայթունավտանգ հիմնահարցերը կարող են դառնալ բանական քննարկման առարկա: Հայ ժողովուրդն էլ այս տեսանկյունից բացառություն չէ, քանի որ մենք էլ ապրում ենք այս մոլորակի վրա ու ունակ ենք ինչ-որ հարցեր քննարկել:

Լա՛վ, եթե վճռական ու վերջնական պատճառը հանրության զգայուն արձագանքը չէ, ապա ո՞րն է ի վերջո բանական խոսքն ու քննարկումը արգելակող բուն խնդրո առարկան: Իհարկե պատճառները բազմաթիվ են՝ պատմականից մինչևը մշակութային, քաղաքականից մինչև քաղաքակրթական: Փաստորեն գործ ունենք պատճառների համալիր ներգործության հետ: Բայց պետք է նաև փաստենք, որ բոլոր այս խնդրիրները այդ նույն համալիր ներգործության տրամաբանությամբ կարող են լուծվել ու մղվել երկրորդական պլան: Պատմական ու մշակութային, քաղաքական ու քաղաքակրթական պատճառները կարևորվում ու սուր երանգավորում են ստանում հատկապես այն ժամանակ, երբ դրանք ներքաշվում են պոպուլիզմի ու դեմագոգիայի մանիպուլյացիոն շղթայի մեջ: Այսինքն առաջինները երկրորդի ածանցյալներն են, ու հակամարտության պատմական բաղադրիչը կոնֆլիկտային է դիտարկվում, երբ այն դառնում է մանիպուլյացիայի թիրախ:

Փաստորեն կարող ենք արձանագրել, որ վերջին 25 տարիներին Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ բանական դիսկուրսը մղվել է ետին պլան, ու դրան փոխարինելու են եկել ազգայնական դեմագոգիան ու մանիպուլյացիոն աղմուկ-աղաղակը:

Արատավոր այս իրավիճակի առաջնային պատասխանատուները իշխանություններն են՝ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Երկրորդ ու երրորդ նախագահներն իշխանության են եկել Ղարաբաղյան հակամարտության միջոցով ու բնական է, որ համակարգի շարունակականությունն էլ ապահովել են հենց այդ նույն հիմնախնդրի շահարկման հաշվին: Այսինքն այս երկուսը պատերազմի տրամաբանական արտադրանքներն են ու իրենց քաղաքական գոյությունն էլ մշտապես արդարացրել են պատերազմով կամ էլ դրա սպառնալիքով: Այլ առաքելություն ու գոյության այլ իմաստավորում նախորդ երկու ռեժիմները երբևէ չեն ունեցել:

Բնական է, իրավիճակն այս չէր կարող անհետևանք մնալ, քանի որ պատերազմի գաղափարական հիմքերի վրա գոյություն ունեցող ռեժիմը պետք է էլ ավելի խորանար գաղափարական այդ փակուղու մեջ: Արդյունքում քաղաքական դիսկուրսի առաջնային թիրախներն են դառնում պատերազմի քարոզչությունը, նացիոնալիստական դեմագոգիան, «ոչ մի թիզականությունն» ու ռազմահայրենասիրական պատրանքները:

Խնդիրն այն է, որ այլ ելք չկար, Քոչարյանն ու Սարգսյանը իշխանության մնալու այլ տարբերակ չունեին ու տրամաբանորեն ժողովրդին պետք է կերակրեին քաղաքական այդ միֆերով: Պարզապես ընդդիմադիրներին չեզոքացնելու ու հեղափոխական օջախները բնում խեղդելու այլ ճանապարհ չկար: Միայն այդպես էր հնարավոր արդարացնել կոռուպցիան ու թալանը, բռնությունն ու ճնշումները: Իբրև թե թալանում են, բայց Ղարաբաղի հարցում անզիջում են ու վճռական: Ի դեպ Սերժ Սարգսյանն էլ իր երրորդ ժամկետի գնալու արկածախնդրությունը փորձում էր արդարացնել հենց Ղարաբաղյան հակամարտության գոյությամբ, իբրև թե հենց նա էր անվտանգության միակ ու բացառիկ երաշխավորը:

Հեղափոխությունից հետո թվում էր, թե քաղաքական ու հանրային փոխհարաբերությունների արատավոր այս կերպը կչեզոքացվի ու կկազմաքանդվի: Բայց արդեն ուշ է: Իսկապես ուշ է, քանի որ 20-ամյա հետևողական քարոզչության արդյունքում խզում է արձանագրվել, իրականությունն ու գաղափարական ընկալումները կարծես թե կապ չունեն իրար հետ, անհամապատասխան են ու իրարամերժ: Այսինքն ստեղծվել է այնպիսի մի իրավիճակ, երբ իրականությունն ու մարդկային ընկալումները մարտնչում են միմյանց դեմ, գործ ունենք անհաշտ ու խորթ բևեռների հետ:

Խզումն այս իսկապես չափազանց լուրջ մարտահրավեր է: Կառավարության, ինչպես նաև ընդդիմադիր գործիչների առաջնային խնդիրն է գոնե գաղափարական հարթության մեջ հաշտեցնել իրականությունն ու ու դրա վերաբերյալ կեղծ պատկերացումները: Մարդկային զանգվածները ապրում են Արտաշես 1-ի ու Տիգրան 2-ի իրականություններում ու չեն կարողանում հասկանալ ստեղծված իրավիճակի բուն էությունը:

Բայց այս հարցում ես վատատեսական տրամադրություններ ունեմ ու հակված եմ կարծելու, որ խնդրի կարգավորման համար առնվազն երկու-երեք կառավարություն պետք է փոխվի, այսինքն գոնե 20-25 տարի պետք է անցնի:

Խնդիրն այն է, որ Ղարաբաղյան հակամարտության գաղափարական ներգործությամբ գոյություն ունեցող իշխանությունները հիմա էլ դիրքավորվել են ընդդիմադիր տիրույթում ու իրենց ընդդիմադիր գոյությունը փորձում են հիմնավորել նորից պատերազմով ու Ղարաբաղին սպառնացող թվացյալ վտանգով: Այսինքն նրանք ընդդիմադիր են, քանի որ Ղարաբաղին վտանգ է սպառնում, ընդդիմադիր են, քանի որ կառավարությունը «հող հանձնող» է: Ինչպես տեսնում ենք «քոչարյանական գվարդիան» նորից ու նորից հակամարտությունը դարձնում է մանիպուլյացիայի ու ազգայնական դեմագոգիայի առարկա՝ հանրությանն էլ ավելի հեռացնելով բանական դիսկուրսից:

Փաստորեն արհեստական ճանապարհով սանձազերծվել է «հող հանձնողների» ու «չհանձնողների» դիմակայություն, որտեղ առաջնային պլան են մղված պոպուլիզմն ու կիսագրագիտությունը, մանիպուլյացիան ու փաստերի ձևախեղումը:

Եվս մեկ անգամ կրկնենք. Ղարաբաղի շահարկման հաշվին իշխանության եկած ու գոյության շարունակականությունը ապահոված ռեժիմը հիմա էլ այդ նույն Ղարաբաղի շահարկման միջոցով հիմնավորում է իր ընդդիմադիր լինելու անհրաժեշտությունը:

Սա փակ շղթա է, փակուղի, որի հետևանքը քաղաքական ու փիլիսոփայական մտքի անխուսափելի խցանումն ու դեգրադացումն է:

Կառավարող ուժի գլխավորությամբ աստիճանական ու զգույշ քայլերով հանրությունն ու քաղաքական միջավայրը պետք է վերադառնան բանական դիսկուրսի ու տրամախոսության հարթություն: Հայաստանցիներն ու հայ ժողովուրդը առանց շահարկումների ու ձևախեղումների պետք է կարողանան ընկալել Ղարաբաղյան հակամարտության իրական էությունը, քանի որ դա նրանց կենսական հարցն է:

Մենք իրավունք չունենք խաղալ ազգի ճակատագրի հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում