Wednesday, 24 04 2024
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
14:49
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ
14:48
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն
Հայաստանում ՌԴ դեսպանությունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Գեղարքունիքի մարզում տեղի են ունենում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ
Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ
Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք կանգնել ի պաշտպանություն Հայաստանի ժողովրդի․ ԵԽ պատգամավոր
Ջոն Ինյարիտուն Թուրքիային կոչ է անում ընդունել սեփական պատմությունն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը
14:30
Ինդոնեզիայում պաշտոնապես հաստատել են նախագահական ընտրություններում Պրաբովո Սուբիանտոյի հաղթանակը
14:20
Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները
Լիպեցկում հայտնել են արդյունաբերական գոտու տարածքից մարդկանց տարհանման մասին
Գյումրիում վթարից հետո մեքենաներում հրդեհ է բռնկվել
13:50
Նավթի գներն աճել են- 23-04-24
13:40
Բուենոս Այրեսում մոտ 800 000 մարդ է դուրս եկել բողոքի՝ ընդդեմ կրթական բարեփոխման
Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
13:26
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա
«Ցեղասպանություն թելադրող գաղափարախոսությունը պետք է դատապարտվի»․ Ալեն Սիմոնյան
13:00
ԱՄՆ սենատը հաստատել է 95 միլիարդ դոլարի արտաքին օգնության փաթեթը՝ ամիսների ձգձգումներից հետո
Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո
Հայաստանում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԵԽ պատգամավորն ամոթալի է համարում մինչ օրս Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը
Չպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի․ ԵԽ զեկուցողն իր աջակցությունն է հայտնել աշխարհասփյուռ հայերին
Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ
Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ
Ղրղզստանի նախագահն այցելել է Ադրբեջան
Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդարության ճիշտ կողմում․ Ջոնաթան Լաքոտը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ

Սպասենք մինչև 2020 թվականի տարեվերջ

Եթե Հայաստանի քաղաքացիներին հարցնենք, թե որն է իրեն մտահոգող գլխավոր խնդիրներից մեկը, ապա կասկած չունենք, որ նա կնշի՝ տրանսպորտը։ Գաղտնիք չէ, որ մոտիկ մարզերից Երևան սպասարկող տրանսպորտի վիճակն անմխիթար է՝ հին, հաճախ՝ անսարք ավտոբուսներ, չվացուցակով նախատեսվածի դեպքում դրանք երթևեկում են գերբեռնված։ Տրանսպորտային երթևեկությունը քաղաքացիների համար չդյուրացվեց նաև թավշյա հեղափոխությունից հետո՝ նրանց մատնելով մի կերպ խցկված երթևեկելու, դասից և աշխատանքից ուշանալու հեռանկարին։

Օրերս ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին ուղղել էինք հետևյալ հարցերը։

1․Ի՞նչ ծրագիր ունի կառավարությունը մարզերից Երևան երթևեկությունը կարգավորելու համար, որքա՞ն ֆինանսական ներդրումներ են նախատեսվում դրա համար։

2․ Խնդրում եմ ներկայացնեք, թե ինչ ժամկետներում է նախատեսված երթևեկության խնդրի կարգավորումը։

3․ Կառավարությունն ի՞նչ ծրագիր ունի տրանսպորտային պարկը թարմացնելու համար։

Նախարարությունից ստացել ենք հետևյալ պատասխանը։

«Հանրապետության ամբողջ տարածքն արդյունավետ տրանսպորտային սպասարկմամբ ապահովելու նպատակով նախարարությունն իրականացրել է մեծածավալ աշխատանքներ, այդ թվում՝ կատարվել են ուսումնասիրություններ բնակավայրերի տրանսպորտային սպասարկում չունենալու պատճառների բացահայտման վերաբերյալ։ Հիմնախնդրի արդյունավետ լուծման նպատակով ՀՀ կառավարության 2019-2023թթ․ գործունեության միջոցառումների ծրագրով սահմանվել է հանրապետության տարածքում միասնական երթուղային ցանցի ձևավորման գործընթացը, որը նախատեսվում է ավարտին հասցնել 2020 թվականի վերջում։ Միասնական երթուղային ցանցի ներդրման շրջանակներում իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ։ Մասնավորապես՝ արդեն իսկ ՀՀ կառավարությունն ընդունել է միասնական երթուղային ցանցի ստեղծման տեխնիկական առաջադրանքը, որի շրջանակներում ըստ մարզերի հավաքագրվել են անհրաժեշտ տվյալներ և դրանց հիման վրա սահմանվել են օպտիմալ երթուղիները։ Միասնական երթուղային ցանցի ստեղծման իրավական կարգավորման նպատակով կատարվել են համապատասխան օրենսդրական փոփոխություններ։ ՀՀ կառավարությունը 2018թ․ ՓԲԸ-ի հետ կնքել է պայմանագիր, որի համաձայն՝ ընկերությունն իրականացրել է ներմարզային և միջմարզային օպտիմալ երթուղային ցանցի մաթեմատիկական մոդելավորումը։ Միասնական երթուղային ցանցի ներդրման արդյունքում նախատեսվում է տրանսպորտային միջոցները համապատասխանեցնել փաստացի ուղևորահոսքի ծավալներին, երթուղիներում ներգրավել առավել հարմարավետ արդիական տրանսպորտային միջոցներ, ներդնել ինտերակտիվ քարտեզ, էլեկտրոնային տոմսավորման և տրանսպորտային միջոցների տեղորոշման համակարգեր։ Երթուղային ցանցի սպասարկման համար կընտրվեն միասնական օպերատորներ։ Հաշվի առնելով միասնական երթուղային ցանցի ներդրման գործընթացը, ներկայումս երթուղիների նոր մրցույթներ չեն հայտարարվում։ Սակայն, կախված ուղևորահոսքից, ըստ անհրաժեշտության, վերանայվում են երթուղիների չվացուցակները (երթերի քանակը, հաճախականությունը)։

Երթուղիներում շահագործվող տրասնպորտային միջոցների տարիքին համապատասխանող չափորոշիչները սահմանված են ՀՀ կառավարության 16․08․2001թ․ թիվ 762 որոշմամբ, ըստ որի՝ կանոնավոր ուղևորափոխադրումներում ընդգրկված ավտոբուսների տարիքային սահմանափակում չկա, իսկ միկրոավտոբուսների համար առավելագույն տարիք է սահմանված 15 տարին։ Կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային պարկի թարմացման նպատակով պարբերաբար վերանայվում է ՀՀ-ում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցութային կարգը։ Կանոնավոր ուղևորափոխադրումների՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունը վերապահված է ՀՀ-ի քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում