Thursday, 18 04 2024
Վրաստանում հանրությունը մոբիլիզացվում է. նոր թեժացումներ են սպասվում
Սանահինցիները «կանկախանան». «Հրապարակ»
Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին. «Հրապարակ»
Հայ-սաուդյան մերձեցման համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել
Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը. «Հրապարակ»
ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Օսկանյանին սպասելիս. «Հրապարակ»
Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
Էրդողանը շտապեցնում է Պուտինին
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին
Ռուս խաղաղապահները լքում են իրենց «անպատասխանատվության գոտին»
23:00
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գերազանցում է միջուկային մարտագլխիկների քանակով
22:45
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
Ներքին դիսկուրսի սպառնալիքը. պարտությունը ճակատագիր չէ

Մեղրի-Երևան ճանապարհին «Մերսեդեսը» բախվել է «Օպելին», որում գտնվող 4 մարդ մահացել են, մի քանի հոգի, նաև՝ 2 տարեկան երեխա վիրավորվել

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ ավարտվել է Ալեն Հովհաննիսյանի գործի դատական քննությունը:

1979 թվականին ծնված Ալեն Հովհաննիսյանը դեպքի պահին 36 տարեկան էր: Դեպքը տեղի է ունեցել 2015 թվականի հուլիսի 23-ին: Ալեն Հովհաննիսյանի մեղավորությամբ տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային ողբերգական պատահար, որի արդյունքում մահացել է չորս մարդ, այդ թվում՝ 4 տարեկան աղջնակ, մի քանի հոգի, նաև՝ 2 տարեկան երեխա, մարմնական վնասվածքներ են ստացել:

Ըստ մեղադրանքի՝ 2015 թվականի հուլիսի 23-ին, ժամը 12-ն անց 30-ի սահմաններում Ալեն Հովհաննիսյանը, վարելով անձնական օգտագործման «Մերսեդես Բենց» մեքենան, Մեղրի-Երևան ավտոճանապարհի 168–րդ կմ հատվածում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի ուղեմաս, թույլ է տվել ՃԵԿ համապատասխան դրույթների խախտումներ և բախվել է այդ ուղեմասով երթևեկող «Օպել Վեկտրա» մեքենային, ինչի հետևանքով «Օպել» մեքենայում գտնվող չորս մարդ՝ վարորդը՝ 50-ամյա Սիմոն Պ.-ն, Ուկրաինայի 43-ամյա քաղաքացի Արկադյա Գ.-ն, 21-ամյա Քրիստինա Գ.-ն, Երևանի 4-ամյա բնակչուհի Մանե Ա.-ն տեղում մահացել են, իսկ Մանեի 2 տարեկան եղբոր՝ Հարությունի առողջությանը պատճառվել է տևական քայքայումով միջին ծանրության վնաս:

Դեպքից հետո «Մերսեդեսի» վարորդ Ալեն Հովհաննիսյանը դիմել է փախուստի:

Նրան մեղադրանք էր առաջադրվել չորս մարդու կյանք խլած պատահարի ու պատահարի վայրից հեռանալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով և 244 հոդվածով:

Պարզվել է, որ փախչելով դեպքի վայրից՝ Ալեն Հովհաննիսյանը հատել էր ՀՀ սահմանն ու մեկնել էր Ռուսաստան:

Ալեն Հովհաննիսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, նրա խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:

Ալեն Հովհաննիսյանը բռնվել ու այս գործով արգելանքի տակ է առնվել ՌԴ-ում՝ 2015 թվականի սեպտեմբերի 14-ին: Արգելանքից նա ազատվել է 2016 թվականի մարտի15-ին՝ այս՝ հայաստանյան վթարի գործով արգելանքի տակ գտնվելով 6 ամիս 1 օր: Հայաստանում ողբերգական վթարի քրեական գործի քննությունը կասեցվել էր՝ մինչև Ալեն Հովհաննիսյանի հայտնաբերումը:

Բայց Ալեն Հովհաննիսյանը չի «հասցրել» վերադառնալ Հայաստան, նա 2016 թվականի օգոստոսի 10-ից մինչև 2019 թվականի օգոստոսի 9-ը ՌԴ Մոսկվա քաղաքի Օստանկինոյի շրջանային դատարանի դատավճռի համաձայն մեկ այլ՝ ռուսաստանյան գործով ազատազրկման ձևով պատիժ է ստացել ու կրել Ռուսաստանում:

Պատժից Ալեն Հովհաննիսյանն ազատվել ու անմիջապես ժամանել է Հայաստան:

2019 թվականի օգոստոսի 10-ին նա հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանում, բռնվել է, չորս տարի առաջ կատարված վթարի կասեցված գործի քննությունը նույն օրը վերսկսվել է:

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում 4 տարի անց Ալեն Հովհաննիսյանն իրեն լիովին մեղավոր է ճանաչել 4 մարդու կյանք խլած վթարի համար, զղջացել է:

Տուժողների իրավահաջորդները միջնորդել են Ալեն Հովհաննիսյանի նկատմամբ խիստ պատիժ սահմանել:

Տուժողի իրավահաջորդ Սիլվա Թ.-ն ներկայացրել է 8 հազար դոլարին համարժեք դրամի քաղաքացիական հայցի պահանջ՝ որպես հուղարկավորության ծախսերի հատուցում:

Ամբաստանյալ Ալեն Հովհաննիսյանն առարկել է քաղաքացիական հայցի ներկայացված չափի դեմ, խնդրել է քաղաքացիական հայցը թողնել առանց քննության:

Դատարանը Ալեն Հովհաննիսյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով և դատապարտվել է 6 տարի 8 ամիս ազատազրկման՝ 3 տարով զրկվելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից: Նշանակված ազատազրկման ձևով պատժին հաշվակցվել է ՌԴ-ում այս գործով Հովհաննիսյանի կրած նախնական կալանքի 6 ամիս 1օրը, վերջնական պատիժ է սահմանվել 6 տարի 1 ամիս 29 օր ազատազրկումը:

Պատժի սկիզբը՝ 2019 թվականի օգոստոսի 10-ից:

Դատարանն առանց քննության է թողել տուժողի իրավահաջորդի ներկայացրած քաղհայցի պահանջը՝ վերջինիս իրավունք վերապահելով այն ներկայացնելու քաղաքացիական դատավարության կարգով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում