Saturday, 30 03 2024
Հեռո՛ւ մնալ քրիստոնեական արժեքները նսեմացնող կենսակերպից ու գործելակերպից. Արամ Ա
Ղազախստանի գործարար առաքելության հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Քննարկվել են աղիքային վարակիչ հիվանդությունների և թունավորումների դեպքերը
«Կրոկուսից»՝ Բաքվի նավթավերամշակման գործարան
Լարսը բաց է
Լավրովի ելույթից տպավորություն էր՝ ենիչերի է խոսում. ծագումով հայ՝ հայատյաց
Սպասվում է կարճատև անձրև
Թուրքիան միայն աղմկում է. Հայաստանի դերը Գազային օգնելու հարցում կարող է ավելի լուրջ լինել
Կառավարության աշխատակազմը 16 մլն 755 հազար դրամի պայմանագիր է կնքել՝ վարկանիշային հետազոտության համար. «Ժողովուրդ»
Ագրարայինում էժան գինի են վաճառում. «Հրապարակ»
Դատավոր Մխիթարյանի համար «ապագա կա»-ն վաղուց լուծված հարց է․ նրա ողջ ընտանիքը արդարադատական համակարգում է. «Ժողովուրդ»
Էրդողանը Վաշինգտոնի ճանապարհին. Հայաստանն ու ռուս-թուրքական կլիմայի տատանումները
Ոստիկանական հատուկ խմբեր են գործուղվել Ոսկեպար. «Հրապարակ»
Սամվել Բաբայանը մտադիր է դիրքավորվել ընդդիմադիր դաշտում. «Հրապարակ»
Ալեն Սիմոնյանը իր որդու քավորին ԱԺ-ում աշխատանքի է ընդունել՝ լուծելու շենգենյան վիզա ստանալու հարցը. «Ժողովուրդ»
ՔՊ-ն որոշել է վերջակետ դնել իր` եվրոպական որեւէ ընտանիքի անդամակցության հարցի քննարկումներին. «Հրապարակ»
Ամենաբարձր օղակներից դատավոր Ռշտունու առաջ հարցեր են դրվել, որոնք անլուծելի են եղել բարոյականության դաշտում. «Ժողովուրդ»
Մարզային այցերը չեն օգնել․ իշխանությունները հետ են կանգնել արտահերթ ընտրության մտքից․ հիասթափված են. «Ժողովուրդ»
Դավիթ Գյուրջինյանն ընտրվել է Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր
00:45
Ֆրանսիայի ԱԳ նախարարն ապրիլի 1-ին կայցելի Չինաստան
Միջանձնային անառողջ հարաբերությունների պատճառով զինծառայողն ինքնասպանություն է գործել
ԵՄ դեսպանը հյուրընկալվել է արդարադատության նախարարությունում
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել գետում․ կա տուժած
Վրաստանի վարչապետը երկրի նախագահին մեղադրել է սաբոտաժի մեջ
Դատավորների էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամ է ընտրվել Գայանե Խաչատրյանը
Մոսկվայի հիվանդանոցում մահացել է «Կրոկուս Սիթի Հոլ»-ից մարդկանց տարհանած Կարեն Ենգիբարյանը
Սպանել են հետո ընթրել, խմել, հայհոյել իրար, ապա մաքրել են արյան հետքերը
Արևմուտքը տնտեսապես «կզինի» Հայաստանին
Սոլովյովին բլոկեցին, մյուս «սոլովյովները» ավելի կատաղի են զազրախոսում
Գագիկ Բեգլարյանը հայհոյանքներ է հնչեցրել և սպառնացել կյանքին և առողջությանը

Ռուսական զինուժի կրկնապատկումը անվտանգության տեսանկյունից դրական ազդեցություն կունենա. Ստեփանակերտը ողջունում է

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 1-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանի տեղեկացմամբ՝ հանդիպման ընթացքում, որին մասնակցել է նաև Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը, քննարկվել են մի շարք հարցեր։

«Երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող հարցերը տարբեր էին, սակայն դրանց  հիմնական շրջանակը վերաբերում էր անվտանգության ոլորտին, սահմանին տիրող իրավիճակին և  երկու հայկական պետությունների  փոխգործակցությանը՝ անվտանգության ոլորտում։ Այս համատեքստում  մտահոգություններ, որպես այդպիսին, չկան, պարզապես կարծում ենք, որ կա աշխատելու լայն դաշտ, և անվտանգությունն այն ոլորտն է, որտեղ  անելիքներն երբեք չեն վերջանում, դա տարիներ շարունակ ամենօրյա քրտնաջան աշխատանք պահանջող ոլորտ է, որովհետև  յուրաքանչյուր  ժամանակահատված իր  մարտահրավերներն ունի։ Այս տեսանկյունից՝  երկուստեք պարբերաբար տեղի ունեցող նման  հանդիպումները Հայաստանի և Արցախի բարձրաստիճան պաշտոնյաների միջև շատ կարևոր են»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում  ընդգծեց  Դավիթ Բաբայանը։

Նշենք, որ օրերս Հայաստան էր այցելել Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազա կատարած այցելությունից հետո հայտնի դարձավ, որ արդիական նոր սպառազինություններով ու նոր տեխնիկայով վերազինվելուց հետո ռազմաբազայի ռազմական ներուժը գրեթե  կկրկնապատկվի։

Այս համատեքստում Դավիթ  Բաբայանից հետաքրքրվեցինք նաև, թե Բակո Սահակյանի, Արշավիր Ղարամյանի և Արմեն Գրիգորյանի միջև տեղի ունեցած այդ հանդիպման ժամանակ  խոսվե՞լ  է   Հայաստանում ռուսական զինուժի կրկնապատկումից և եթե այո, ապա ի՞նչ դիրքորոշում ունի պաշտոնական Ստեփանակերտն այս կապակցությամբ։

«Շատ կարևոր է, որ մենք միշտ ունենանք հզոր և մարտունակ զինված ուժեր, միշտ լինենք միախմբված և ճիշտ աշխարհաքաղաքականություն վարենք։ Ցանկացած ողջամիտ մարդու համար էլ պարզ է, որ Հայաստանում ռուսական ռազմական ուժի թվաքանակի ավելացումն ոչ թե սպառնալիք է, այլ  հակառակը՝  բարձրացնում է  Հայաստանի Հանրապետության անվտանգության մակարդակը։ Տեսեք, թե այսօր Թուրքիան ինչ է անում Մերձավոր Արևելքում, արդյո՞ք Թուրքիայի վարած քաղաքականությունը Սիրիայում  վտանգ չի ներկայացնում հայոց պետականության և հայ ժողովրդի համար, իհարկե´ ներկայացնում է, դա ամենամեծ վտանգներից մեկն է և այս որոշումն ինչ-որ ձևով նաև պատասխան է Թուրքիայի այդ քաղաքականությանը․ բա քրդերի ցեղասպանությունը, բա հայերի կոտորածը նույն այդ Սիրիայում Թուրքիայի կողմից իրականացվող, արդյո՞ք հարմար առիթի դեպքում Թուրքիան չի փորձի այդ նույնը ՀՀ-ի նկատմամբ իրականացնել, եթե օրինակ մենք թուլացնենք մեր զգոնությունը, եթե հանկարծ  չունենանք այդ հնարավորությունները չեզոքացնելու Թուրքիայի ագրեսիան, եթե  հանկարծ ռուսական ռազմաբազան չլինի  այլևս, չէ՞ որ,  ըստ էության, այն  հանդիսանում է նաև Թուրքիայի համար զսպիչ ուժ։ Առանց  դրա՝ մենք ո՞նց ենք կարողանալու կասեցնել Թուրքիայի գործոնը կամ հավասարակշռությունը  պահել։ Այս ամենը լուրջ  վտանգներ են, որոնք  պետք է հաշվի առնենք։ Այսինքն սա փոխշահավետ մոտեցում է թե´ մեզ համար, թե´ Ռուսաստանի Դաշնության»,-պատասխանեց նա։

Դիտարկմանը, թե արդյո՞ք հայկական Զինված Ուժերն ինքնուրույն չի կարողանա դիմագրավել այդ մարտահրավերներին և հակազդել  թուրքական հնարավոր արկածախնդրությանը, Բաբայանն  արձագանքեց․

«Իհարկե չենք կարողանալու, մենք չենք կարող մեր անվտանգությունը  փորձարկումների  դաշտ սարքենք կամ այն վերածենք կենացների առարկայի։ Հայրենասիրությունը  կենացներով և բղավոցներով չէ, որ պետք է չափվի։ Անգամ Գերմանիայի նման պետությունը չի կարողացել երկու ճակատով պայքարել, Ադրբեջանը մեզ հերիք չի, մի հատ էլ Թուրքիայի դեմ պայքարե՞նք,  ի՞նչ է մեր ազգին նորից ուզում ենք դնել  ցեղասպանության ռիսկի տակ, 85 միլիոն բնակչություն ունի Թուրքիան։ Մի հատ մտածենք էլի  այս բոլոր ռիսկերի մասին։ Իմ անձնական կարծիքով՝  ռուսական զինուժի կրկնապատկումը միմիայն դրական ազդեցություն կունենա՝ հատկապես հաշվի առնելով վերջին տարիներին Թուրքիայի պանթուրքիստական, ռազմատենչ և ագրեսիվ քաղաքականությունը։ Ինչ վերաբերում է պաշտոնական  Ստեփանակերտի դիրքորոշման այս առնչությամբ, ապա  դա Հայաստանի ներքին գործն է, սակայն մենք ողջունում ենք ցանկացած քայլ, որը կուժեղացնի ու կամրապնդի Հայաստանի Հանրապետության անվտանգությունը  և այս տեսակետից կարևորում ենք, որ ՀՀ-ի անվտանգությունը միշտ  լինի բարձր մակարդակի վրա և այս քայլը, անկասկած, դրան է նպաստելու»։

Անդրադառնալով նաև Արցախի Ազգային անվտանգության ծառայության տնօրենի  առաջին տեղակալ, գեներալ-մայոր  Ալբերտ Խաչիյանի  աշխատանքից ազատմանը, Դավիթ  Բաբայանը վստահեցրեց, որ դա կապված է բացառապես նրա կենսաթոշակային տարիքին հասնելու հետ։

«Նրա 65 տարին լրացել է և այս ոլորտում երկարամյա գործունեությունից հետո  նա ըստ օրենքի՝ թոշակի է անցնում, որևէ այլ պատճառ այստեղ չկա։ Ով կփոխարինի նրան այս պաշտոնում՝ ներկա դրությամբ չեմ կարող հստակ ասել, առաջիկայում որոշումը կհրապարակենք»,-եզրափակեց մեր զրուցակիցը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում