Friday, 19 04 2024
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան

Վահե Գրիգորյանը բարձրաձայնում է ՍԴ մահացու հիվանդությունների մասին և վերջնագիր է ներկայացնում

ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձ է կատարել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին։

Գրիգորյանը նշում է, որ Հայաստան ՍԴ-ում և դրա շուրջ ճգնաժամի առնչությամբ քննարկումները և մեկնաբանությունները վերջին չորս ամիսների ընթացքում, որքանով նկատելի է, ունեն հիմնականում խնդրի հատվածական ընդգրկում, և մինչ այսօր, ցավալիորեն, չկա այս հարցի համապարփակ նկարագրություն, որը կներառեր ՍԴ-ի շուրջ երկու տասնամյակի գործունեության վերլուծություն, ՍԴ-ի սահմանադրական առաքելության և իշխանական առույթների գործադրման համեմատության, ՍԴ-ի կազմավորման և 2015 թ.-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեով Սահմանադրության փոփոխությունների համապատասխանության և անհրաժեշտ այլ ասպեկտների վերլուծություն ու, համապատասխանաբար, լուծումների առաջարկ կամ, առնվազն, որևէ լուծման անհնարինության փաստարկում: Փոխարենը, նրա դիտարկմամբ, այս ընթացքում Հայաստանի սահմանադրական անվտանգության համար լրջագույն այս հարցի և դրա շուրջ մտահոգությունների լրջությունը կենցաղային մակարդակի հասցնելով նսեմացնելու և անձնական-կարիերիստական հակումներով, օրվա քաղաքական իշխանության կողմից դատական իշխանության նկատմամբ հրամայական վերահսկողության հաստատման, գեոքաղաքական սցենարների մաս լինելու կամ անձնական ամբիցիաներով պայմանավորելու պարզունակ փաստարկումների պակաս չի զգացվել: Սրանով իսկ նսեմացվել է հենց ՍԴ-ի դերակատարությունը Սահմանադրության գերակայության ապահովմամբ սահմանադրական առաքելության մեջ՝ ներկայացնելով այս մարմինը որպես միայն նման նկատառումների բերումով իրավաքաղաքական ուշադրության արժանի։

Ճգնաժամի հանգուցալուծման տարբերակների շրջանակը, ըստ Վահե Գրիգորյանի, կախված է լինելու ՍԴ անցյալի գործունեության գնահատականից։

Պատգամավոր Արման Բաբաջանյանը կարծում է, որ Վահե Գրիգորյանի բարձրացրած մտահոգություններն ԱԺ-ին արագ արձագանքնման և արագ լուծումներ գտնելու խնդրի առաջ են կանգնեցնում։

«Ըստ էության՝ ձևավորված այն տեսակետը, որ ՍԴ շուրջ առաջացած ճգնաժամը հնարավոր է հաղթահարել Հրայր Թովմասյանին դատարանի նախագահի պաշտոնից դուրս դնելով՝ հիմնազուրկ է, որովհետև Վահե Գրիգորյանին հաջողվել է հիմնավորել, որ ՍԴ-ի շուրջ ձևավորված ճգնաժամը մահացու հիվանդությունների փունջ է, և եթե մենք հիմնավորապես վիրահատական լուծումների չգնանք, որևէ թերապևտական ջանք չի կարող արմատական լուծում համարվել, մանավանդ որ Վահե Գրիգորյանը բարձրացնում է հարցեր, որոնք վերաբերում են Հայաստանում սահմանադրական անվտանգությանը և սահմանադրական արդարադատությանը և, ամենակարևորը, Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությանը»,-նշեց պատգամավորը։

Բաբաջանյանի դիտարկմամբ՝ անցած քսան տարիների առավելապես ընտրական և հանրաքվեյի վերաբերյալ վեճերի ժամանակ ՍԴ-ի կայացրած հակասահմանադրական և հակապետական որոշումների լյուստրացիան ակնհայտ է դարձնում, որ ՍԴ-ն վերջին քսան տարիներին պետության զավթման գործում ամենամեծ և ամենավտանգավոր դերակատարությունն ունեցած սահմանադրական մարմինն է։ Նրա խոսքով՝ եթե ամենամեծ լեգիտիմությամբ օժտված 7-րդ գումարման ԱԺ-ն ձեռնամուխ չի լինում Սահմանադրական դատարան կոչվող այս քաղցկեղն արմատապես, վիրահատական միջոցներով հեռացնելու աշխատանքին, ուրեմն պետք է պատրաստ լինենք նորանոր մարտահրավերների, սպառնալիքների և հակահեղափոխական շրջանակների կողմից համացանցային ատելության խոսքից՝ գործի անցնելու դրսևորումների, որն իր հերթին նշանակում է, որ Հայաստանում ժողովրդավարությունը և ժողովրդավարական ընտրությունների ապագան որբ է և դեմ հանդիման՝ նախորդ իշխանության վերարտադրության մեջ ամենամեծ դերակատարություն ունեցող ՍԴ-ի հետ։

«Եթե մենք, որպես Ազգային ժողով, դույզն-ինչ չափով գիտակցում ենք Հայաստանում ժողովրդավարության պաշտպանության մեր բաժին պատասխանատվության մասին, ՍԴ գործունեության առնվազն 20 տարիները բավարար են հատու միջոցներով գործի անցնելու համար։ ՍԴ-ն ոչ միայն հետևել է, ՍԴ-ն գործնական մասնակցություն է ունեցել մեր պետականության դեֆորմացիային և այդպիսի դատարանին ԱԺ-ի կողմից իրավաքաղաքական գնահատական/ակտը ու նոր սահմանադրական դատարանի կազմավորման ուղղված դրան հաջորդող քայլերով կերաշխավոենք մեր երկրում սահմանադրական արդարադատության հաստատումն ու ժողովրդավարական անշրջելի ապագան։

Անդրադառնալով Վահե Գրիգորյանի դիտարկումներին՝ պատգամավորը նշեց, որ ըստ էության սա խոսում է այն մասին, որ ՍԴ դատավորը՝ որպես ամենաբարձր լեգիտիմությամբ օժտված դատավոր, իր լեգիտիմությունն անհամատեղելի է այս դատարանի հետ․ «Իմ ընկալմամբ՝ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի առաջադրած վերջնագիրը վերաբերում է նրան, որ Հրայր Թովմասյանի հետ կամ առանց նրա կամ այս դատարանն է մնալու՝ իրենից բխող բոլոր սպառնալից հետևանքներով և մարտահրավերներով կամ լինելու է նոր դատարան, որի մասն է լինելու Վահե Գրիգորյանը։ Եվ եթե մենք՝ ամբողջ ԱԺ-ն կոչված ենք պաշտպանելու երկրում ժողովրդավարությունը և սահմանադրական արդարադատությունը, սա ևս պետք է հաշվի առնենք»։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում