ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ցուցադրել է առանձնատունը, ուր տեղափոխվել է՝ ընտանիքի հետ միասին: Նա տեղեկացրել է, ի հեճուկս տարածվող բազմաթիվ լեգենդների՝ կապված առանձնատան վերանորոգման վրա մեծ գումարներ ծախսելու հետ, առաջին նորոգման աշխատանքը արվել է բանվորների կացարանում, որովհետև անմարդկային պայմաններում էին նրանք:
«Առաջին գործը, որ արվել է, բանվորների և աշխատողների պայմանները բերվել են մարդկային նորմալ վիճակի, այս տարածքում աշխատող բանվորներն ունեն ցնցուղ, մաքուր, արժանապատիվ, քաղաքակիրթ սանհանգույց, հանդերձարան, խոհանոցային հատված, որտեղ կարող են սուրճ պատրաստել, նորմալ պայմաններում աշխատել: Այսինքն՝ առաջին գործը, որ արվել է, արվել է սպաասարկող անձնակազմի աշխատանքային պայմանները նորմալ վիճակի բերելու համար: Սա պետական գույք է, գտնում եմ, որ վերջնականորեն այս գույքը վերադարձվել է պետությանը»,- ասել է նա:
Փաշինյանն ընդգծել է՝ սա պետք է լինի հանրապետության ղեկավարի առանձնատունը, որը չի կարող սեփականաշնորհվել երբևէ:
Փաշինյանը նշել է՝ հպարտ է, որ ավանդույթ ունեն՝ սահմանապահ գյուղերի շրջանավատների ավանդական ավարտական երեկոն տեղի է ունենում այստեղ: