Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

2017թ-ին դիրքի ավագը լեյտենանտի ինքնաձիգը լիցքաթափել է կացարանում և դիմահար կրակոցով սպանել է ծառայակցին

Վերաքննիչ քրեական դատարանը Լ. Աբգարյան, Ռ. Մխիթարյան, Ա. Դանիելյան կազմով շարունակեց Գարեն Հովհաննիսյանի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:

Գործը քննվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Սարգսյանի նախագահությամբ:

1997 թվականին ծնված Գարեն Հովհաննիսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 373 հոդվածի 3-րդ մասով այն բանի համար, որ նա, լինելով պարտադիր ժամկետային զինծառայող, ջոկի հրամանատար, կոչումով՝ կրտսեր սերժանտ, նշանակված է եղել մարտական հերթապահության: Հրամանով նա նշանակված է եղել դիրքի ավագ:

2017 թվականի հունվարի 16-ին, ժամը 23-ն անց 30-ի սահմաններում Գարեն Հովհաննիսյանը լեյտենանտ Պողոսյանի հետ իրենց դիրքից գնացել է հարևան դիրք՝ ջուր ու փոցխ բերելու նպատակով: Վերադառնալով իրենց դիրք՝ լեյտենանտ Պողոսյանն իր ինքնաձիգը տվել է դիրքի առույգ հերթափոխում գտնվող շարքային Վլադիմիրին ու կարգադրել է, որ նա կազմակերպի ինքնաձիգի ստուգիչ լիցքաթափման գործընթացը, իսկ ինքը՝ լեյտենանտը, գնացել է զուգարան:

Ներկա գտնվող դիրքի ավագը՝ Գարեն Հովհաննիսյանը, «որպեսզի առույգ հերթափոխ անցկացնող Վլադիմիրը ծառայությունից չշեղվի», վերցրել է լեյտենանտի ինքնաձիգը, գնացել է դիրքի գետնատնակ ու այնտեղ անձամբ ինքնաձիգի ստուգիչ լիցքաթափում է կատարել:

Այդ ժամանակ, ըստ մեղադրանքի, դիրքի կացարանում էին մի խումբ զինծառայողներ՝ քնած վիճակում, իսկ հեռախոսի մոտ կանգնած էր կապավոր, շարքային Գուրգեն Ս.-ն:

Մտնելով կացարան՝ Գարեն Հովհաննիսյանը, ըստ մեղադրանքի, սկսել է ինքնաձիգի ստուգիչ լիցքաթափման գործընթացը, որի ժամանակ խախտելով զենքի հետ վարվելու կանոնները՝ «մոռացության պատճառով» փամփուշտներով լիցքավորված պահեստատուփը ինքնաձիգից չի անջատել, այդ վիճակում քաշել է ինքնաձիգի փակաղակը, ինչի հետևանքով ինքնաձիգը լիցքաթափվելու փոխարեն լիցքավորվել է: Իսկ երբ Գարեն Հովհաննիսյանը ստուգիչ կրակոց կատարելու նպատակով սեղմել է ձգանը, արդյունքում արձակված կրակոցից կապավոր Գուրգեն Ս.-ն գլխի հրազենային միջանցիկ վիրավորում է ստացել, ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հոսպիտալ, 2017 թվականի հունվարի 24-ին տեղափոխվել է կենտրոնական հոսպիտալ, որտեղ 2017 թվականի մարտի 1-ին առանց գիտակցության գալու մահացել է:

Առաջադրված մեղադրանքում Գարեն Հովհաննիսյանը նախաքննության ու դատաքննության ընթացքում իրեն մեղավոր է ճանաչել, դատարանում հրաժարվել է ցուցմունքներ տալուց:

Նախաքննական ցուցմունքում նա հայտնել է, թե ծառայության ընթացքում ինքն ու Գուրգեն Ս.-ն խնդիրներ, վիճաբանություն չեն ունեցել: Ինքը ծանոթ է զենքի օգտագործման կանոններին, գիտեր, որ կացարանում զենքի լիցքաթափում չպետք է կատարեր: Հատուկ վահանակի մոտ չի գնացել, քանի որ այն հեռու էր, իսկ որ պահեստատուփը զենքի վրա է՝ մոռացել էր, քանի որ հոգնած էր:

Լիցքաթափում կատարելու ժամանակ նաև ուշադրություն չի դարձրել, թե ինքնաձիգը Գուրգեն Ս.-ի համեմատ ինչ ուղղությամբ էր գտնվում, ինքը վստահ էր, որ կրակոց չի լինելու…

Կրակոցից հետո ինքնաձիգը շպրտել է հատակին…

Ինքը Գուրգեն Ս.-ին սպանելու կամ նրա առողջությանը վնաս պատճառելու նպատակ երբևէ չի ունեցել: Ընդունում է, որ Գուրգեն Ս.-ին հրազենային վնասվածք է պատճառել զենքի հետ վարվելու կանոնները անզգուշությամբ խախտելու պատճառով:

Հարևան դիրք գնալիս իր ինքնաձիգն իր մոտ էր, բայց թե հետո ինչ է արել իր զենքը, չի հիշում, իր հիշելով՝ թողել է կացարանի պատին հենած: Զենքի լիցքաթափումը կացարանում կատարել է իր նախաձեռնությամբ, լեյտենանտ Պողոսյանը տեղյակ չի եղել…

Դատարանը Գարեն Հովհաննիսյանին մեղավոր է ճանաչել զենքի հետ վարվելու կանոնները անզգուշությամբ խախտելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373 հոդվածի 3-րդ մասով, և դատապարտել է 5 տարի 6 ամիս ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2017 թվականի հունվարի 17-ից:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ են բերել ամբաստանյալի շահերի պաշտպան, փաստաբան Վազգեն Իշխանյանը, տուժողի իրավահաջորդ Հարություն Ս.-ն, տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը:

Ամբաստանյալի շահերի պաշտպան Վ. Իշխանյանը պահանջել է պատժի մեղմացման առումով փոփոխել դատավճիռը, պատիժը պայմանականորեն չկիրառել ու սահմանել փորձաշրջան կամ նշանակել մեղսագրված հոդվածով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ:

Վերաքննիչ քրեական դատարանում պաշտպանը խնդրել է նաև իր պաշտպանյալի նկատմամբ կիրառել Համաներման ակտի համապատասխան դրույթը և նրան ազատ արձակել դատարանի դահլիճում:

Տուժողի իրավահաջորդի ներկայացրած ու դատարանի կողմից չբավարարված՝ 900 հազար դրամ քաղհայցի պահանջը պաշտպանի կարծիքով՝ անհիմն է, տուժողի ընտանիքին պաշտպանական գերատեսչության կողմից կատարվել է համապատասխան հատուցում…

Տուժողի իրավահաջորդն ու նրա ներկայացուցիչը պահանջել են գործը քննել վերաքննության կարգով, դատարան հրավիրել ու հարցաքննել մի քանի վկաների, դատավճիռը բեկանել, գործն ուղարկել նույն ստորադաս դատարան՝ այլ կազմով նոր քննության կամ, չուղարկելու դեպքում, պատժի խստացման առումով փոփոխել դատավճիռը և պարտադիր փաստել, որ խախտվել է Մարդու իրավունքների հռչակագրով սահմանված՝ կյանքի իրավունքը:

Ընդհանուր իրավասության դատարանում, ըստ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Լ. Սիմոնյանի, ի հայտ է եկել, որ նախաքննության ժամանակ նույնիսկ «վկաների կոլեկտիվ հարցաքննություններ» են եղել, մինչև անգամ կարևորություն չի տրվել՝ ով ում ցուցմունքի տակ է ստորագրում, տեղի են ունեցել վրիպումներ ու լուրջ խախտումներ…

Վերաքննիչ դատարանը բողոքների քննությունը սկսել էր վճռաբեկության կարգով, ապա անցել է վերաքննության կարգի: Դատարանը հասել էր ճառերի փուլ:

Դատական այս նիստին ճառով հանդես եկավ մեղադրող դատախազը՝ նշելով, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը դատական սխալ թույլ չի տվել, կայացրել է հիմնավոր, օրինական ու պատճառաբանված դատական ակտ, որը բեկանելու կամ փոփոխելու հիմքեր չկան:

Մեղադրող դատախազը մեկ անգամ ևս պնդեց, որ անհիմն են ինչպես պաշտպանական կողմի, այնպես էլ տուժող կողմի վերաքննիչ բողոքները, դրանք պետք է մերժվեն: Պատժի մեղմացում, ըստ դատախազի, չի կարող լինել, այդ դեպքում հնարավոր չի լինի հասնել պատժի նպատակներին: Արարքի՝ որպես դիտավորյալ սպանություն վերաորակելու՝ տուժող կողմի պահանջն էլ դատախազի կարծիքով՝ չի բխում քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությունից, արարքի վերաորակումը արդարացի և օրինական չի լինի:

Մեղադրողը պահանջեց՝ առաջին ատյանի դատարանի դատավճիռը պետք է թողնել անփոփոխ՝ օրինական ուժի մեջ:

Ինչ վերաբերում է պաշտպանի կողմից վերաքննիչ դատարանում առաջ քաշած պահանջին՝ Գ. Հովհաննիսյանի նկատմամբ Համաներման ակտի համապատասխան դրույթը կիրառելու վերաբերյալ, մեղադրողն ասաց. «Եթե Համաներումը կիրառելի է, չեմ առարկում, որ կիրառվի»:

Ամբաստանյալ Գարեն Հովհաննիսյանը միայն ասաց. «Չեմ ցանկացել տենց բան անել»:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ:

Որոշ ժամանակ անց դատարանը հրապարակեց կայացրած որոշումը՝ դատաքննությունը վերսկսվեց, դատարանը ոստիկանությունից պետք է տեղեկանք պահանջի Գարեն Հովհաննիսյանի դատվածությունների վերաբերյալ:

Քանի որ գործը քննվում է շուրջ երեք տարի, քրեական գործում եղած տեղեկանքը հին է, չի արտացոլում ներկա պահին ամբաստանյալի դատվածության մասին տեղեկատվությունը: Առանց այդ տեղեկատվության՝ դատարանը չի կարող անդրադառնալ ամբաստանյալի շահերի պաշտպանի պահանջին՝ Համաներման ակտի կիրառման վերաբերյալ:

Դատական հաջորդ նիստին՝ նոյեմբերի 11-ին, դատարանը կհրապարակի նոր տեղեկանքը և միգուցե նորից կհեռանա խորհրդակցական սենյակ՝ վերջնական որոշում կայացնելու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում