Պերմի երկրամասում գողական բանտարկյալների համար VIP ցնցուղասենյակ է հայտնվել №9 (ԻԿ-9) քրեակատարողական գաղութում: Համապատասխան տեսանյութը հրապարակված է Gulagu.net հասարակական կազմակերպության YouTube-ալիքում:
Կադրերում երևում է, որ ցնցուղասենյակը լավ վերանորոգված է. նոր սալիկներ և թանկարժեք սանտեխնիկա է տեղադրված: Ըստ Gulagu.net-ի, շքեղ ցնցուղասենյակից օգտվում են գողականները՝ ուղղիչ գաղութի վարչակազմին մոտ գտնվող բանտարկյալների նեղ շրջանը, իսկ հարյուրավոր այլ դատապարտյալներ ստիպված են լինում շաբաթը մեկ քայլել փողոցով դեպի լոգարան: