Saturday, 20 04 2024
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ

«Անվտանգության գոտի». Սիրիայի ամենախաղաղ վայրերը

Մեծ ջանքերի և զոհողությունների արդյունքում Թուրքիայի կողմից Սիրիայում ստեղծված անվտանգության գոտիներն այսօր ապրելու համար ամենախաղաղ վայրերն են: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ մեկնաբանելով Անկարայի քայլերը սիրիական կարգավորման ուղղությամբ:

Նախագահ Էրդողանը ափսոսանք է հայտնել, որ միջազգային հանրությունը համարժեք աջակցություն չի ցուցաբերել այս հարցում Թուրքիայի ջանքերին: «Սիրիական ճգնաժամի ուղղությամբ քայլեր ձեռնարկելիս Թուրքիան մենակ մնաց», – ասաց Թուրքիայի ղեկավարը:

«Նրանք, ովքեր վերջին 8 տարիներին սիրիացի փախստականների համար բացի փշալարեր կապելուց ոչինչ չեն ձեռնարկել, շարունակում են խոչընդոտել նրանց տառապանքները թեթևացնելու ջանքերը», – ավելացրեց Թուրքիայի նախագահը:

Պետության ղեկավարը հիշեցրել է, որ ավելի քան 8,5 տարի փախստականներին պատսպարելու համար Թուրքիայի ծախսերը գերազանցել են $ 40 միլիարդը, մինչդեռ ԵՄ-ն ՀԿ-ների միջոցով այս նպատակի համար հատկացրել է ընդամենը 3 միլիարդ եվրո:

«Փախստականների մասին հոգալիս, դրա դիմաց ոչինչ չէինք ակնկալում, մենք դա արեցինք՝ հիմնվելով մեր մարդկային և բարոյական սկզբունքների վրա», – ասաց նախագահ Էրդողանը:
Ըստ Էրդողանի՝ փախստականների իրավիճակը կարգավորելու հարցում լուրջ աջակցության փոխարեն Թուրքիան «միջազգային հանրությունից միայն խորհուրդներ է ստացել»:
Էրդողանը շեշտեց, որ, ի տարբերություն որոշ երկրների, միջազգային խնդիրների լուծման գործում Թուրքիան հենվում է բացառապես հումանիզմի և արդարության սկզբունքների վրա: «Նավթի կաթիլը արյան կաթիլից բարձր դասելը թույլ չի տալիս սեփական շահերից զատ այլ բան տեսնել ինչպես Սիրիայում, այնպես էլ ամբողջ աշխարհում: Մեզ համար մարդիկ, հոգիները և կյանքը առաջնային են», – ասաց նա:
Պետության ղեկավարը Պակիստանում հրդեհի հետևանքով բազմաթիվ զոհերի առթիվ նույնպես ցավակցություն է հայտնել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում