Friday, 19 04 2024
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել

Եթե կա քրգործ, որտեղ քննվում է Սերժ Սարգսյանի մասնակցությունը՝ իշխանությունն անելիք ունի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հայ ազգային կոնգրեսի մամուլի քարտուղար Արման Մուսինյանը:

– Անցած շաբաթվա իրադարձություններին զուգահեռ՝ քաղաքական անցուդարձում շոշափվում էր նաև ՀԱԿ-ի անունը, ի՞նչ եք կարծում՝ ինչո՞ւ էր ՀԱԿ-ի անունն ակտիվորեն շոշափվում ներքաղաքական օրակարգում:

– Ես բնական եմ համարում, որ ՀԱԿ-ի անունն անընդհատ շոշափվելու է՝ հաշվի առնելով այն ազդեցությունը, որ մենք ունեցել ենք, նաև այն հակաքարոզչությունը, որ մեր նկատմամբ տարիներ շարունակ իրագործվել է նախկին իշխանությունների կողմից, և հիմա էլ նրանք ոչ պակաս թափով շարունակում են հակաքարոզչությունը:

– Հիմա ի՞նչն է պատճառը:

– Չեմ կարող ասել, բայց այդ կազմավորմանը շատ պայմանական կարելի է անվանել քաղաքական, նրանք՝ նախկին իշխանությունները, քոչարյանասերժական շրջանակները, բոլորովին այլ դաշտում են մոտիվացիաներ ունեցել՝ ոչ թե քաղաքական, այլ անձնական դաշտում, քրեական հարթության վրա, և բնականաբար, նրանք ամենից շատ խրտնում են այն ուժից, որը մշտապես բարձրաձայնել է, բացահայտել նրանց իսկական էությունը:

– Երևի նկատել եք, որ ձեր նշած ճակատից ձեզ թիրախավորում են հատկապես նրա համար, որ դուք համարվում եք գործող իշխանության աջակիցը:

– Մենք աջակցել ենք անցած տարվա հեղափոխական գործընթացներին, ողջունել ենք, որ Հայաստանում ձևավորվել է լեգիտիմ իշխանություն, որը վայելում է ժողովրդի վստահությունը, պաշտպանել ենք ու հետայսու էլ աջակցելու ենք այնպիսի քայլերը, որոնք կհամապատասխանեն ՀՀ պետական շահերին և մեր որդեգրած մոտեցումներին: Բայց այն հարցերում, որտեղ իշխանությունն ընտրում է մի մոտեցում, որը, ըստ մեզ, օպտիմալը չէ կամ սխալ է, մենք չենք խուսափի բարձրաձայնելուց և քննադատելուց:

– Այդ հակաքարոզչական բլոկում ամենաշատ օգտագործվում է հետևյալ ձևակերպումը՝ «Նիկոլ Փաշինյանը Լևոն Տեր-Պետրոսյանի հոգեզավակն է»:

– Կարծում եմ՝ այդ հարցին Լևոն Տեր-Պետրոսյանը սպառիչ պատասխան տվել է: Հասկանում եմ՝ դա կարող է շարունակվել, ինչպես 20 տարի անընդհատ շարունակվել են տարածվել բազմաթիվ ստեր, թեև մենք համբերատարությամբ պարզաբանում էինք, իհարկե՝ գնալով այդ ստերի ազդեցությունը մարում է: Այնքան ստեր էին խոսել՝ ամենապարզ հակագիտական ստերից մինչև հմուտ ձևավորված ստեր, բայց մենք դրանց բոլորին անդրադարձել ենք, այդ բոլոր ստերը հերքվել են: Եվ հիմա իլյուզիա չունենք, որ նրանք երբևէ դադարելու են ստել: ՀԱԿ-ից, որպես սոլիդ քաղաքական ուժից, կա վախ, բայց նախկին իշխանությունների կողմից այս հակաքարոզչությունն արվում է նաև այլ նպատակով՝ փորձ է արվում սեփական հանցանքները թաքցնել և թիրախները շեղել: Բայց մեր հասարակությունը իմաստուն և հասուն է բավարար չափով:

– Կա կարծիք, որ ներքաղաքական աժիոտաժը եթե ստեղծվում է, ապա գլխավոր նպատակը տնտեսական հանցագործությունների լյուստրացիան թույլ չտալն է:

– Ինչու միայն տնտեսական, նաև քաղաքական ու քրեական հանցագործությունները: Մի զարմանալի բան կա, ում նկատմամբ քրեական գործ է հարուցվում տնտեսական ոլորտում յուրացումների համար, ոչ ոք չի հերքում, ասում են՝ մենք կփոխհատուցենք:

– Բայց քաղաքական տիրույթում այդ անձը ներկայացվում է որպես քաղհալածյալ:

– Դա իրենց միակ փրկության ձևն է, փորձում են իրենց ներկայացնել որպես մարտիրոս-նահատակ, որին ազգափրկիչ և սուրբ գործունեության համար են հիմա հետապնդում: Բայց ասելով, որ իրենք պատրաստ են փոխհատուցել՝ նրանք ընդունել են, որ պետությանը տվել են այդ վնասը: Դրան զուգահեռ՝ իրենց գլխին դնել քաղհալածյալի գլխարկը, դա լկտի անամոթություն է:

– Ի՞նչ փաստերից կարող է օգտված լինել Վիտալի Բալասանյանը, երբ ասում է, որ Նիկոլ Փաշինյանը Արցախի հարցում փորձում է իրագործել Լևոն Տեր-Պետրոսյանի ծրագիրը:

– Իսկ այլ հայտարարություններում Վիտալի Բալասանյանը որևէ փաստից օգտվե՞լ է: Մենք մի բան անընդհատ խառնում ենք, ո՛չ Լևոն Տեր-Պետրոսյանը, ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ Ռոբերտ Քոչարյանը և ո՛չ էլ Սերժ Սարգսյանը չէին կարող ունենալ ծրագիր, ղարաբաղյան հակամարտության կարգավորման ձևաչափն այնպիսին է, որ Մինսկի խմբի համանախագահները բերում են կարգավորման պլան, և երկրներն իրենց դիրքորոշումն են արտահայտում այդ պլանի վերաբերյալ:

– Այսինքն՝ Վիտալի Բալասանյանի արածը քաղաքական կեղծիք է:

– Իչպես միշտ, մի քանի դեպքերով նույնպես դա ապացուցվել է. կոնկրետ Մարտի 1-ի գործով նա հայտարարություններ արեց, իսկ երբ նրան հրավիրեցին դրանք հիմնավորելու, նա, լինելով բանակի գեներալ, մարդ ում համար ճշմարտախոսությունն ու սկզբունքայնությունը պետք է լիներ պահվածքի առանցքային մասը, նույն պահին հրաժարվեց: Սա արդեն վկայում է նրա խոսքի արժեքի բացակայության մասին:

– Ի՞նչ եք կարծում՝ միգուցե պայքար է գնում ընդդիմության տեղերի համար:

– Ես այդպես չէի գնահատի: Կարծում եմ՝ այս հակամարտության էությունը հետևյալն է. նախկին իշխանությունները և նրանց հետ ասոցացվող ուժերն ու անհատները հասկանում են, որ եթե Հայաստանում հաջողեն ժողովրդավարական բարեփոխումները, կարևորագույն հանցագործությունների, այդ թվում՝ նաև Մարտի 1-ի ամբողջական բացահայտումը, և Հայաստանը վերջապես դառա օրենքի, առողջ քաղաքական դեբատների ու արդար ընտրություններով իշխանություն ձևավորող երկիր, իրենք ոչ միայն զրո շանս կունենան քաղաքական դաշտում մնալու, այլ նաև նրանց մեծ մասը կհայտնվի ճաղերի ետևում. սա պայքար է դրանից խուսափելու համար, այստեղ քաղաքական մրցակցություն չկա…

– Լսեցի՞ք երրորդ նախագահին:

– Ծանոթ եմ Ս. Սարգսյանի հայտարարությանը, հարցը վերաբերում է նրա ձերբակալությանը, և եթե կա քրեական գործ, որտեղ քննվում է նաև Սերժ Սարգսյանը, այստեղ անելիք ունի իշխանությունը:

– Տարօրինակ է, որ երրորդ նախագահն ինքն է խոսում իր հավանական ձերբակալության մասին, ինչ-որ քաղաքական հաշվա՞րկ կա այստեղ:

– Ենթադրում եմ, որ կարող է լինել: Կարծում եմ՝ իշխանության պարտքն է մինչև վերջին դետալը բացահայտել Մարտի 1-ի հանցագործությունը, առանց դրա Հայաստանն առաջընթաց ապրելու շանս չունի:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում