Friday, 19 04 2024
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են

Ստամբուլյան կոնվենցիան ու «սերժաքոչարյանական» արժեհամակարգը

Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ ծավալվող հանրային քննարկումները ցույց տվեցին հայ քաղաքական և քաղաքագիտական մտքի ողջ հմայքը։ Ավելին՝ քննարկումներն այդ վերջնականապես սպանեցին փաստաթղթի բուն էությունը հասկանալու անհրաժեշտությունը։ Հասկանալ՝ ռացիոնալ տեսակետ ձևավորելու և հայտնելու տեսանկյունից։ Ներկայումս հանրությունն այլևս այդպիսի պետք չունի, կոնվենցիային դեմ կամ կողմ արտահայտվելը դատարկ զբաղմունք է, քանի որ առանց բանական դիսկուրսի, հիմնավորված տեսակետ գոյություն ունենալ չի կարող։ Դրա հավանականությունը հավասարազոր է ոչնչի։

Խնդիրը Ստամբուլյան կոնվենցիան չէ։ Դրա փոխարեն կարող է լինել ցանկացած փաստաթուղթ։ Խնդիրը քննարկումների որակն է, ավելի շուտ՝ բանական դիսկուրսի բացակայությունը։ Բացակայություն ասելով՝ ամենևին էլ նկատի չունենք ինչ-որ կամայական երևույթի չգոյությունը։ Խոսքը կամքի մասին է, կամք առ կյանքը, կամք առ խոսքը և կամք առ ճշմարտությունը։ Այս ամենի փոխարեն տիրապետող է դեպի ոչնչություն առկախված կեցությունը, որտեղ բացակայում են կյանքը, խոսքը, ճշմարտությունը։

Այսպիսի պայմաններում բնական է, որ ցանկացած միտք ու քննարկում դատապարտվելու է լյումպենացման, երկխոսությունը փոխակերպվելու է բազմակողմանի արնախմության, իսկ ճշմարտության որոնումներն էլ՝ քեֆի էժան կենացների։ Պատահական չէ, որ հայկական միջավայրում քաղաքական մտքի միակ ու բացառիկ աղբյուրը քյաբաբային մշակույթն է, որտեղ ամրագրված կենացները առավել զորեղ են, քան պետության գլխավոր իրավական փաստաթուղթը՝ ՀՀ Սահմանադրությունը։

Հանրությունը մեղավոր չէ, որ իր միտքն աղճատված է ու դեֆորմացված։ Յուրաքանչյուր հանրություն սաղմնային վիճակում դատարկ տարածության կարգավիճակ ունի։ Խնդիրն այն է, թե տարիների ընթացքում ինչ գաղափարներով ու արժեքներով է լցվել այդ տարածությունը։ Այսինքն՝ լցնողներն են մեղավոր, որոնք դատարկ տարածությունը ողողել են հակամարդկային ու հակամշակութային տարրերով, քայքայիչ ու արատավոր երևույթներով։ Արդյունքում ստեղծվել է մարդատյաց, արժեքներ չստեղծող, պարզունակ ու քարացած մի զանգված, որն օտարացած է աշխարհից և նախանձախնդիր է իր ստորաքարշ կարգավիճակը պահպանելու տեսանկյունից։ Այսինքն՝ պահպանողական հակվածություն առ ստորաքարշությունը, և ոչ ավելին։

Եկեք հասկանանք, թե ովքեր են այս հրաշալի զանգվածի ճարտարապետները, կամ էլ դատարկ տարածության լիցքավորիչները։ Պետք չի հեռուն գնալ՝ հասնելով ընդհուպ նախաքրիստոնեական ժամանակներ։ Խոսքը այն ավտորիտար ռեժիմի մասին է, որը շուրջ երկու տասնամյակ հիմարացրել է ժողովրդին՝ դատապարտելով անտերության ու չարքաշ գոյության։ Հենց այստեղ է թաքնված քոչարյանասերժական ռեժիմի ամենամեծ հանցագործությունը․ հանրությանը առաջնորդել դեպի մտածողության դեգրադացում։ Քոչարյանին և Սարգսյանին ձեռք էր տալիս կառավարել ու իշխել մի տարածությունում, որտեղ մարդիկ անգրագետ էին ու խեղճ, աղքատ ու քաղցած։ Անգրագետ, խեղճ, աղքատ ու քաղցած զանգվածին կարելի է ամենայն հեշտությամբ փոխակերպել հանցագործի, կաշառակերի ու մարդատյացի։ Ահա սա է Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահների պատկերացրած հանրային կառույցը՝ անգրագետ հիմարների և մարտնչող կիսագրագետների մի ամբողջություն, որին կարելի է ոչխարի հոտի պես տանել ցանկացած ուղղությամբ։

Թվում էր, թե հեղափոխությունից հետո մենք հրաժեշտ կտանք արատավոր այս պրակտիկային և մշակութային ու կրթական հեղափոխության ներգործությամբ կկարողանանք նոր որակի հասարակական դաշինք ստեղծել։ Ցավոք սրտի, մեր պատկերացումները չափազանց նաիվ էին ու անիրական, քանի որ Թավշյա հեղափոխությունը ընդամենը մի քանի վայրկյան տևեց, ու այդ վայրկյանները բավականացրին միայն ռեժիմի մեխանիկական փոփոխության համար։ Վայրկյաններն այդ որևէ կերպ չառնչվեցին մարդկային մտքերին ու հոգիներին, ինչի հետևանքով անարդար տիրակալը փոխարինվեց արդար տիրակալով, և ոչ ավելին։

Սերժ Սարգսյանը հեռացավ Բաղրամյան 26-ից, բայց նրա քայքայիչ արժեհամակարգը շարունակում է ապրել գիտակցական տիրույթում։ Խնդիրն այն է, որ հանրությունն իր գիտակցական քայքայիչ որդը որևէ կերպ չի ասոցացնում նախկին ռեժիմի հետ։ Ավելին՝ նա համոզված է, որ դա ներքին ու ինքնուրույն փորձառության հետևանք է՝ քաղաքական ռեժիմից անդին։ Փաստորեն մարդիկ Սերժ Սարգսյանի գավառական հայրենասիրությունը, ավտորիտար մտածողությունն ու ազգային արժեքների ջախջախված մեկնաբանությունն այլևս համարում են իրենցը՝ առանց հասկանալու, որ դրանք ընդամենը քաղաքական կերի կարգավիճակ ունեն։

Հենց այս գիտակցական ու ենթագիտակցական բազայի վրա էլ նախորդ ռեժիմի ներկայացուցիչները շարունակում են իրենց հին ու բարի գործունեությունը։ Նախկինում նրանք ժողովրդին հիմարացնում էին իշխանության կարգավիճակով, իսկ հիմա՝ ընդդիմության, ինչը շատ ավելի վտանգավոր է, քանի որ իշխանությունը հանրության ներկան է, իսկ ընդդիմությունը՝ ապագան։ Փաստորեն քոչարյանասարգսյանական ընդդիմությունը մտածողության դեգրադացման պրակտիկան կյանքի է կոչում ապագայի հեռանկարներով։ Կազմաքանդված ու արժեզրկված զանգվածի գոյության պայմաններում ապագայում շատ ավելի հեշտ կլինի տապալել Փաշինյանին ու գալ իշխանության՝ վերստին իշխելու այն նույն մարդակույտին, որը ո՛չ տեսնում է և ո՛չ էլ լսում։

Իսկ դուք ասում եք, թե եկեք քննարկենք Ստամբուլյան կոնվենցիայի էությունը։ Պարզապես զավեշտալի է, քանի որ այսպիսի իրավիճակում որևէ հարցի շուրջ բանական դիսկուրսը բացառված է։ Դիսկուրսի համար անհրաժեշտ է սպանել մարդկանց գանգուղեղներում ապրող փոքրիկ Սերժ Սարգսյանին ու նրա արժեհամակարգը, որին իրենք անվանում են՝ հայրենասիրություն, ազգ-բանակ, ավանդական-ազգային արժեքներ, նժդեհականություն և այսպես շարունակ։ Եթե հայրենասիրություն, ապա առանց ռեժիմի մեկնաբանության, քանի որ Քոչարյանի ու Սարգսյանի ստեղծած հայրենասիրությունը մարդատյաց է ու մարդակուլ, դրա առաքելությունն է հպատակեցնել ու ծնկի բերել հանրությանը՝ միավորելով հայրենասիրական դեմագոգիայի հիմքի վրա կառուցված ավտորիտար ռեժիմի շուրջ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում