Wednesday, 24 04 2024
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում
Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ
15:54
Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն
15:50
Հայ ժողովուրդը վերապրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և 21-րդ դարի առաջին էթնիկ զտումը․ Նատալի Լուազոն՝ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում
Պեսկովը տեղյակ չէ ՌԴ Պն փոխնախարարի պետական դավաճանության մեղադրանքից
ՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ
15:20
ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Շանհայ
Նոյեմբերյանում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 5 անձ ձերբակալվել է. ՔԿ
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
14:49
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ
14:48
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն
Հայաստանում ՌԴ դեսպանությունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Գեղարքունիքի մարզում տեղի են ունենում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ
Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ
Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք կանգնել ի պաշտպանություն Հայաստանի ժողովրդի․ ԵԽ պատգամավոր
Ջոն Ինյարիտուն Թուրքիային կոչ է անում ընդունել սեփական պատմությունն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը
14:30
Ինդոնեզիայում պաշտոնապես հաստատել են նախագահական ընտրություններում Պրաբովո Սուբիանտոյի հաղթանակը
14:20
Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները
Լիպեցկում հայտնել են արդյունաբերական գոտու տարածքից մարդկանց տարհանման մասին
Գյումրիում վթարից հետո մեքենաներում հրդեհ է բռնկվել
13:50
Նավթի գներն աճել են- 23-04-24
13:40
Բուենոս Այրեսում մոտ 800 000 մարդ է դուրս եկել բողոքի՝ ընդդեմ կրթական բարեփոխման
Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
13:26
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է

«Ուզում էր հերոս տղա երևալ…». նոր զարգացումներ Ճվճվ Արոյի որդի Սերժի ու ընկերոջ խուլիգանության գործով

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Կենտրոն վարչական շրջանում գտնվող նստավայրում Գագիկ Պողոսյանի նախագահությամբ շարունակվեց Ճվճվ Արոյի որդի Սերժ Վարդանյանի ու նրա ընկերոջ՝ Ռոբերտ Հայրապետյանի գործով դատական քննությունը:

Սերժ Վարդանյանին ու Ռոբերտ Հայրապետյանին մեղադրանք է առաջադրված խմբի կազմում խուլիգանություն կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Այս գործը դատարան մուտք է եղել 5 տարի առաջ՝ 2014 թվականի նոյեմբերին:

Ի սկզբանե երկու ամբաստանյալների խափանման միջոցը եղել է ստորագրությունը չհեռանալու մասին: Այնուհետև Սերժ Վարդանյանն առնվել է կալանքի տակ, իսկ դրանից որոշ ժամանակ անց էլ բաց է թողնվել գրավով:

Ըստ մեղադրանքի՝ Սերժ Վարդանյանն ու Ռոբերտ Հայրապետյանը «Լադա Պրիորա» մեքենայով երթևեկել են Սարյան փողոցում, երթևեկության ընթացքում «կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, այդ թվում՝ Շանթ Մ.-ի նկատմամբ բռնություն գործադրելով»:

Միջադեպը տեղի է ունեցել երթևեկության հետ կապված հարցերով: Սերժ Վարդանյանն ու Ռոբերտ Հայրապետյանը, ըստ մեղադրանքի, իրենց մեքենայով խոչընդոտել են այն մեքենայի երթևեկությանը, որում գտնվում էր տուժող Շանթը: Վերջինս մեքենայից իջել է՝ իրենց երթևեկությանը խոչընդոտողների հետ «զրուցելու», նրա նկատմամբ բռնություն են գործադրել, փոխադարձ քաշքշուկ է առաջացել: Իսկ երբ ղեկի մոտ նստած Սերժը նկատել է տեղանքում գտնվող ոստիկանների, մեքենան ընթացքի մեջ է դրել, այդ ժամանակ, ըստ մեղադրանքի, Ռոբերտը, որ գտնվում էր վարորդի կողքի նստատեղին, շարունակել է բռնած պահել Շանթի ձեռքը, և վերջինիս, փաստորեն, քարշ են տվել ընթացող մեքենայի կողքից:

Ըստ տուժողի՝ իրեն քարշ են տվել մոտ 40 մետր, վնասվել է իր հագուստը, մեջքի ու ձեռքերի շրջաններում ստացել է լուրջ մարմնական վնասվածքներ:

Այս գործով տևական ժամանակ նիստեր չէին անցկացվել:

Նախորդ նիստում Ռոբերտ Հայրապետյանի շահերի պաշտպան, փաստաբան Ասլանյանը ներկայացրել էր միջնորդություն՝ վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով իր պաշտպանյալի մասով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին:

Մեղադրող դատախազ Ենոքյանը ժամանակ էր խնդրել՝ կարծիք հայտնելու համար: Եվ հա այս նիստում դատախազը նախ ներկայացրեց ոստիկանությունից ստացված տեղեկանքը՝ երկու ամբաստանյալների դատվածությունների վերաբերյալ:

Ըստ տեղեկանքի՝ Ռոբերտ Հայրապետյանի վերաբերյալ սա միակ քրեական գործն է, որ քննվում է 2014 թվականից ի վեր:

Ինչ վերաբերում է Սերժ Վարդանյանին, ապա նա 2016 թվականին դատապարտվել է գույքի վնասման համար, կրել է եռամսյա կալանքի ձևով պատիժ, ներկայումս խուլիգանության մեղադրանքով մեկ այլ քրեական գործով Սերժին մեղադրանք է առաջադրված, ընթանում է դատաքննություն:

Հաշվի առնելով ներկայացված տվյալները՝ դատախազն ասաց՝ Ռոբերտ Հայրապետյանի շահերի պաշտպանի միջնորդությունը պետք է բավարարվի, քանի որ նրա մասով վաղեմության ժամկետի ընդհատում չի եղել: Հայրապետյանը մեղադրվում է միջին ծանրության հանցարարքի համար, որի՝ օրենքով սահմանված վաղեմության ժամկետը՝ 5 տարին, անցել է:

Ինչ վերաբերում է Սերժ Վարդանյանին, ապա նրա նկատմամբ վաղեմության ժամկետ չի կարող կիրառվել, քանի որ 2016 թվականին վաղեմության ժամկետն ընդհատվել է այլ հանցավոր արարքով:

Ամբաստանյալ Հայրապետյանը մեկ անգամ ևս համաձայնություն հայտնեց, որ իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի ո՛չ արդարացման՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ:

Մինչ դատարանը կվերադառնար խորհրդակցական սենյակից, պաշտպանի հետ զրույցից պարզվեց, որ այս քրեական գործով քննությունն այնքան տևական է եղել, որ Ռոբերտ Հայրապետյանը հասցրել է ավարտել մագիստրատուրան ու ներկայումս սովորում է ասպիրանտուրայում…

Դատարանը հրապարակեց որոշումը՝ պաշտպանի միջնորդությունը բավարարվեց՝ Ռոբերտ Հայրապետյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց, նրա մասով քրեական գործի վարույթը կարճվեց՝ վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:

Ռոբերտ Հայրապետյանը ամբաստանյալի աթոռից վեր կացավ ու նստեց դահլիճում՝ որպես «ազատ ունկնդիր»:

Դատաքննությունը լրացնելու միջնորդություններ չեղան:

Դատարանն անցավ ճառերի փուլին:

Մեղադրող դատախազ Ենոքյանը հաստատված գնահատեց Սերժ Վարդանյանին առաջադրված մեղադրանքը: Խմբի կազմում տուժողի նկատմամբ բռնություն գործադրելով՝ նա, ըստ մեղադրողի, կատարել էր խուլիգանություն՝ կոպիտ կերպով խախտել էր հասարակական կարգը:

Մեղադրողը հիշատակեց, որ Սերժ Վարդանյանն իրեն մեղավոր չի ճանաչել նախաքննության ու դատաքննության ընթացքում: Ըստ մեղադրողի՝ երկու ամբաստանյալները գործի քննության ընթացքում տվել են հակասական ցուցմունքներ, նշել են, թե իրենք չեն խոչընդոտել «ԲՄՎ»-ի երթևեկությանը, կանգ են առել, որովհետև «ԲՄՎ»-ից իջել ու իրենց բարձր ձայնով և ձեռքի շարժումով կանգնեցրել է տուժող Շանթը, ում իրենք չեն ճանաչել: Ամբաստանյալներն ասել են, թե կանգ են առել «հետաքրքրությունից դրդված»: Անծանոթ ուղևորը, որը մոտ 100 կգ քաշով հաղթանդամ, բարձրահասակ երիտասարդ էր, մոտեցել ու ագրեսիվ տոնով է խոսել, այդ պատճառով իրենք մեքենայից չեն իջել: Անծանոթ երիտասարդը մարմնի կեսով «մտել է» իրենց մեքենայի մեջ՝ Ռոբերտի դռան պատուհանով, որ կեսից ավելի մասով բաց էր: Տեղի է ունեցել քաշքշուկ:

Իրենք չեն ցանկացել քաշքշուկը շարունակել, Սերժը մեքենան գործի է գցել: Այդ ընթացքում երիտասարդը գլուխը հանել է մեքենայի միջից, բայց ընթացքում տեսել են, որ նա շարունակում է բռնած մնալ մեքենայի դռան դետալներից, մասնավորապես «ստոյկայից», այդպես մի քանի մետր քարշ է եկել մեքենայի հետևից, որովհետև ձեռքը բաց չի թողել, հետո ընկել է գետնին: Ամբաստանյալները պնդել են, որ Ռոբերտը տուժող Շանթի ձեռքը չէր բռնել:

Ամբաստանյալները ենթադրել են, որ Շանթը դեպքի պահին եղել է աղջիկների հետ, միգուցե՝ ալկոհոլ օգտագործած վիճակում, ու ցանկացել է իրեն «ցույց տալ… հերոս տղա երևալ՝ իբր կարող է ընթացքի ժամանակ մեքենա կանգնեցնել…»:

Շանթի հետ եղած անձինք, որ հանդես են եկել որպես վկաներ, նշել են, թե Շանթի ձեռքից երևի բռնել էին, քանի որ «Շանթը խենթ չէր, որ ինքն իրեն քարշ տար այդ մեքենայի հետևից»:

Մեղադրողն անհամաձայնություն հայտնեց դատաբժշկական-դատահետքաբանական համալիր լրացուցիչ փորձաքննության եզրակացության հետ, որտեղ նշվել էր, թե տուժող Շանթի աջ նախաբազկի վնասվածքը կարող էր առաջանալ մեքենայի պատուհանի շրջանակի հետ փոխազդեցության պայմաններում, այդ վնասվածքը չէր առաջանա մեկ այլ անձի ձեռքի ուժեղ բռնվածքից: Բացի այդ, եթե մեքենայի ներսից տուժողի ձեռքը բռնած լինեին, նա կարող էր քարշ գալով անցնել ավելի քիչ տարածություն՝ 8-10 մետր, կստանար անհեմամատ ավելի ծանր վնասվածքներ, մասնավորապես՝ կոտրվածքներ:

Ըստ մեղադրողի՝ փորձագետներին տրվել են «թերի ելակետային տվյալներ», նրանք էլ եկել են ոչ ճիշտ հետևության:

Մեղադրողը մեջբերեց նաև դեպքին ականատես երկու ոստիկանների ցուցմունքները, որոնք, ճիշտ է, չէին ասել, որ տուժողի ձեռքը բռնված էր մեքենայի ներսից, բայց նշել են՝ ինչ դիրքում է եղել տուժողը, երբ մոտեցել է ամբաստանյալների մեքենային, ապա քարշ է տրվել այդ մեքենայի կողքից:

Մեղադրողը նշեց, որ Սերժ Վարդանյանին դատարանը պետք է մեղավոր ճանաչի մեղսագրված արարքի համար: Նրա պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներ մեղադրողը չարձանագրեց, իսկ որպես ծանրացնող հանգամանք՝ նշեց Սերժ Վարդանյանի «ակտիվ դերը» հանցավոր արարքի կատարման ժամանակ, քանի որ, ըստ մեղադրողի, խուլիգանությունը սկսվել է այն պահին, երբ «Լադայի» ղեկին գտնվող Սերժ Վարդանյանը, մեքենան վարելով, «հաճախակի», ավելի ճիշտ՝ երկու անգամ խոչընդոտել է «ԲՄՎ»-ի երթևեկությանը, ինչի արդյունքում էլ տեղի են ունեցել հետագա զարգացումները:

Մեղադրող դատախազ Ենոքյանը միջնորդեց Սերժ Վարդանյանին մեղավոր ճանաչել ու դատապարտել 1 տարի ազատազրկման, ավելին՝ նրան կալանքի տակ առնել հենց դատարանի դահլիճում:

Սերժ Վարդանյանի շահերի պաշտպան, փաստաբան Գրիգորյանն իր ճառում անդրադարձավ հարցին՝ կատարե՞լ է արդյոք իր պաշտպանյալը իրեն մեղսագրված արարքը: Պաշտպանը նշեց, որ անձը կարող է մեղադրվել խուլիգանության համար, եթե խուլիգանությունը կատարվել է ուղղակի դիտավորությամբ: Արդյո՞ք այս գործի քննության ընթացքում ապացույցներ են ձեռք բերվել, որ Սերժ Վարդանյանը ուղղակի դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը:

Պաշտպանն ընդգծեց՝ գործի նյութերից ակնհայտ է, որ ոչ թե Սերժ Վարդանյանի վարած «Լադա Պրիորան» է խոչընդոտել «ԲՄՎ»-ի երթևեկությանը, այլ տեղի է ունեցել հակառակը՝ «ԲՄՎ»-ն է խոչընդոտել «Լադայի» երթևեկությանը: Դա, ըստ պաշտպանի, պարզ երևում է տեսագրության մեջ, տեսաերիզի զննությունը կատարվել է դատարանում, բոլորը համոզվել են: «ԲՄՎ»-ն է խոչընդոտել խաչմերուկից «Լադայի» մուտքը Արամի փողոցից Սարյան փողոց: Դրանից հետո էլ «ԲՄՎ»-ի կին վարորդի կողքին նստած երիտասարդը մեքենայի դուռը բացել ու ինչ-որ բան է գոռացել, ապա ձեռքի շարժումով կանգնեցրել է Սերժի վարած մեքենան:

Պաշտպանը նշեց՝ ամբաստանյալները չէին կարող իմանալ, որ «ԲՄՎ»-ն խաչմերուկից շրջադարձ է կատարելու: Ավելին, երբ իրենք շրջադարձ են կատարել, «ԲՄՎ»-ն դեռ կանգնած էր:

Պաշտպանը նշեց՝ եթե ամբաստանյալները նախաձեռնեին «ԲՄՎ»-ի կանգնելը, իրենք կիջնեին մեքենայից ու պարզաբանում կպահանջեին, բայց «Լադան» կանգնեցրել ու «ԲՄՎ»-ից իջել է տուժողը, մոտեցել է «Լադային» և բաց պատուհանից մարմնի կեսի չափով մտնելով մեքենայի մեջ, քաշքշել է վարորդի կողքին նստած Ռոբերտին:

Պաշտպանն ընդգծեց, որ գործի քննությամբ որևէ ապացույց ձեռք չի բերվել, որ Ռոբերտը մեքենայի ներսից բռնած է պահել տուժողի ձեռքը, և որ այդ պատճառով է տուժողը քարշ եկել ընթացող մեքենայի կողքից:

Դեպքին ականատես ոստիկանները «Լադայի» հեռանալուց հետո մոտեցել են տուժող Շանթին ու հարցրել են՝ ինչո՞ւ էր «կախվել» մեքենայից, և այդ ժամանակ Շանթն ասել է, թե իրեն բռնել էին…

Պաշտպանը հիշատակեց իր միջնորդությամբ նշանակված լրացուցիչ համալիր փորձաքննության եզրակացությունը, որտեղ բացառվում էր, որ տուժողի աջ նախաբազկի վնասվածքը կարող էր առաջանալ մեկ այլ անձի ձեռքի ուժեղ բռնվածքից:

Պաշտպանը նշեց՝ եթե ամեն բան կատարվել է տուժողի ասած մեխանիզմով, նրա ձեռքը բռնած է եղել «Լադայի» վարորդի կողքին նստած ուղևորը, և նա քարշ է եկել շարժվող մեքենայի կողքից, ապա ինչպե՞ս կարող էր նրա գոտկատեղն ու մեջքը քսվել գետնին և վնասվել, այդ դեպքում նրա ձեռքը պիտի որ… երկու մետրանոց լիներ… Բայց փորձագետն ընդունել է՝ եթե տուժողն ինքը դրսից բռնած լիներ շարժվող մեքենայի դռան որևէ դետալից, ապա կարող էր շարժման ընթացքում մեքենայի կողքից քարշ գալու դեպքում ստանալ այն վնասվածքները, որոնք ստացել է: Եթե տուժողի ձեռքը «Լադայի» ներսից բռնած լիեին, ապա մեքենայի կողքից քարշ գալու դեպքում մեքենայի կիսով չափ բարձրացված ապակին կվնասեր ձեռքը՝ կտրվածք կամ կոտրվածք կարող էր առաջացնել, մինչդեռ նմանատիպ վնասվածք տուժողը չի ստացել…

Պաշտպանն ընդգծեց՝ վիճաբանությունն ու քաշքշուկն առաջացել են հենց տուժողի նախաձեռնությամբ, շարժվող մեքենայի կողքից տուժողը քարշ է եկել դարձյալ իր նախաձեռնությամբ, քանի որ բռնվել է մեքենայի դռան դետալից: Իսկ Սերժ Վարդանյանը բոլորովին չի ցանկացել, որ աղմուկ կամ վիճաբանություն լինի, տեսնելով, որ երիտասարդը ագրեսիվ է տրամադրված, նա գործի է գցել մեքենան ու շարժվել է, ցանկացել է հեռանալ, նա չգիտեր, որ տուժողը բռնած կլինի մեքենայի դուռը ու քարշ կգա մեքենայի կողքից: Իր պաշտպանյալը մեքենայով ընդամենը ձախ շրջադարձ է կատարել. «Ձախ շրջադարձ կատարելը խուլիգանությո՞ւն է»,- տարակուսեց պաշտպանը:

Պաշտպանը եզրահանգեց, որ դեպքը կատարվել է տուժողի ոչ իրավաչափ գործողությունների արդյունքում, նրա վարքագծի պատճառով, դեպքը, ըստ պաշտպանի, նույնիսկ «խուլիգանություն» հանցարարքի չի վերածվել: Ամբաստանյալները մեքենայով հեռացել են:

Պաշտպանը միջնորդեց՝ Սերժ Վարդանյանի նկատմամբ կայացնել արդարացման դատական ակտ՝ հանցակազմի բացակայության հիմքով, քանի որ գործով անհերքելի բավարար ապացույցների համակցություն ձեռք չի բերվել, որ ընդհանրապես կատարվել է խուլիգանություն, և որ Սերժ Վարդանյանն ուղղակի դիտավորությամբ, տուժողի նկատմամբ բռնություն գործադրելով՝ կատարել է խուլիգանություն:

Սերժ Վարդանյանը միացավ պաշտպանի ճառին:

Նա դատարանին խնդրեց ժամանակ տրամադրել վերջին խոսքին նախապատրաստվելու համար:

Սերժ Վարդանյանը վերջին խոսքը կասի հաջորդ դատական նիստին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում