Friday, 29 03 2024
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն

Գալու է մի օր, երբ մեր երկրի տարածքում որևէ օտար պետության ռազմակայան չի լինելու. Վարուժան Ավետիսյան

«Առաջին լրատվական»-ը զրուցել է «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանի հետ:

Պարոն Ավետիսյան, Դուք մշտապես բարձրաձայնել եք հայռուսական հարաբերություններում առկա խնդիրները, այդ թվում՝ Գյումրու 102-րդ ռազմաբազայի հետ կապված։ Ի՞նչ կարծիք ունեք ՌԴ պաշտպանության նախարարի այցի և բազան արդիական նոր սպառազինություններով համալրելու որոշման մասին։ Արդյոք տեսնո՞ւմ եք վտանգներ։

– Հայ-ռուսական հարաբերությունների ամբողջ համակարգը պետք է արմատապես վերանայվի: Քանի դեռ դրանք բնույթով գաղութային են, Ռուսաստանն իր շահերը իրացնելու է մեր շահերի հաշվին: ՌԴ ռազմակայանը ևս ՀՀ տարածքում է բացառապես ՌԴ շահերը մեր շահերի հաշվին պաշտպանելու համար: Ուստի, հատկապես ներկայումս տարածաշրջանում աճող լարումների ֆոնին, Ռուսաստանի նման մոտեցումը և գործողությունները կարող են դիպչել արդեն մեր կենսական շահերին և գոյութենական սպառնալիքներ ստեղծել մեզ համար:

Առհասարակ, բազայի գոյությունն ինչքանո՞վ է արդարացված, եթե հաշվի առնենք, որ այն գործում է մեր բյուջեի հաշվին։ Չպե՞տք է գոնե ծախսերի հարցը բարձրացվի։

– Գալու է մի օր, երբ մեր երկրի տարածքում որևէ օտար պետության ռազմակայան չի լինելու: Մենք ձևավորելու ենք ազգի և պետության անվտանգային-պաշտպանական բովանդակ զորությունը առավելագույն արդյունավետությամբ համախմբող, կատարելագործող և կիրառող Ազգ-բանակ համակարգ, որի պարագայում օտարի անմիջական աջակցության կարիք չի լինելու:

Ինչ վերաբերում է դեպի այդ նպատակը փուլ առ փուլ գնալու ճանապարհին, ապա՝ այո, պետք է վերանայվեն ՀՀ տարածքում ՌԴ ռազմակայանի տեղակայման և գործունեության պայմաններն ու կարգը, կազմը և կառուցվածքը, ինչպես նաև լուծվեն փոխադարձ ֆինանսական պատասխանատվության հարցերը:

Մասնավորապես՝ ՌԴ-ն պետք է միջազգային չափանիշներին համապատասխան վճարի մեր տարածքն օգտագործելու համար, պետք է թողնվեն միայն հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ուժերն ու միջոցները, իսկ ցամաքային ստորաբաժանումները պետք է դուրս բերվեն, որովհետև դրանց ներկայությունն էապես ազդում է ՀՀ անկախության և սուբյեկտայնության վրա: Ըստ այդմ՝ պետք է վերանայվեն ՌԴ ռազմակայանի նպատակներն ու խնդիրները:

Զուգահեռաբար՝ թեկուզ ուշացումով, ժամանակն է ի վերջո կատարելու ՀՀ-ի և ՌԴ-ի միջև ՀՀ տարածքում գտնվող ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի ու նրանց գործունեության պայմանների մասին 1992թ. սեպտեմբերի 30-ի պայմանագրի 4-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված երկկողմ պարտավորությունները և ՀՀ սահմանների պահպանությունը ՌԴ սահմանապահ զորքերից փոխանցել ՀՀ սահմանապահ կառույցներին: Այդ պայմանագիրը ժամանակավոր է և նախատեսված է հենց այդ խնդիրը լուծելու համար: Սահմանի լրացուցիչ հատվածների համար անհրաժեշտ ՀՀ սահմանապահ կառույցները ճիշտ և արդյունավետ կլինի ստեղծել ՀՀ Ոստիկանության զորքերի կադրային և նյութատեխնիկական ռեսուրսի հաշվին: Մեզ Ոստիկանության  զորքեր պետք չեն: Դա խորհրդային կայսրությունից մնացած բռնապետական կառույց է, որի նպատակն է ճնշել յուրային ժողովրդին:

Հայաստանում ՌԴ դեսպանը նշել է. «Չնայած ՀՀ ղեկավարության հստակ դիրքորոշմանը՝ մի շարք ոչ կառավարական կազմակերպություններ, օգտագործելով «կերակրված» ԶԼՄներին, փորձում են սեպ խրել ռուսհայկական հարաբերությունների մեջ»: Ի՞նչ սեպերի մասին է խոսքը, ըստ Ձեզ, արդյոք այդ խմբե՞րն են խոչընդոտներ հարուցողները։

– Ռուսաստանին հարկավոր է հասկացնել, որ ավարտվում են մեր երկրում իր կայսերական տիրապետության ժամանակները, և ինքը պարտավոր է հարգել մեր ինքնիշխանությունն ու չմիջամտել մեր ներքին գործերին:

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 10-11-ին այցելելու է Հայաստան: Ինչպես գրում է «Կոմերսանտ» թերթը՝ իր աղբյուրներին հղում անելով, այցի շրջանակում հուշագիր կստորագրվի, որը կերաշխավորի ռուս մասնագետների այցը Հայաստանում գտնվող կենսաբանական լաբորատորիա, որը ստեղծվել է ԱՄՆ ռազմական գերատեսչության՝ Պենտագոնի տրամադրած միջոցներով: Սա ինչի՞ մասին է խոսում, արդյոք բնականոն կհամարե՞ք նմանատիպ այցելությունը։

– Սա դեռևս հնի իներցիայի դրսևորում է: Անշուշտ, ամոթալի է մեզ համար: Բայց, ինչպես նշեցի, այսպես չի մնալու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում