Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

«Գումարները փոշիացվելու են․ առանց կարևոր չորս նախապայման ապահովելու՝ ապահովագրական համակարգ ներդնելն անիմաստ է»

Հոկտեմբերի 24-ին կառավարության նիստում ի թիվս այլ հարցերի կառավարությունը քննարկեց ու հավանության արժանացրեց գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման պիլոտային ծրագիրը, որը նախատեսում է պետական աջակցություն ցուցաբերել  գյուղատնտեսներին՝  ապահովագրական համակարգի  ներդրման միջոցով։

Հայաստանի ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ընդհանուր առմամբ դրական  գնահատեց  կառավարության այս նախագիծը՝ նշելով, որ  գյուղատնտեսության կայուն զարգացման համար՝ սա  չափազանց կարևոր և սպասված որոշում էր, սակայն միևնույն ժամանակ թվարկեց նաև մի քանի գործոններ, որոնք նրա համոզմամբ՝  հաշվի չեն առնվել կառավարության կողմից և ըստ այդմ՝ կարող են բացասաբար ազդել այս ծրագրի իրականացման վրա։

«Նախևառաջ, պարտադիր կերպով պետք է ունենաս  երաշխավորված  ոռոգման համակարգ,  որպեսզի երաշտի կամ այլ խնդիրների  առկայության դեպքում՝ ֆերմերը  փաստի առաջ չկանգնի։ Այսօր բոլորս շատ լավ գիտենք, թե ՋՕ-երում ինչ վիճակ է տիրում, ինչ մոնոպոլիա է այստեղ գործում, իսկ երբ ՊՎԾ-ն այնտեղ ստուգումներ իրականացրեց ու հայտնաբերեց այդ  համակարգում խախտումներն ու չարաշահումները՝ տեսանք, թե ՊՎԾ նախկին ղեկավարին ինչպես պատժեցին։ Նույն պատկերը չունենալու համար՝ ՋՕ-երի աշխատանքի կանոնակարգման կարևորագույն լուծումը օրենսդրական փոփոխություններ են։

Երկրորդը՝  հակակարկտային  համակարգի աշխատանքն է․ հին համակարգը բանի պետք չէ, իրեն չի արդարացնում,  իսկ նորն էլ դեռ չեն փորձարկում, այդ հրթիռային ծառայությունը, որը որ պետք է ներդրվեր՝ դեռ չի գործում։ Այսինքն ստացվում է, որ մեր հակակարկտային ծառայությունն անգամ 10 տոկոս էֆեկտիվություն չունի, ինչը նշանակում է, որ այստեղ ռիսկը շատ բարձր է։

Երրորդ՝  պետք է ունենալ բույսերի պաշտպանություն, օրինակ մորմազգու ցեցի դեմ պայքարելու մասին վարչապետը մի քանի անգամ հայտարարեց, բայց սայլը տեղից չի շարժվում ու դրա համար հատկացվող գումարներն էլ փոշիացվում են։

Եվ  չորրորդ՝ անասնաբուժությունը, այսինքն մենք պետք է ունենանք կատարյալ անասնաբուժական համակարգ, որպեսզի  ամեն տարի ֆիքսող և տարեցտարի ավելացող հիվանդությունները կարողանանք կանխարգելել»,- ընդգծեց Հրաչ Բերբերյանն ու հավելեց, որ քանի դեռ  այս չորս կարևոր նախապայմաններն ապահովված չեն, ապա չես կարող ունենալ ապահովագրական  գործակալություն կամ ակնկալել, որ դրա աշխատանքն  արդյունավետ կլինի։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում