Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ոտքի չի կանգնել ազգային հիմնի կատարման ընթացքում՝ Հնդկաստան կատարած այցի ժամանակ:
Նշվում է, որ գերմանացի առաջնորդին միջոցառմանը ուղեկցել են պատվո պահակախմբով, որտեղ պետք է ծաղիկներ դնեին Հնդկաստանի ազատության համար պայքար մղած մարտիկ Մահաթմա Գանդիի հուշարձանին:
Կանցլերը նստած է մնացել աթոռին Հնդկաստանի և ԳՖՀ-ի հիմների կատարման ժամանակ: Ըստ արարողակարգի նա պետք է ոտքի կանգներ:
Հնդկաստանի ԱԳՆ ներկայացուցիչն ավելի ուշ հաղորդել է, որ Մերկելի օգնականները նախօրոք խնդրել են, որ արարողությունն այդ կերպ անցկացվի:
«Ցավոք, տիկին Մերկելն առողջական խնդիրներ ունի»,- ասվում է հաղորդագրության մեջ: