Friday, 29 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ռուսների որոշումը շրջադարձայի՞ն կլինի հայկական ֆուտբոլի համար

Ռուսաստանում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստներին մեր ազգային թիմում ներգրավելու հարցը կարծես թե լուծում է ստանում: Երեկ ՌԴ սպորտի նախարարությունը տարածել է հաղորդագրություն, որի համաձայն՝ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների մարզիկները Ռուսաստանում լեգեոներներ չեն համարվի ֆուտբոլի, բասկետբոլի, վոլեյբոլի, հանդբոլի, ջրագնդակի մրցումներում: Նախագիծը վերջնականապես կհաստատվի այս տարվա նոյեմբերի 14-ին:

Դեռևս անցյալ տարվա դեկտեմբերին Եվրասիական տնտեսական միության դատարանը որոշում էր ընդունել ԵԱՏՄ երկրների մարզիկների նկատմամբ սահմանափակումներ չկիրառելու մասին, որպեսզի պահպանվի համընդհանուր շուկայի ազատ կիրառման հնարավորությունը: Վճռում նշված էր, որ այս կետի չկիրառումը արգելք է հանդիսանում ԵԱՏՄ ներսում միասնական շուկա ստեղծելու համար: Այս որոշումը, սակայն, Ռուսաստանի ֆուտբոլի միությունը, այսպես ասած, բանի տեղ չէր դրել: Որոշակի արտոնություն էր տրվել թերևս բելառուս ֆուտբոլիստներին, որոնք իրենց երկրի ազգային թիմի անդամ են:

Նշենք, որ ռուսական ֆուտբոլում առկա է լեգեոներների սահմանափակում, որն ազդում էր նաև ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիների վրա: Ռուսաստանի Պրեմիեր լիգայում լեգեոներներ են համարվում այն ֆուտբոլիստները, որոնք իրավունք չունեն հանդես գալու Ռուսաստանի ազգային հավաքականում: Սահմանափակման համաձայն՝ խաղադաշտում միաժամանակ չի կարող լինել 6-ից ավելի լեգեոներ: Սրա հետևանքով Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող բազմաթիվ հայ ֆուտբոլիստներ տարիներ շարունակ հրաժարվել են հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում, որպեսզի իրենց ակումբներում խնդիրներ չունենան: Մի քանի տարի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան բանակցություններ էր վարում դարպասապահ Դավիթ Յուրչենկոյի հետ, որը առկա խնդրի պատճառով այդպես էլ չխաղաց մեր ազգային թիմում: Հայաստանի ազգային հավաքական էր հրավիրվել նաև այժմ «Ռոստովում» ելույթ ունեցող պաշտպան Խորեն Բայրամյանը, որը ևս, չցանկանալով ռիսկի դիմել, մերժեց հրավերը:

Անցյալ տարվա ամռանը տեղի ունեցած աշխարհի առաջնությունից հետո պարզ էր դարձել, որ ֆուտբոլային գերատեսչությունը մտադիր չէ փոփոխել սահմանափակման մասին օրենքը: Լեգեոներների սահմանափակումը, ըստ ռուսական կողմի, ուժեղ հավաքականներ և որակյալ կադրեր ունենալու հիմնական գրավականն է: Հիշեցնենք, որ բացի Ռուսաստանից՝ ԵԱՏՄ-ի անդամ են նաև Բելառուսը, Հայաստանը, Ղազախստանը և Ղրղըզստանը: Հաշվի առնելով նշված երկրներում ֆուտբոլի մակարդակը՝ կարող ենք ասել, որ Ռուսաստանի առաջնությունում որոշակի արտոնություն կարող են ստանալ հայ և բելառուս ֆուտբոլիստները: Մյուս երկրներն այսօր ուղղակի չունեն ֆուտբոլիստներ, որոնց խաղամակարդակը թույլ կտա խաղալու Ռուսաստանի Պրեմիեր լիգայում: Շատ չեն նաև հայ և բելառուս ֆուտբոլիստները, որոնք ունեն Ռուսաստանի քաղաքացիություն և խաղում են Պրեմիեր լիգայում:

Բացի այն, որ Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող ֆուտբոլիստները չէին միանում Հայաստանի ազգային հավաքականում, լեգեոներների սահմանափակման մասին օրենքը բացասական նշանակություն ուներ մեզ համար նաև այլ տեսանկյունից: Մասնավորապես, սահմանափակման հետևանքով ըստ էության կանգ առավ հայաստանցի ֆուտբոլիստների հոսքը Ռուսաստանի առաջնություն: Մասնավորապես, ռուսական ակումբները նախընտրում են ձեռք բերել թեկուզ ավելի թանկ, բայց ավելի բարձր կարգ ունեցող ֆուտբոլիստների, և գործող լիմիտը լրացնում էին նրանցով: Ժամանակին ռուսական ակումբները հետաքրքրված էին Հայաստանում հանդես եկող ֆուտբոլիստներով: Ու հիմա, եթե հայաստանցի մարզիկը ռուսական ֆուտբոլում չունենա լեգեոների կարգավիճակ, կբացվի նոր հորիզոն: Ենթադրվում է, որ ռուսական ակումբներն իրենց հերթին ուշադրությունը կսևեռեն հայաստանցի և բելառուս ֆուտբոլիստների վրա:

Վերջին տարիներին ավելի բարձրակարգ ակումբներ ֆուտբոլիստներ «արտահանելը» բավական լուրջ խնդիր է մեզ համար: Հուսանք, որ ԵԱՏՄ-ի դատարանի որոշումը որոշակիորեն զարկ կտա այս գործընթացին: Հուսանք նաև, որ 2020 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլից առաջ Հայաստանի ազգային հավաքականը զգալիորեն կլուծի կադրային խնդիրը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում