Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Արտգործնախարարը՝ ճնշման անազնիվ փորձի մասին

Այդքան էլ հարմար բան չէ, երբ դուրս են հանում տեղեկություններ ու ստեղծում անտեղի քամի: Այս հայտարարության հեղինակը Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն է, որն այսօր պատասխանելով լրագրողների հարցերին՝ անդրադարձել է նաև Հայաստանում ԱՄՆ աջակցությամբ կառուցված կենսալաբորատորիաների խնդրին: Լրագրողները նախարարին հարց են ուղղել ռուսական «Կոմերսանտ» պարբերականի տեղեկության մասին: Պարբերականը գրել էր, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Հայաստան կատարելիք առաջիկա այցի շրջանակում ստորագրվելու է հուշագիր, որով պետք է բացվի կենսալաբորատորիաներ մուտքը ռուսաստանցի մասնագետների համար: Թեման, ինչպես հայտնի է, շրջանառվում է դեռևս նախորդ իշխանության շրջանից:

Կառուցված կենսալաբորատորիաները, որոնք միայն Հայաստանում չեն, այլ այդպիսի լաբորատորիաներ ԱՄՆ-ը կառուցել է նաև հետխորհրդային, այդ թվում՝ ԵՏՄ անդամ մի քանի այլ երկրներում, առաջացնում են ՌԴ խանդը և անհանգստությունը: Ռուսաստանը կասկածներ ունի, թե դրանցում իրականացվում են գաղտնի ռազմական մշակումներ, որոնք կարող են ուղղվել ՌԴ շահերի դեմ: Իրակա՞ն են Մոսկվայի այդ կասկածները, թե՞ դրանք ընդամենը խանդի, այսպես ասած, հիմնավորում են՝ միարժեք դժվար է ասել, սակայն Ռուսաստանն այդ հարցը բարձրացնում է և ակնկալում մուտք կենսալաբորատորիաներ՝ այսպես ասած, համոզվելու համար, որ այնտեղ չկա որևէ դավադիր բան: Հայաստանը տվել է այդ մուտքի հավանություն, և այդ մասին պաշտոնական դիրքորոշում արտահայտել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Բանն այն է, որ այդ կենսալաբորատորիաները Հայաստանի սեփականությունն են, կառուցվել են ամերիկյան աջակցությամբ, սակայն պատկանում են Հայաստանին: Դրանցում իրականացվում են Հայաստանի առողջապահական անվտանգության տեսանկյունից կարևոր ուսումնասիրություններ: Ռուսաստանի կասկածամիտ հավակնությունն անշուշտ հակասում է Հայաստանի ինքնիշխանության տրամաբանությանը, սակայն միևնույն ժամանակ իրական քաղաքականության ռեժիմում հասկանալի է, որ Երևանը նպատակահարմար չի համարում Մոսկվայի այդ հավակնությունն արհամարհելը՝ ելնելով քաղաքական որոշակի այլ խնդիրներից կամ անհրաժեշտություններից:

Սակայն քաղաքական հավանության հարցին զուգահեռ՝ անշուշտ հարց կա քննարկելու, թե ռուսաստանցի մասնագետներն ինչ սկզբունքով ու տրամաբանությամբ կարող են մուտք ունենալ այդ լաբորատորիաներ: Այսինքն՝ եթե նպատակը կասկածը ցրելն է, ապա՝ լավ, բայց եթե նպատակը դրանց գործունեությանը դե ֆակտո վերահսկողություն հաստատելն է, ապա այստեղ իհարկե կա Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ լուրջ ոտնձգության խնդիր: Այդ հանգամանքը արտահայտվում է նախարար Մնացականյանի՝ լրագրողներին տված պատասխանում, որ ընթանում է բանակցություն, և ուրեմն կա բանակցելու հարց:

Նախարարը նշում է, որ միայն բանակցության ավարտին է հնարավոր հասկանալ՝ համաձայնագիր ստորագրվո՞ւմ է, թե՞ ոչ, ինչպիսի՞ն է համաձայնագիրը: Զոհրաբ Մնացականյանը հայտարարել է, որ Լավրովի այցը Երևանը չի դիտարկում դրա համատեքստում, այլ երկկողմ և ռեգիոնալ անվտանգային ու քաղաքական երկխոսության լայն շրջանակում, որտեղ կա հարուստ օրակարգ:

Ահա այդ առումով էլ հետաքրքիր է, որ նախարարը խոսում է «դուրս հանվող» տեղեկատվության և անտեղի քամի ստեղծելու մասին: Ո՞ւմ է ակնարկում Զոհրաբ Մնացականյանը: Արդյո՞ք ռուսական կողմին՝ նաև ակնարկելով, որ դա ազնիվ խաղ չէ, երբ բանակցության ընթանալուն զուգահեռ՝ կազմակերպվում է արտահոսք, որը անկասկած ստեղծում է աժիոտաժ առաջին հերթին, բնականաբար, Հայաստանի իշխանության շուրջ՝ վերաճելով այդ իշխանության նկատմամբ որոշակի մթնոլորտային ճնշման:

Նախարարը փաստորեն ակնարկում է Լավրովի այցից առաջ այդպիսի ճնշման անազնիվ փորձի մասին՝ միաժամանակ թերևս ցույց տալով նաև, որ Երևանը չի տրվի դրան:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում