ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսպերը խոսել է Սիրիայում նավթի հանքավայրերի վերահսկման Միացյալ Նահանգների մտադրության մասին, հայտնում է «Ինտերֆաքսը»:
Պաշտպանության նախարարն ամերիկյան զինված ուժերի կողմից հանքավայրերի վերահսկողության անհրաժեշտությունը բացատրել է ռեսուրսները «Իսլամական պետությունից» պաշտպանելու և դրանց հասանելիությունը երկրի իշխանություններին ընդդիմադիր «Սիրիայի դեմոկրատական ուժեր» ռազմական դաշինքի համար ապահովելու նպատակով:
Էսպերն ընդգծել է, որ ԱՄՆ-ը գերակշիռ ռազմական ուժով պատասխան կտա ցանկացած խմբավորման, որը կսպառնա ամերիկյան ուժերի անվտանգությանը հանքավայրերի շրջանում: