ՀՀՖ կարգապահական կոմիտեն Հայաստանի ազգային հավաքականի և «Փյունիկի» կիսապաշտպան Էրիկ Վարդանյանին որակազրկել է 6 ամսով, իսկ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը՝ տուգանվել է 600 հազար ՀՀ դրամով:
Հիշեցնենք, որ «Արարատի» դեմ մրցավեճում Վարդանյանը հարվածել էր մրցակցի խաղոցողին, հրել մրցավարին և միջնամատ ժեստ ցույց տվել «Արարատի» երկրպագուներին: