Friday, 19 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ո՞վ է հրավիրել ազգային հավաքականի ֆուտբոլիստներին. Իրավիճակը կրկնվում է

Ընդամենը 9 օր անց ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը կսկսի նախապատրաստվել Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Հունաստանի և Իտալիայի հետ հանդիպումներին: Ցավով պետք է արձանագրենք, որ այս մրցավեճերից առաջ Հայաստանի հավաքականը հայտնվել է բավական բարդ իրավիճակում: Այս պահին Հայաստանի գլխավոր թիմը չունի մարզիչ: Այս փուլում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան բնականաբար բանակցություններ է վարում մի շարք մասնագետների հետ:

Արդեն իսկ կարող ենք արձանագրել, որ առաջիկա հանդիպումներում Հայաստանի հավաքականի նոր մարզչի դերակատարությունը, մեղմ ասած, մեծ չի լինելու: Մասնավորապես, նոր մարզիչը աշխատելու է այն ֆուտբոլիստների հետ, որոնց ստիպված է եղել հրավիրել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Փաստորեն, առաջիկա հանդիպումներին խաղացողները ազգային թիմի գլխավոր մարզչի կողմից չեն հրավիրվել:

Նշենք, որ ֆուտբոլիստները հավաքականներից հրավեր են ստանում հանդիպումներից մոտ երկու շաբաթ առաջ: Ժամանակ է հարկավոր, որպեսզի ՀՖՖ-ն լուծի նրանց ավիատոմսերի և այլ փաստաթղթային հարցեր: Իսկ թե առաջիկա հանդիպումներին ֆուտբոլիստներ ով է հրավիրել, և ովքեր են հրավիրվողները՝ դժվար է ասել:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հրաժարական էր տվել հոկտեմբերի 15-ին կայացած Ֆինլանդիայի հետ հանդիպումից հետո: Այս ընթացքում նոր մարզիչ գտնելը, նրա հետ բանակցելն ու նշանակելը, ինչ խոսք, բավական բարդ խնդիր է՝ մանավանդ, երբ խոսքը ազգային հավաքականի մասին է: Հետևաբար դեռևս մարզիչ չունենալու հարցում ՀՖՖ ղեկավարությանը մեղադրելը բոլորովին ճիշտ չէ:

Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, երբ պաշտոնական հանդիպումներից առաջ Հայաստանի հավաքականը մարզիչ չի ունենում: Անցյալ տարվա սեպտեմբերին, երբ Հայաստանի հավաքականը պայքարը սկսեց Ազգերի լիգայի խաղարկությունում, մեր ազգային թիմը գլխավորում էր Վարդան Մինասյանը: Այդ ժամանակ արդեն իսկ պարզ էր, որ ՀՖՖ այն ժամանակվա նախագահ Ռուբեն Հայրապետյանը հեռանալու է: Խոսվում էր նաև, որ Հայրապետյանի հեռանալուն պես հրաժարական է տալու նաև Վարդան Մինասյանը, որն ազգային թիմի ղեկը ստանձնել էր հենց Հայրապետյանի խնդրանքով: Սեպտեմբերի 9-ին տեղի ունեցած Մակեդոնիա-Հայաստան հանդիպումից հետո, սակայն, Մինասյանը իր հեռանալու մասին հայտարարություն չարեց: Սեպտեմբերի 6-ին էլ կայացած Հայաստան-Լիխտենշտեյն հանդիպումից առաջ Մինասյանը չէր ցանկացել խոսել ՀՖՖ նոր ղեկավարության հետ աշխատելու հեռանկարի մասին: Հրաժարականի մասին Մինասյանը հայտարարեց միայն սեպտեմբերի 21-ին Ջիբրալթարի հետ հանդիպումից երեք շաբաթ առաջ: Սեպտեմբերի 9-ին հրաժարական տալու դեպքում ՀՖՖ նոր ղեկավարները հնարավորություն կունենային ոչ ֆորմալ բանակցելու հավաքականի մարզչի թեկնածուների հետ:

Կարծում ենք՝ ակնհայտ էր, որ տեղի ունեցած զարգացումները նախապես ծրագրված էին ՀՖՖ նոր ղեկավարությանը ծանր դրության մեջ դնելու մտադրությամբ: Ռուբեն Հայրապետյանի հարվածը տեղ էր հասել, և առաջիկա հանդիպումներում Հայաստանի հավաքականը պայքարեց ըստ էության առանց պատրաստվելու: Մասնավորապես, Ջիբրալթարի հետ հանդիպումից մի քանի օր առաջ գլխավոր մարզիչ նշանակվեց Արմեն Գյուլբուդաղյանցը: Մերոնք խայտառակ պարտություն կրեցին աշխարհի ամենաթույլ հավաքականների կողմից: Գլխավոր պատճառներից մեկը հենց այն էր, որ հավաքականի մարզիչը նշանակվել էր խաղից ընդամենը մի քանի օր առաջ:

Պատմությունը կարծես կրկնվում է, սակայն այս դեպքում մեր հավաքականը մարզիչ չունի օբյեկտիվ պատճառով: Ինչ վերաբերում է առաջիկա հանդիպումներին, ապա եթե Հայաստանի հավաքականն ունենա արտասահմանից հրավիրված գլխավոր մարզիչ, ապա նորանշանակ մասնագետը մի քանի օրում բնականաբար չի հասցնի ծանոթանալ ֆուտբոլիստների և նրանց ունակությունների հետ: Հետևաբար հավանականությունը մեծ է, որ առաջիկա հանդիպումներում ազգային թիմը կխաղա Հայաստանում գտնվող մասնագետներից մեկի գլխավորությամբ:

Նախօրեին մամուլում տեղեկություն տարածվեց, որ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվելու իսպանացի մասնագետ Խավյեր Մինյանոն, որը մեր ազգային թիմի ֆիզպատրաստության մարզիչն է: ՀՖՖ-ն, սակայն, հերքեց այս տեղեկությունը: Խոսվում է նաև, որ ժամանակավոր մարզիչ կարող է նշանակվել նաև երիտասարդական հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Անտոնիո Ֆլորեսը: Չի կարելի բացառել նաև ՀՖՖ-ի տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսի տարբերակը:

Ամեն դեպքում, իրավիճակն այնպիսին է, որ առաջիկա հանդիպումներում Հայաստանի հավաքականի ձախողումը օր օրի ավելի հավանական է դառնում: Չունենք մարզիչ, իսկ Լիխտենշտեյնի և Ֆինլանդիայի հետ հանդիպումներից հետո ֆուտբոլիստների հոգեբանական վիճակը ուղղակի չի կարող դրական լինել: Չկա նաև մոտիվացիա, քանզի կորցրել ենք հնարավորությունը ենթախմբում երկրորդ հորիզոնականը զբաղեցնելու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում