Thursday, 28 03 2024
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին

Անկեղծության օրակարգը. Սերժ Սարգսյանի թեմաները

Սերժ Սարգսյանն ազդարարել է, թե մոտենում է քաղաքացիների հետ անկեղծ զրույցի ժամանակը: Այդ առնչությամբ, իհարկե, հանրության շրջանում կարծիքները կամ սպասումները տարբեր են: Կան շերտեր, որոնց համար Սերժ Սարգսյանը չունի հանրության հետ խոսելու որևէ իրավունք կամ հիմք: Կան շերտեր, որոնք պակաս արմատական են և պատրաստ են լսել Սարգսյանին, նաև հարցեր ուղղել նրան, եթե, իհարկե, Սարգսյանը խոսի այնպես, որ հանրությունն ունենա դրա հնարավորությունը: Որովհետև նախագահության շրջանում Սերժ Սարգսյանին հարց տալու հնարավորություն ունեին միայն ընտրյալ լրատվամիջոցները, այն էլ՝ թերևս նախապես հստակ համաձայնեցված հարցերով: Փոխվե՞լ է Սերժ Սարգսյանի համար այդ հարցում որևէ բան, թե՞ ոչ՝ կերևա, երբ նա ունենա իր ազդարարած «անկեղծ զրույցը»:

Այն, որ Սարգսյանը կունենա հանրությանն ասելու շատ բան, և թերևս Հայաստանում այն անձանցից է, որն այդ առումով ունի ամենաշատ ասելիքը՝ համենայնդեպս տեղեկացվածության իմաստով, թերևս ավելորդ է քննարկել: Այլ հարց է, թե Սարգսյանն ինչ ասելը կամ ինչի մասին խոսելը կհամարի նպատակահարմար, իսկ ինչի մասին՝ կլռի: Օրինակ՝ նա կխոսի՞ մարտի 1-ի մասին՝ այսպես ասած, պաշտոնական խոսքերի շրջանակից դուրս, որ հնչեցրել է անցնող 11 տարիներին, այդ թվում՝ ցուցմունքի տեսքով, որ եղել է հեղափոխությունից հետո: Կամ՝ Սերժ Սարգսյանը կխոսի՞ այն մասին, թե ինչու թղթի վրա մնացին դեռևս 2008-ի հոկտեմբերին իր հռչակած մեգանախագծերը՝ նոր ատոմակայան, Հայաստան-Իրան երկաթուղի, Համահայկական բանկ: Կամ կխոսի՞ այն մասին, թե ինչու 2013 թվականի սեպտեմբերի 3-ին տեղի ունեցավ գիշերային շրջադարձը: Չէ՞ որ ինքն էր Պրահայի հայ համայնքի հետ հանդիպմանը խոստովանել, որ դա այդպես էր, ասելով, որ չէր կարող մեկ գիշերում տասը միլիոն հայի կարծիք պարզել: Է՞լ ինչքան կանկեղծանա Սերժ Սարգսյանն այդ հարցում, հետո 2015-ին ոչ իշխանական բևեռը ցրելու հարցում, որը մինչ այդ փաստորեն Սերժ Սարգսյանին զրկել էր Եվրասիական միության հարցում մանևրի որևէ հնարավորությունից:

Իսկ ի՞նչ կարող է ասել Սերժ Սարգսյանը 2016-ի ապրիլյան քառօրյայի մասին, այդ մասի՞ն որքան կանկեղծանա Սարգսյանը: Քառօրյա, որը գործնականում 2013-ի շրջադարձի հետևանքն էր: Ի՞նչ կասի նա ՊՊԾ գնդի գրավման օրերի մասին, այդ ընթացքում զուգահեռ տեղի ունեցող Վիեննա-Սանկտ Պետերբուրգ արցախյան գործընթացի մասին: Հակառակ պարագայում, եթե ոչ՝ այդ ամենի, ապա էլ ինչի՞ մասին է Սերժ Սարգսյանը պատրաստվում ունենալ անկեղծ զրույց. թավշյա հեղափոխությա՞ն մասին: Բայց չէ՞ որ հնարավոր չէ խոսել դրա մասին՝ չխոսելով այդ հեղափոխությանը նախորդած և փաստացի այդ հեղափոխությունը հասունացրած տասնամյակի, դրա ընթացքում հանգրվանային գործընթացների մասին:

Թե՞ Սերժ Սարգսյանը քաղաքացիների հետ անկեղծ զրույց ասելով նկատի ունի միայն այն քաղաքացիներին, որոնք դեկտեմբերի 9-ի ընտրությանը ձայն են տվել ՀՀԿ-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում