Saturday, 20 04 2024
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել

Սերժ Սարգսյանը՝ ուշադրության ու կասկածի կենտրոնում

ՀՀԿ գրասենյակում Սերժ Սարգսյանի ճեպազրույցը կուսակցության քաղաքական դպրոցի սաների հետ արժանացել է հանրային բավականին մեծ, միաժամանակ բավականին կոշտ ուշադրության ու գնահատականի: Իսկ դա, անկասկած, բոլորովին անսպասելի չէ:

Մեղմ ասած, դժվար է պատկերացնել կամ հավատալ, թե Սերժ Սարգսյանի համար այն կարող էր լինել անսպասելի կամ անպատկերացնելի, կամ՝ առավել ևս Սերժ Սարգսյանի համար: Հետևաբար, Սարգսյանին կամ անհրաժեշտ է եղել այդ կոշտ արձագանքը, կամ Սարգսյանի համար ճեպազրույցն ունեցել է շատ ավելի կարևոր մեկ այլ հարցում մեծ նշանակություն և նա գնացել է այսպես ասած՝ կոշտ և ծայրահեղ վերաբերմունքի հերթական ալիքին արժանանալու ռիսկին, այդ առավել կարևոր և անհրաժեշտ հարցը կամ խնդիրը լուծելու համար: Ի՞նչը կարող էր լինել այդ խնդիրը կամ այդպիսի հարց, արդեն, իհարկե, ենթադրությունների դաշտից է, քանի որ Սերժ Սարգսյանը, մեծ հաշվով, փակ ինֆորմացիոն շրջանակ լինելով նախագահի պաշտոնում, առավել փակ է հետնախագահական շրջանում:

Միամտություն է թերևս կարծել, որ Սերժ Սարգսյանն ունի ձերբակալվելու մտավախություն և այդպիսով փորձում է կանխել իր ձերբակալությունը: Եթե իշխանությունն ունենա նրան ձերբակալելու իրավա-քաղաքական անհրաժեշտություն, ապա հազիվ թե Սարգսյանը կամ նրա թիմակիցները, այդ մասին խոսելով, կանխեն այդ քայլը: Կարո՞ղ է Սերժ Սարգսյանը դիմել շանտաժի, իշխանությանը այսպես ասած վախեցնելով որևէ կոմպրոմատով, երբ ասում է, որ մոտենում է քաղաքացիների հետ անկեղծ զրույցի ժամանակը: Տեսականում գուցե, բայց պրակտիկ իմաստով հազիվ թե հարկ լինի հայտարարել այդ մասին հրապարակավ, և դա հնարավոր է անել այսպես ասած՝ խորհրդապահական խողովակով, առանց սեփական անձի վրա հանրային քեն գրավելու, եթե խնդիրը իշխանությանն ինչ-որ քայլից հետ պահելն է: Իսկ եթե կա այդպիսի մի «կոմպրոմատ», որից իշխանությունը կարող է զգուշանալ, որն իշխանության համար կարող է լինել իրապես անհանգստացնող, ապա այդ խորհրդապահական խողովակով փոխանցվող զգուշացումն էլ կարող է բավարար լինել որևէ քայլից իշխանությանը հետ պահելու համար:

Ըստ այդմ, հարցը թերևս այդ դաշտում էլ չէ: Ինչ քաղաքական խնդիր է լուծում Սերժ Սարգսյանը իր ճեպազրույցով և «անկեղծ զրույցի» ազդարարումով: Համենայնդեպս, իշխանության հետ հարաբերության տեսանկյունից, թերևս, ոչ մի: Իշխանությունը և Սերժ Սարգսյանն ու նախկին իշխող համակարգը քաշային այնպիսի կատեգորիաներում են, որ հայտարարված տեղեկատվա-քարոզչական պատերազմն անգամ ի զորու չէ մոտեցնել այդ քաշերը, և առավել ևս դա անել հնարավոր չէ Սերժ Սարգսյանի հրապարակային խոսքով: Սերժ Սարգսյանն, ըստ երևույթին, ժամանակ առ ժամանակ հրապարակային որոշակի արձանագրումների անհրաժեշտություն է զգում թերևս սեփական թիմի, կամ կուսակցության, կամ նախկին իշխանության որոշակի շրջանակի ներսում ազդեցության պահպանման խնդիրը լուծելու համար: Որովհետև այդ շրջանակում որքան առկա է Սարգսյանի հանդեպ, այսպես ասած, պատկառանք և պաշտամունք, նույնքան էլ՝ կասկած: Սա իրականում բավականին լուրջ խնդիր է և այդպիսին է եղել դեռևս Սարգսյանի նախագահության շրջանից, քանի որ նրա թիմի ներսում, թերևս, ամենից լավ գիտեն, որ առանցքային որևէ հարցում Սարգսյանը գործել է այսպես ասած՝ ինքնավար տրամաբանությամբ, հաճախ անակնկալի բերելով ոչ միայն հանրությանը, այլև սեփական թիմին:

Այդ ամենի հիմքում, սակայն, այսպես ասած, անվերապահ հավատն էր, ինչը հայկական քաղաքական տիրույթում որոշակի տարածված կատեգորիա է, անգամ ընդդիմադիր դաշտում: Չէ՞ որ, օրինակ, Սարգսյանի նախագահության շրջանի ընդդիմադիր առաջատար թիմերում էլ նույն տրամաբանությունն էր, մարդկանց ասում էին՝ դուք հարց մի տվեք առաջնորդին, թե նա ինչ է անում, նա իր անելիքը գիտե, դուք միայն լսեք: Նույն կերպ, Սերժ Սարգսյանի հետ կապված շատ հարցեր կային, բայց դրանք չէին հնչում, քանի որ թիմը ուներ գլխավոր հարցի պատասխանը՝ նա պահում էր նրանց իշխանության: Բայց հանկարծ Սարգսյանը թողնում է իշխանությունը, երբ թվում էր, թե դա անհնար է: Ու թեև դրանից հետո էլ թիմը չի թողնում Սերժ Սարգսյանին, և դրա պատճառը, իհարկե, մեծ վստահությունն ու սերը չէ, այդուհանդերձ, կասկածը, թերևս, էլ ավելի է խորանում: Եվ այստեղ Սերժ Սարգսյանի համար շատ ավելի կարևոր է դառնում դրան առավել ակտիվ հակադարձելը, այլապես մի շարք պատճառներով, չկարողանալով թողնել ՀՀԿ նախագահի կարգավիճակը, Սերժ Սարգսյանն այդ կարգավիճակում կդառնա պատանդ նախկին իշխանության ձեռքին, իսկ այս կերպ դոզավորված ակտիվությամբ կարողանում է ապահովել հակառակը՝ իր հանդեպ առաջացնել սպասում նախկին համակարգում, ըստ այդմ՝ դրանով իսկ որոշակի կառավարելիություն: Հատկապես այն դեպքում, երբ Ռոբերտ Քոչարյանը ներկայացրել է նախկին համակարգի բոլոր սպասումները արդարացնելու բացահայտ ու ակտիվ հայտ:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում