Վրաստանի Տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտի հայտարարությամբ՝ ձյան պատճառով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ճանապարհի Կոբի-Գուդաուրի հատվածում կցորդիչով ավտոմեքենաների երթևեկությունը ժամանակավորապես արգելված է:
Պարեկային ոստիկանության անձնակազմերը գտնվում են տեղում և կարգավորում անվտանգ երթևեկը։
ՆԳՆ-ն հորդորում է քաղաքացիներին պահպանել պարեկային ոստիկանության հրահանգներն ու ճանապարհային երթևեկության կանոնները։
Ճանապարհային դեպարտամենտի տվյալներով ՝ մայրուղու մնացած հատվածներում երթևեկությունն ազատ է: