ԱՄՆ-ում շնաբուծությամբ զբաղվողները հայտնել են մալիունա ցեղատեսակի արժեքի բարձրացման մասին՝ ԴԱԻՇ-ի («Իսլամական պետություն») պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիին ոչնչացնելուց հետո։ Այս մասին հաղորդում է TMZ-ը։
Նշվում է, որ այդ ցեղատեսակի շունը մասնակցել է գործողությանը և վիրավորվել։
Շան համար պատրաստ են վճարել 85 հազար դոլար, այնինչ նախկինում ընտանի կենդանու համար պատրաստ էին վճարել 16-25 հազար դոլար, իսկ ձագն արժեր առավելագույնը 2 հազար դոլար։