ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի նկատմամբ։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով պետքարտուղարությունը։
Նշվում է, որ պատժամիջոցային ցանկը կհամալրի Իրանի շինարարական սեկտորը, որը «ուղղակի կամ անուղղակի վերահսկվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից»։ Դրա հետ կապված՝ արգելք է սահմանվել Իրանին չմշակված կամ կիսամշակված մետաղներ, գրաֆիտ, քարածուխ և ծրագրային ապահովում մատակարարելու կամ փոխանցելու վրա։
Պատժամիջոցներն առնչվել են նաև Իրանի միջուկային ծրագրին։ Արգելքի ներքո են հայտնվել նաև նյութի 4 տեսակ, որոնք կարող են գործածվել միջուկային կամ հրթիռային ծրագրերում։