Friday, 25 06 2021
01:00
Չերչիլի նկարը աճուրդում վաճառվել է 1,8 միլիոն դոլարով
00:45
Արքայազն Հարրիին և Մեգան Մարքլին մեղադրում են Եղիսաբեթ Երկրորդին խաբելու մեջ
Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան շնորհակալություն է հայտնում Նիդերլանդների խորհրդարանին Բաքվին վերաբերող բանաձևի համար
Այցելություն մարտական հենակետեր
Վատն այն է, որ հարկադրող բժշկին, փրփուրը բերանին պաշտպանում են մեզ հայտնի մարդիկ. Արփի Դավոյան
Հրդեհ՝ Քանաքեռավան գյուղում. հայտարարվել է բարդության «1-Բիս» կանչ
Մեղադրանք է առաջադրվել ՊԵԿ 2 հարկային տեսուչի
Իլոն Մասկի ընկերությունը մինչև աշուն ինտերնետով կծածկի ամբողջ մոլորակը
Խորհուրդ՝ էլ մի՛ խոսիր…. Արայիկ Հարությունյանը՝ Վահե Հակոբյանին
23:50
ԱՀԿ-ն առաջին անգամ թույլատրել է պատվաստել երեխաներին և դեռահասներին կորոնավիրուսի դեմ
Ալիևի և Թուրքիայի առաջին տիկնոջ խոսակցությունը ուղարկել եմ ԵՄ բարձրագույն ղեկավարությանը
23:30
Վրաց-ուկրաինական հարաբերությունները կարգավորվում են․ հուլիսի 18-ին Զելենսկին կայցելի Վրաստան
Փորձ է արվում պարտադրել Արմեն Չարչյանի նկատմամբ հետապնդում իրականացվելու կեղծ օրակարգը
23:10
Ֆիլիպիններում ռազմաօդային ուժերի ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվել է վեց մարդ
23:00
Ջոզեֆ Բորելը կհանդիպի Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի արտգործնախարարների հետ
Վրաստանում հնդկական շտամի շրջանառությունը գնալով աճում է. Ամիրան Գամկրելիձե
22:35
Պուտինը և Էրդողանը քննարկել են ԼՂ հիմնախնդիրն ու նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարությունների կատարումը
22:25
ԵԱՏՄ-ի և Եգիպտոսի միջև ազատ առևտրի համաձայնագրի բանակցությունների հինգերորդ փուլը կանցկացվի նոյեմբերին
Ռուսանպաստ ընդդիմությանը Կրեմլից հրամայված է ընկնել «խիզախի մահով»․ «ԿԱՄԵՐՏՈՆ»
22:05
Հնդկաստանում գրանցել են «Դելտա պլյուս» շտամից մահվան առաջին դեպքը
Ողբերգական դեպք Արարատի մարզում
Հայաստանի խորհրդարանում դրվեց պերմանենտ հեղափոխությունների մեքենա
Մոսկվայում տապը մինչեւ շաբաթվա վերջը կշարունակի ռեկորդները
21:30
Մերկելը Եվրամիությանը կոչ է արել ուղղակի երկխոսություն վարել Ռուսաստանի եւ Պուտինի հետ
Մեր հայ տղաներին անհիմն կերպով Բաքվում դատում են, իսկ մեզանից ոմանք համարձակվում են նրանց հարազատներին քննադատե՞լ․ Բաղդասարյան
Վարանդայի շրջանից ևս մեկ աճյուն է հայտնաբերվել
ԿԸՀ-ն ներկայացրել է որոշ տեղամասերում վերահաշվարկի արդյունքները
Լավ կլինի Քոչարյանը վերցնի մանդատը, գա ԱԺ և գեղեցիկ հայերենով շարադրի իր դարակազմիկ աֆորիզմները
Մոսկվայում COVID-19-ով հիվանդների համար նախատեսված կենտրոնում հրդեհ է բռնկվել
Ինչո՞ւ Մայր Աթոռը իր խորը մտահոգությունը չարտահայտեց Չարչյանի կողմից աշխատակիցների նկատմամբ ճնշում գործադրելու առիթով

Հակածխախոտային պայքարի արդյունքում հանրապետության 10 ամենախոշոր հարկատուներից միայն 4-ն են այդ ոլորտից

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է հունվար-սեպտեմբեր ժամանակային միջակայքում հանրապետության առաջին հազար խոշոր հարկ վճարողների և նրանց կողմից 2019թ. հարկային տարվա ընթացքում վճարած հարկերի մեծությունները: Համաձայն Պետեկամուտների կոմիտեի հրապարակած տվյալների՝ առաջին հազար խոշոր հարկատուները միասին հունվար-սեպտեմբերին պետական բյուջե են վճարել 764 մլրդ 557 մլն 773 հազար դրամ: Նշենք, որ 2018թ. առաջին իննը ամիսներին հազար խոշորի կողմից բյուջե է վճարվել 673 մլրդ 788 մլն 228 հազար դրամ: Աճը կազմել է շուրջ 90.8 մլրդ դրամ կամ 12%: Առաջին տասը խոշոր հարկատուները միասին բյուջե են վճարել 189 մլրդ 737 մլն 856 հազար դրամ, որը կազմում է հազարի վճարածի գրեթե քառորդ մասը՝ 24.8%-ը: 2018թ. հունվար-սեպտեմբերին առաջին տասը խոշոր հարկատուները վճարել էին 168 մլրդ 389մլն 522 հազար դրամ, որը կազմում էր հազար խոշորների ընդհանուր վճարածի 24.99%-ը: Առաջին խոշոր 10 հարկատուների պարագայում աճը կազմել է 11.3%: Փաստորեն, եթե հազար խոշորի դեպքում վճարումների աճը կազմել է 12%, ապա առաջին տասը խոշորի դեպքում վճարած հարկերի աճը կազմել է 11.3%:

2018թ. առաջին իննը ամիսներին հանրապետության ամենախոշոր հարկատուն հանդիսացող Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը վճարել էր 32.8 մլրդ դրամի հարկ: Այս տարի, ինչպես և վերջին բոլոր տարիներին, դարձյալ նույն կոմբինատն է հանդիսանում հանրապետության ամենախոշոր հարկատուն, գրեթե 8 միլիարդով ավելացրել է վճարած հարկերը՝ հասցնելով 40.6 մլրդ դրամի: Հանրապետության երկրորդ խոշոր հարկատուն «Գրանդ Տոբակո» ընկերությունն է, որ վճարել է շուրջ 40.3 մլրդ դրամի հարկ: Անցած տարվա նույն ժամանակամիջոցի համեմատությամբ այս ընկերությունը վճարած հարկերի ծավալը մեծացրել է ամբողջ 12.6 մլրդ դրամով: Անցած տարվա տվյալ ժամանակամիջոցում այս ընկերությունը հանրապետության երրորդ հարկատուն էր, իրենից առաջ ունենալով նաև «Գազպրոմ Արմենիային», որից գրեթե 2.5 միլիարդով պակաս հարկ էր վճարել: Զարգացման նման ընթացքի դեպքում չի բացառվում, որ արդեն տարեկան ամփոփ տվյալներով հանրապետության առաջին հարկատուն դառնա «Գրանդ Տոբակո» ընկերությունը: Դա այս տարիների պատմության ընթացքում կլինի առաջին դեպքը, երբ հանքարդյունաբերական հսկան կզիջի իր դիրքերը, չնայած որ դե ֆակտո, մեծ հաշվով, վերջին տարիներին հանրապետության ամենախոշոր հարկատուն եղել է «Գրանդ Տոբակոն»՝ իր սատելիտ ձեռնարկություններով:

Վճարած 33.6 մլրդ դրամի հարկերով երրորդ խոշոր հարկատուն «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն է: Վերջինս անցած տարի նույն ժամանակահատվածում վճարել է 30.3 մլրդ դրամի հարկ: Փաստորեն, անցած տարվա համեմատությամբ արձանագրված շուրջ 91 մլրդ դրամի աճի ավելի քան 26%-ն ապահովել են առաջին երեք խոշոր հարկատուները: Մի դիտարկում ևս. հանրապետության առաջին երկու խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 40 մլրդ դրամ, երրորդը՝ ավելի քան 30 մլրդ, իսկ սկսած չորրորդ հարկատուից՝ վճարած հարկերի գումարը պակասում է ավելի քան 20 միլիարդով: 4-րդ հարկատուն դարձյալ Վարդանյանների ընտանիքին պատկանով «Ինտերնեյշնլ Մասիս Տոբակն» է, որ վճարել է 13.4 մլրդ դրամի հարկ: Նախորդ տարի համապատասխան ժամանակահատվածում այս ընկերությունը, վճարած 9.3 միլիարդով, հանրապետության 9-րդ հարկատուն էր:

5-րդը դարձյալ հանքարդյունաբերության ոլորտի ներկայացուցիչ է՝ «Գեոպրոմայնինգ Գոլդը», որ վճարել է 12.5 մլրդ դրամ հարկ: Սա նախորդ տարի վճարած 12.36 մլրդ դրամի հարկով 6-րդ հարկատուն էր:

«Ֆլեշ» ընկերության վճարած հարկերը կազմել են 10.7 մլրդ դրամ: Նախորդ տարվա համապատասխան ժամանակամիջոցում ընկերությունը վճարել էր այս տարվա թվից շուրջ 2 միլիարդով պակաս հարկ ու անգամ առաջին տասնյակում չկար, 11-րդն էր:

Շատ երկար ժամանակ հանրապետության առաջին երկրորդ հարկատուն հանդիսացող «Հայաստանի էլեկտրական ցանցերը», որը վերջին փուլում կայուն հետընթացից հետո, կարծես, զարգացման միտումներ է դրսևորում: 2018թ. առաջին իննը ամիսների տվյալներով՝ այս ընկերությունը վճարել էր 9.87 մլրդ դրամի հարկ և հանրապետության 8-րդ հարկատուն էր: Այս տարի վճարել է 10.5 մլրդ դրամի հարկ և հարկատուների ցուցակում մեկ քայլ առաջ գնացել:

Հանրապետության 8 և 9-րդ հարկատու ընկերությունները ներկայացնում են ծխախոտի ոլորտը: 8-րդը «Ֆիլիպ Մորիս Արմենիան» է, որ անցած տարվա 10.1 միլիարդի դիմաց այս տարի վճարել է 9.7 մլրդ դրամի հարկ և հաջորդում է «ՋԵՅ ԹԻ ԱՅ ԱՐՄԵՆԻԱ» ճապոնական ընկերության Երևանյան դուստր ձեռնարկությունը, որը անցած տարվա 8.7 միլիարդի դիմաց այս տարի վճարել է 9.2 մլրդ հարկ:

Խոշոր հարկատուների տասնյակը եզրափակում է բենզին ու դիզվառելիք ներմուծող «ՍԻՓԻԷՍ ՕԻԼ»-ը՝ վճարած 9.1 մլրդ դրամի հարկով: Սա ավելի քան 4 մլրդ դրամով նվազեցրել է վճարած հարկերի ծավալները և անցած տարվա 5-րդ հորիզոնականից նահանջել է:

Միակ ընկերությունը, որ անցած տարվա համեմատությամբ դուրս է «մղվել» 10 ամենախոշոր հարկատուների շարքերից ոչ անհայտ, հերթական անգամ վերակազմակերպված «Ալեքս Հոլդինգն» է, որ անցած տարի այս փուլում վճարել էր 14 մլրդ դրամի հարկ և հանրապետության 4-րդ խոշոր հարկատուն էր, իսկ հիմա հանդես է գալիս բազմաթիվ փոքր ընկերությունների տեսքով, ու ամենահզորը «Սիթին» է, որ հանդիսանում է հանրապետության 19-րդ հարկատուն:

Հանրապետության տաս խոշոր հարկատուներից 4-ը ներկայացնում են ծխախոտի արտադրության և վաճառքի ոլորտը, երկուսը՝ հանքարդյունաբերության, մեկը՝ գազի մատակարարման, մեկը՝ էլեկտրաէներգիայի արտադրության և մատակարարման, երկուսը՝ ուժանյութի (էներգակիրների) ներկրման ոլորտները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում