Thursday, 25 04 2024
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել

Ինչո՞ւ է Մոսկվային անհանգստացրել ամերիկյան ակտը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի քվեարկությամբ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումը նոր թափ կհաղորդի գործընթացին, նախօրեին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դարձյալ շնորհակալություն հայտնելով կոնգրեսականներին, նաև ամերիկահայ կազմակերպություններին տարիների ջանքերի համար: Իսկ ինչպե՞ս կանդրադառնա ճանաչումը ոչ միայն ցեղասպանության միջազգային ճանաչման, այլ նաև հայ-ամերիկյան հարաբերության ընթացքի վրա, որը Հայաստանի համար, իհարկե, ոչ պակաս քաղաքական նշանակություն ունեցող հարց է, ընդ որում թե՛ հայկական հարցի՝ ներառյալ Արցախի հարցը, թե՛ ընդհանրապես Հայաստանի պետական զարգացման և անվտանգության օրակարգի տեսանկյունից:

Այստեղ, ի դեպ, բավականին նկատելի է մի երևույթ, որ հաջորդել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում բանաձևի ընդունմանը: Հայաստանում մի շարք շրջանակներ, ամենատարբեր կապերով, և այդ թվում նաև ռուսական մեդիափորձագիտական տիրույթի հետ կապերով, շտապեցին, այսպես ասած, նվազեցնել, կամ նույնիսկ նսեմացնել բանաձևի քաղաքական նշանակությունն ու ընդունման փաստը: Տողատակում ակնառու էր խանդը կամ նոր իշխանության նկատմամբ՝ հանկարծ չարձանագրել այդ իշխանության շրջանում ճանաչման գործընթացի որևէ ձեռքբերում, և նաև խանդը հայ-ամերիկյան հարաբերության նկատմամբ: Այդ ֆոնին էլ հատկապես ուշագրավ էր նախօրեին Հայաստանում ՌԴ դեսպանատան տարածած հայտարարությունը, որտեղ Մոսկվայի դիվանագիտական ներկայացուցչությունը դժգոհում է Հայաստանում «արևմտյան ֆինանսավորմամբ» ՀԿ-ների և ԶԼՄ-ների հայ-ռուսական հարաբերության հանդեպ բացասական քայլերից: Թեև ներկայացված չեն մանրամասն օրինակներ, այդուհանդերձ կասկածից վեր է, որ այստեղ սլաքն ուղղվելու է ամերիկյան կողմ:

Ի՞նչն է այդպես անհանգստացրել Ռուսաստանին, այն դեպքում, երբ Երևանը ոչ միայն կասկածի տակ չի դրել հայ-ռուսական դաշնակցային հարաբերության որևէ ասպեկտ, այլ հակառակը՝ ամենատարբեր առիթներով, և վերջին՝ ՌԴ պաշտպանության նախարարի այցի առիթով էլ վերհաստատել է հարաբերության ընդգրկուն ու ռազմավարական բնույթը: Թե՞ Ռուսաստանը այսպես ասած սրում է հարցը ՌԴ արտգործնախարար Լավրովի՝ առաջիկայում Հայաստան սպասվելիք այցից առաջ՝ նկատի ունենալով այն, որ ԱՄՆ-ում կատարված քաղաքական ակտը անուղղակի, սակայն որոշակի դիրքային ուժ է հաղորդում նաև Հայաստանին, և Լավրովի հայաստանյան այցից առաջ ռուսական կողմը փորձում է իր հերթին ձեռք բերել որոշակի դիրքային առավելություն և այդ իսկ պատճառով փորձում է չեզոքացնել Երևանին ուժ հաղորդող գործոնը և, միաժամանակ, այսպես ասած ստեղծել «դիտողության» առիթ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում