Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Հպարտ եմ՝ ռուսական ռազմաբազան վերազինվում է. խնդիրների դեպքում ՀՀ ՊՆ-ն թող դիմի ՌԴ ՊՆ-ին, որ իրենց զինվորներին կարգի հրավիրեն

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի նախկին պետ (1992-1995 թթ.), 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը։

– Պարոն գեներալ, Հայաստան էր այցելել Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ Ռուսական 102-րդ ռազմակայան կատարած այցելությունից հետո հայտնի դարձավ, որ արդիական նոր սպառազինություններով ու նոր տեխնիկայով վերազինվելուց հետո ռազմակայանի ռազմական ներուժը գրեթե կկրկնապատկվի: Ինչպե՞ս եք գնահատում այս հանգամանքը։

Ես պարզապես հպարտանում եմ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի այս որոշմամբ։ Դուք գիտեք, որ դեռ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ մենք որոշում կայացրինք այդ բազան հիմնադրելու մասին, ես այդ գործում ամենաակտիվ մասնակցությունն եմ ունեցել։ Եթե այդ բազան չլիներ, Ռուսաստանը փաստորեն Կովկասում ներկայություն չէր ունենա։ Վրաստանը ձգտում է դեպի ՆԱՏՕ, Ռուսաստանի հետ շատ վատ հարաբերություններ ունի, Ադրբեջանը երկրորդ թուրքական պետությունն է, իսկ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է։ Այն ժամանակ դա շատ լավ առաջարկ էր, ու մենք դա ամենաբարձր մակարդակով իրականացրինք։ Բազան մեզ պաշտպանում է այդ ագրեսիվ թուրքական պետությունից։

Այսօրվա այս աշխատանքը՝ զենքերի քանակի ավելացումը, արդիականացումը, մեծ նշանակություն ունի։ Անկախ այն հանգամանքից, որ Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերությունները լավացել են, Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, այդ պատճառով բազայի ամրացումը, արդիականացումը մեծ նշանակություն ունի ոչ միայն Հայաստանի, այլև հենց Ռուսաստանի համար։ Ես անձամբ շնորհակալություն եմ հայտնում պաշտպանության նախարարին ու ողջունում Ռուսաստանի այս քաղաքականությունը։

– Կարծում եք, որ անհրաժեշտության դեպքում այդ բազան և առհասարակ Ռուսաստանը կկատարի՞ իր պարտավորությունները։

– Ռուսաստանը մշտապես և շատ պարտաճանաչ կերպով կատարել է իր բոլոր պարտականությունները։ Միայն այն ժամանակ է Ռուսաստանը աջուձախ գնացել, երբ հենց Հայաստանը անհեթեթ քաղաքականություն է վարել՝ կոնկրետ ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Ես գոհ չեմ ՀՀ պաշտպանության նախարարության աշխատանքից այդ բազայի հետ համագործակցության իմաստով։ Ես հիմա պաշտոնյա չեմ, իմ կարծիքն եմ հայտնում՝ որպես այդ բազայի հիմնադիր։ Հստակ նշվում է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը պետք է ամեն ժամ ու րոպե կապի մեջ լինի բազայի հետ, բայց շատ հանգամանքներ ցույց տվեցին, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը շատ վատ է աշխատանքն իրականացնում։ ՀՀ ՊՆ-ն այնքան վատ պրոպագանդա է իրականացնում, որ նույնիսկ հայ ժողովրդի մեջ կան անհատներ, որոնք Հայաստանում ՌԴ դեսպանատան մոտ պաստառներ են պահում, որոնց վրա գրված է, որ ռուսներն այդ բազան պետք է հեռացնեն։ Այդ մարդիկ առաջին հանցագործներն են՝ Ռուսաստանին շնորհակալություն հայտնելու փոխարեն այդպիսի վերաբերմունք են ցույց տալիս։

Հիշո՞ւմ եք, որ բազան զորավարժություններ անցկացրեց գյուղերից մեկում, հայերն էլ դրան դեմ արտահայտվեցին։ Բայց ինչո՞ւ ՀՀ պաշտպանության նախարարությունը դա չէր համաձայնեցրել, այլ իր վարքագծով հանրության դժգոհությունը հարուցել։ Իհարկե, բազայի ղեկավարությունն էլ էր թերացել, բայց պետք էր նրանց հետ խոսել, համաձայնեցնել ու կոորդինացնել աշխատանքը։ Հիմա երբ Ռուսաստանի կողմից ինչ-որ բացասական ազդակներ ենք ստանում, պետք է հասկանանք, թե ինչու դա տեղի ունեցավ։

Հիմա պարոն Շոյգուն Ռուսաստանի Դաշնության տեսակետն է հայտնել, ոչ թե իր անձնական։ ՌԴ-ն չի ցանկանում հեռացնել բազան, հակառակը՝ ամրացնում ու ամրապնդում է։

– Պերմյակովի հետ կապված միջադեպից հետո խոստացան, որ բազայում կծառայեն միայն պայմանագրայինները, բայց դա չիրականացվեց։ Հակառակը՝ կա տեսակետ, որ ծառայության համար անպիտան զինվորները ուղարկվում են այստեղ, ու այդ պատճառով էլ բազայի կարգուկանոնը խայտառակ վիճակում է։ Մենք փաստորեն մեր բյուջեից գումար ենք հատկացնում ու պարբերաբար նման վտանգների առաջ կանգնում։ Ի՞նչ կասեք այս մտահոգությունների մասին։

Ինչ վերաբերում է կարգուկանոնին՝ ես այնտեղ չեմ, չեմ կարող ասել։ Լսել եմ, որ այնտեղ երբեմն խուլիգանություններ են տեղի ունենում, բայց դա ՌԴ պաշտպանության նախարարության խղճին է։ Եթե դա կա, ապա ՀՀ պաշտպանության նախարարությունը, իմանալով այդ մասին, պետք է անպայման զեկուցի Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը և ոչ թե բազայի հետ այդ հարցի շուրջ առճակատման գնա։ Այդ զինվորներին ղեկավարում է ոչ թե ՀՀ պաշտպանության նախարարությունը, այլ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը՝ իր զինվորներն են։ Եթե վատ են իրենց պահում, նախարարը պետք է իմանա։ Այսինքն՝ ՀՀ պաշտպանության նախարարը գիտի այդ մասին ու պետք է ասի՝ կներեք, ՌԴ պաշտպանության նախարարություն, քայլեր ձեռնարկեք ու կարգի հրավիրեք զինվորներին, որ բնակչությանն անհարմարություն չպատճառեն։

Նման միջադեպեր տարբեր բազաներում լինում են՝ այսօր լսեցի, որ մի այդպիսի զորամասում զինվորը իր ութ ծառայակից ընկերների է սպանել։ Մի անգամ էլ փախուստի դիմած զինվորը մի ամբողջ հայկական ընտանիք սպանեց Գյումրիում։ Ամեն ինչ լինում է ամեն կազմակերպության մեջ, լինում են խուլիգաններ, որոնք չեն ենթարկվում։ Պետք է նման միջադեպերը կանխել համակարգված աշխատանքի միջոցով։

Իսկ այն, որ իբրև թե այնտեղ ուղարկում են ծառայությանը ոչ պիտանի զինվորներին, ես այդպես չեմ կարծում, դա հիմարություն է։ Շատ հիմար որոշում կլիներ ՌԴ պաշտպանության նախարարության կողմից, ես դրան չեմ հավատում, անմիտ խոսակցություններ են։

– Պարոն գեներալ, հնարավոր համարո՞ւմ եք, որ ռուս-վրացական լարվածության ինչ-որ փուլում կամ հնարավոր պատերազմի դեպքում Ռուսաստանն օգտագործի այդ ռազմաբազան ընդդեմ Վրաստանի։

– Դա քաղաքական հարց է, ես դրան չէի ցանկանա անդրադառնալ, կոռեկտ չէ, որ ես դա մեկնաբանեմ։ Բայց ինչո՞ւ պետք է այդպես լինի։ Վրաստանի նախկին նախագահը, որը փողկապներ է սիրում ուտել, երբ պատերազմ սանձազերծեց 2008-ին, ոչ ոք բազային ձեռք չտվեց։ Այդ բազան Հայաստանի ու Ռուսաստանի անվտանգության պաշտպանության համար է։ Ես խախտումներ չեմ սիրում, ինչի համար որ այն հիմնադրվել է՝ նրա համար էլ պետք է ծառայի, այսինքն՝ ագրեսիվ թուրքական պետության քաղաքականությունից պաշտպանվելու համար։

Գիտեք, որ ԱՄՆ ներկայացուցիչների պալատը ընդդեմ այդ ագրեսորի բանաձև է ընդունել։ Ահա և վերջ, նույնիսկ ԱՄՆ-ն է ճանաչում, որ դա ցեղասպան պետություն է։ Այն, որ Ռուսաստանը լավացնում է այդ ցեղասպան պետության հետ հարաբերությունները, ոչինչ չի նշանակում։ Միևնույն է՝ դա ցեղասպան երկիր է, որը ցանկացած պահի կարող է իր քաղաքականությունը փոխել։ Հանկարծ որոշեց ու հարձակվեց Սիրիայի վրա, կոտորեց քրդերին՝ դա նույնպես ցեղասպանություն է։ Իսլամական պետության հիմնադիրներից մեկն էլ հենց Թուրքիան է ու հիմա շարունակում է իր մշտական՝ ցեղասպան քաղաքականությունը։ Ու շարունակում է, որովհետև աշխարհը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, Էրդողանը հենց այդ պատճառով է ձեռքերին ազատություն տվել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում