Thursday, 25 04 2024
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի

Եթե Սերժ Սարգսյանը ամեն խոսելուց նման հայտարարություն անի, չեղած կշիռը կարող է վատնել

Այսօր քաղաքական, վերլուծական շրջանակների ուշադրության կենտրոնում է հայտնվել ՀՀ երրորդ նախագահի հարցազրույցը Անդրանիկ Մարգարյանի անվան ՀՀԿ քաղաքական դպրոցի շրջանավարտների հետ հանդիպման ժամանակ: Սերժ Սարգսյանը լռությունը հերթական անգամ խախտում է մի ժամանակահատվածում, երբ թե՛ ներքին, թե՛ արտաքին տիրույթում տեղի են ունենում նշանակալի զարգացումներ, ըստ այդմ՝ կան մեսիջի թե՛ ներքին, թե՛ արտաքին «հիմքեր»: Նախկին նախագահը շոշափում է իր ձերբակալության թեման՝ հայտարարելով, որ մոտենում է քաղաքացու հետ անկեղծ զրույցի պահը:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը, «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Գարեգին Միսկարյանը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերի պատասխանատու Վահագն Ալեքսանյանը:

Գարեգին Միսկարյանի դիտարկմամբ՝ այդ հարցազրույցը քաղաքական բովանդակություն չուներ. «Ինձ թվում է դա կարելի է դիտարկել որպես սովորական «տատի հեքիաթներից» մի հատված: Կարծում եմ՝ հօգուտ իրեն է, որ ամեն անգամ չի խոսում Ս. Սարգսյանը, որովհետև եթե ամեն անգամ այսպիսի հայտարարություններ անի, չեղած կշիռն էլ կարող է վատնել»:

«Մի տարուց ավել է մեզ ասում են, որ Ս. Սարգսյանը խոսելու է, բայց այն, որ նա քաղաքական տեքստ կասի, չէինք սպասում, և նրա այս հայտարարության մեջ նույնպես քաղաքական բովանդակություն չկար»,- նշեց Վահագն Ալեքսանյանը:

Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով նույնպես Ս. Սարգսյանի «այդ մի քանի նախադասության» մեջ քաղաքական ոչինչ չկար և ոչ էլ մեսիջներ: «Եթե պարոն Սարգսյանը հրապարակային խոսք է ասում, դա դեռ չի նշանակում, որ արդեն իսկ քաղաքական ուղերձ է հղում: Ասելով, որ եթե ժողովուրդը դրանից երջանիկ կլինի, թող ինձ ձերբակալեն, Ս. Սարգսյանը երևի ուզում էր, որ մենք հուզվենք, այլ բան չի բխում նրա ասածից»,- նշեց քաղաքագետը:

Անդրադառնալով դիտարկմանը, որ նախկին նախագահն արդեն երկրորդ անգամն է խոսում հավանական ձերբակալության մասին, Ռ. Մեհրաբյանը նշեց. «Նայենք փաստերին՝ Ս. Սարգսյանը եղել է Մարտի 1-ի թիվ մեկ շահառուն… Հայաստանում ամեն ինչ ի վերջո պետք է գնա իրավական ճանապարհով»: Քաղաքագետի դիտարկմամբ՝ այս հանդիպումը «թատրոն էր»:

Վ. Ալեքսանյանի խոսքով՝ ձերբակալության մասին Ս. Սարգսյանի խոսելը ցինիկություն էր, բայց կարևոր է, որ նա ընդունում է՝ իր իշխանությունը ձախողել է Հոկտեմբերի 27-ի և Մարտի 1-ի բացահայտումը:

Քննարկման մասնակիցների կարծիքով՝ ուշադրություն չպետք է դարձնել այսպիսի հայտարարություններին և դրանցից որևէ հետևություն չպետք է անել:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում