«Ժամանակ առ ժամանակ Լարսում խցանումներ և լայնածավալ հերթեր են առաջանում և ապագայում էլ ավելի շատ են լինելու, եթե կոնկրետ միջոցառումներ չձեռնարկվեն: Խնդիրն այն է, որ և՛ Հայաստանից դեպի Ռուսաստան, և՛ ՌԴ-ից դեպի Հայաստան առևտրաշրջանառության ծավալներն ավելանում են, և եթե երեք տարի առաջ եղել է 800միլիոն դոլար, հիմա հասել է երկու միլիարդի»,-անդրադառնալով Վերին Լարսի խցանումներին՝ մեզ հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: «Սպայկա» ընկերության՝ Լարսում առաջացած խնդրի հետ կապված Մելքումյանը կարծում է, որ այսօր-վաղը կլուծվի: