Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Հայաստանը կարեւոր դերակատարություն ունի «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնությունում

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 31-ին ընդունել է «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության գլխավոր գործադիր տնօրեն Սանջեյ Փրադանին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրին՝ ԱԺ նախագահը շեշտել է, որ նրա ղեկավարած կազմակերպության արժեքները լիովին համընկնում են մեր արժեքների հետ, եւ Հայաստանը կիսում է այդ արժեքները: «Իրավունքի, օրենքի գերակայությունը, կոռուպցիայի դեմ պայքարը սերտորեն կապված են թափանցիկության, հաշվետվողականության հետ, հենց այն սկզբունքներն ու ռազմավարական տեսլականն ենք մենք որդեգրել անցած տարի տեղի ունեցած հեղափոխությունից հետո: Այս իրադարձություններին զուգահեռ Հայաստանում տեղի ունեցավ անցում կառավարման կիսանախագահական համակարգից դեպի խորհրդարանական համակարգ, եւ մենք շատ ուրախ ենք, որ «Բաց կառավարման գործընկերությունը» իր լիազորություններն ընդլայնում է՝ գործադիր ճյուղից բացի փորձելով գործողություններ իրականացնել խորհրդարանական կառավարման ուղղությամբ: Սա իսկապես լիովին համընկնում է մեր մոտեցումների հետ»,- ասել է Արարատ Միրզոյանը: Նա նշել է, որ ՀՀ Ազգային ժողովն արդեն որոշակի քայլեր է իրականացրել այս ուղղությամբ, մասնավորապես, քաղաքացիների առջեւ բացել է խորհրդարանի այգու դռները, այժմ պլանավորում է հիմնել այցելուների կենտրոն, որպեսզի քաղաքացիները կարողանան նաեւ շրջագայություններ անել Ազգային ժողովի տարածքում, ստեղծել ինտերակտիվ վեբ-պորտալ, հիմնադրել անալիտիկ փորձագիտական կենտրոն:

Սանջեյ Փրադանն ընդգծել է, որ Հայաստանը կարեւոր դերակատարություն ունի «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնությունում, եւ նախաձեռնության 79 երկրների շրջանակում, որպես ժողովրդավարական, տպավորիչ առաջընթաց արձանագրած երկիր: Նա նշել է, որ Թավշյա հեղափոխությունը ՀՀ քաղաքացիների կողմից տրված մեծ ազդակ էր, որն արտահայատում էր երկրում փոփոխություններ իրականացնելու կամքը: Սանջեյ Փրադանը հայտարարել է, որ «Բաց կառավարման գործընկերությունը» պատրաստ է լիովին աջակցել Հայաստանին՝ ժողովրդավարության ճանապարհին: Նա ՀՀ Ազգային ժողովի նախագահին մի շարք առաջարկություններ է ներկայացրել, որոնք կարող են բարձրացնել քաղաքացիների վստահությունը բարեփոխումների նկատմամբ, ինչպես նաեւ պատրաստակամություն է հայտնել աջակցելու հակակոռուպցիոն, տնտեսական, դատական բարեփոխումների ընթացքում:

Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Սանջեյ Փրադանին՝ բարձր գնահատականի եւ աջակցության համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում