Friday, 29 03 2024
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»

Կալիֆոռնիայում հրդեհը մոտեցել է Ռոնալդ Ռեյգանի նախագահական գրադարանին

Կալիֆոռնիայում մոլեգնող բնական հրդեհն ընդհուպ մոտեցել է Ռոնալդ Ռեյգանի նախագահական գրադարանին, որն ամենամեծն է ԱՄՆ-ի տասներեք դաշնային նախագահական գրադարաններից: Այդ մասին հոկտեմբերի 31-ին հայտնել է Associated Press-ը:

Հրշեջները ջանում են կանգնեցնել կրակի հետագա տարածումը, որն արդեն շենքից մոտ 30 մետր հեռավորության վրա է գտնվում: Գրադարանի ֆոնդում պահվում է 60 մլն էջ փաստաթուղթ, ավելի քան 1,6 մլն լուսանկար, 150 կիլոմետր կինոժապավեն, տասնյակ հազար լսա- և տեսաերիզներ: Թանգարանի արխիվներում պահվում են նաև Ռեյգանի անձնական փաստաթղթերը: Բացի դրանից, գրադարանի շենքերի համալիրի տարածքում թաղված է ԱՄՆ քառասուներորդ նախագահը՝ Ռոնալդ Ռեյգանը: Գրադարանի ներկայացուցիչը հավաստիացրել է, որ առայժմ տարածքը հրդեհից վնասներ չի կրել:

Կալիֆոռնիայի Լոս Անջելեսի և Վենտուրայի շրջանների մեծ մասում պահպանվում է հրդեհավտանգության բարձր մակարդակը: Ազգային օդերևութաբանական ծառայությունը նախազգուշացնում է չոր եղանակի և 112 կմ/ժ արագությամբ քամու պատճառով բռնկումների մեծ վտանգի մասին: Հոկտեմբերի լույս 31-ի գիշերը կրակն ընդգրկել է Լոս Անջելեսից հյուսիս՝ Սիմի-Վելի և Մուրփարք քաղաքների միջև ընկած տարածքը: Հրշեջները պահանջել են շուրջ 30 հազար մարդու տարհանում:

Չդադարող բնական հրդեհների պատճառով հոկտեմբերի 30-ին Կալիֆոռնիայի 30 շրջաններում ավելի քան 1,5 մլն մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի:

Կոմունալ ծառայությունները հաճախակի անջատում են էներգամատակարարումը՝ հյուսիսում և հարավում մոլեգնող հրդեհներից իրենց սարքավորումները պաշտպանելու համար։ Կալիֆոռնիայում բնական հրդեհների պատճառով Լոս Անջելեսի մի քանի շրջաններում զանգվածային տարհանումներ են իրականացվում:

Անցած կիրակի Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը հայտարարել է նահանգի ամբողջ տարածքում արտակարգ դրության ռեժիմ սահմանելու մասին:

Կալիֆոռնիայի 58 շրջաններից 43-ում հայտարարված է վտանգի կարմիր մակարդակ: Նյուսոմի խոսքով՝ Կալիֆոռնիայում հոկտեմբերին մշտապես մոլեգնող հրդեհներն այս տարի առանձնակի վտանգ են ներկայացնում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում