Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Չենք ընկել ՍԴ հետևից, ուզում ենք դատական իշխանությունը լինի անկախ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

– Դուք վերջին անգամ ե՞րբ եք հանդիպել Վենետիկի հանձնաժողովի նախագահի հետ:

– Վենետիկի հանձնաժողովի նախագահի հետ հանդիպել ենք վերջերս ԱԺ նախագահի՝ Ստրասբուրգ կատարած այցի շրջանակում:

– Այսինքն՝ Հայաստանի Սահմանադրական դատարանի շուրջ այս խմորումներն արդեն կային, ենթադրում եմ, որ այդ մասին զրույց ծավալվել է այնտեղ:

– Փակ քննարկում չէ, բոլորը գիտեն Հայաստանում զարգացումները այս հարցի վերաբերյալ, այո, Վենետիկի հանձնաժողովի հետ անդրադարձ եղել է նաև այս հարցին, քննարկվել են նաև այլ հարցեր: Համագործակցությունը Վենետիկի հանձնաժողովի հետ վերջին շրջանում բավականին լավ մակարդակի վրա է բարձրացվել…

– Վենետիկի հանձնաժողովի նախագահի կարծիքը Հայաստանի ՍԴ-ի շուրջ ստեղծված ճգնաժամի վերաբերյալ սպասելի՞ էր, կա՞ իսկապես այնպիսի մտահոգություն, ինչպիսին ներկայացնում է Բուքիքիոն:

– Բուքիքիոն, ըստ էության, ոչ թե մտահոգություն է արտահայտում, այլ կոչ է անում պետական մարմիններին, միգուցե նախևառաջ ՍԴ-ին՝ մնալ սահմանադրական լիազորությունների շրջանակում, որովհետև չափազանց կարևոր է, որ պետական մարմինները մնան Սահմանադրությամբ իրենց վերապահված լիազորությունների շրջանակում և ապահովեն Սահմանադրության բնականոն գործունեությունը:

– Ինչո՞ւ է այդ հայտարարությունը ընկալվում որպես ՍԴ նախագահին աջակցելու նպատակով արված հայտարարություն:

– Որտե՞ղ են տեսել ՍԴ նախագահին աջակցելու, ՍԴ-ին սատարելու կամ իշխանություններին քննադատելու կոչ: Սա ընդամենը հայտարարություն է, որն արվել է մի մարմնի կողմից, որի կարծիքը խորհրդատվական է: Որոշակի առումով դա նաև արձագանք է և վերաբերմունք երկրում ընթացող գործընթացներին:

– Այդ դեպքում ինչո՞ւ է տպավորություն ստեղծվում, որ Բուքիքիոն մոտեցել է մեր երկրի ներքին գործերին միջամտելու սահմանին:

– Նախ՝ պետության ինքնիշխան իրավունքն է անդամակցել կամ չանդամակցել այս կամ այն միջազգային կազմակերպությանը: Երկրորդ՝ անդամակցելու դեպքում կան որոշակի խաղի կանոններ, որոնցով պետք է առաջնորդվել: Եվ երրորդ՝ պարբերաբար այդ կազմակերպությունը որոշակի դիտարկումներ է անում և հարցադրումներ է ներկայացնում, որոնք վերապահված են իր իրավասությունների ոլորտին: Սա կդիտվեր որպես միջամտություն մեր ներքին գործերին միայն այն դեպքում, եթե Վենետիկի հանձնաժողովի նախագահը վերազանցեր այն լիազորությունները, որոնցով օժտված է, որով նաև մենք ենք՝ որպես Վենետիկի հանձնաժողովի անդամ, օժտել այդ լիազորություններով:

– Չի՞ եղել այդպիսի վերազանցում անգամ տողատակում:

– Ո՛չ… Վենետիկի հանձնաժողովը կոչված է երաշխավորելու միասնական ստանդարտներ, որոնք կիրառելի են բոլոր պետություններում: Եվ շատ դեպքերում Վենետիկի հանձնաժողովի կարծիքը դրական ազդեցություն է ունեցել Հայաստանի օրենսդրության զարգացման վրա:

– Երբևէ եղե՞լ է առիթ, որ Վենետիկի հանձնաժողովում խոսեք ՀՀ ՍԴ նախագահի կասկածելի ընտրության մասին, որի շուրջ էլ Հայաստանում վեճ է գնում:

– Իմ կարծիքով՝ այդ մասին խոսակցությունները ավելի շուտ են հասել Վենետիկի հանձնաժողով, քան մենք հասցրել ենք այդ ինֆորմացիան փոխանցել նրանց…

– Կարո՞ղ ենք փաստել, որ Ազգային ժողովը ձախողեց իրավական վերջին հնարավորությունը, խոսքը հայտնի դիմումի մասին է, երբ պետք էր դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները:

– Սահմանադրական դատարանը ձախողեց, ոչ թե Ազգային ժողովը: ԱԺ-ն իր սահմանադրական լիազորություններն է իրականացրել՝ առաջնորդվելով կանոնակարգ օրենքով:

– Պեսիմիզմ կար ԱԺ դիմումի նկատմամբ:

– Պեսիմիզմը կարող է լինել տարբեր տեսակի, բայց ԱԺ դիմումը պատրաստված էր հավուր պատշաճի, որևէ հիմք չկար այն վարույթ չընդունելու, և նույնիսկ եթե ՍԴ-ն ցանկություն ուներ անդրադառնալ դիմումում բարձրացված ժամկետների հարցին, ապա դա պետք է աներ ոչ թե դիմումն ընդունելու փուլում, այլ քննության փուլում, որովհետև կողմերին չլսելով՝ նման եզրակացության հանգելը առնվազն անընդունելի է: Էլ չեմ անդրադառնում այն մեկնաբանություններին, որոնք ընդհանրապես դիմումից դուրս էին և, չգիտես ինչու, տեղ գտան ՍԴ որոշման մեջ:

– Զավեշտալի չէ՞, որ տեխնիկական պատճառներով է մերժվում:

– Ամենամեծ վտանգը սահմանադրական անվտանգության առումով, որ թողեց ՍԴ-ն, այն է, որ դիմումում բարձրացված հարցերը չփարատվեցին:

– Ինչ եղել՝ եղել է, հիմա ԱԺ-ն ունի՞ հաջորդ քայլ:

– Գիտեք ինչ, մեր գործողությունները ինքնանպատակ չեն, մենք չենք ընկել ՍԴ-ի հետևից, մենք ուզում ենք, որ Հայաստանի դատական իշխանությունը լինի իրոք անկախ, այն պետք է լինի նաև պրոֆեսիոնալ, անբիծ և որևէ առումով չպետք է փոխկապակցված լինի արտաքին ուժերի հետ՝ նկատի ունեմ էստրոգեն ուժերին, այսինքն՝ պետական իշխանությունից զատ: Այսպիսի դատական համակարգ է պետք, և դրա մաս է կազմում նաև ՍԴ-ն: Ի վերջո, ՍԴ մեր գործընկերները պետք է հասկանան, որ պետք է երաշխավորել երկրում սահմանադրական անվտանգության և սահմանադրական արդարադատության իրականացման բարձր շեմ: ՍԴ-ում չպետք է լինեն անձինք, ովքեր որևիցե եղանակով իրականացնում են գործողություն, որը համադրելի չէ ՍԴ դատավորի կարգավիճակին:

– ՍԴ ճգնաժամը լուծելու ձեր անհաջող փորձով ԱԺ-ն նպաստեց քաղաքական անցանկալի խմորումների առաջացմանը, չեմ կարծում, թե դա լավագույն լուծումն էր, դրա համար եմ հարցնում՝ հաջորդիվ ի՞նչ լուծում ունեք:

– Սահմանադրական լիազորությունների շրջանակում մենք ձեռքներս ծալած չենք նստելու ոչ միայն այդ հարցով, այլ նաև մնացած բոլոր հարցերով:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում