ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հարցազրույցում կոչ է արել քայլեր ձեռնարկել Ուկրաինայում դրությունը հանդարտեցնելու ուղղությամբ: Այս մասին գրում է Korrespondent.net-ը` վկայակոչելով ԱՄՆ պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցչին:
Դրանով հանդերձ` Քերին կրկին հայտարարել է «լրացուցիչ հետևանքների մասին»` Ուկրաինայի ճգնաժամի վերաբերյալ ՌԴ-ի դիրքորոշման հետ կապված:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել մի շարք ռուս պաշտոնատար անձանց և գործարարների դեմ` հայտարարելով, որ մտածում է նաև տնտեսական պատժամիջոցների մասին:










































