ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ զրույցում հայտարարել է, որ ռուսական կողմին նոր պատժամիջոցներ են սպասվում, եթե քայլեր չձեռնարկվեն Ուկրաինայի քաղաքական ճգնաժամի մեղմացման ուղղությամբ, հայտնում է Agence France-Presse-ը:
Նշվում է, որ Պետդեպարտամենտի ղեկավարն անհանգստություն է հայտնել, որ Ուկրաինայի արևելքում տեղի ունեցող ներկայիս բողոքի ակցիաները, ըստ նրա, կարող են կազմակերպված լինել արտաքին ուժի կողմից:
Ավելի վաղ Սերգեյ Լավրովը Ջոն Քերիին զգուշացրել էր, որ Ուկրաինայի հարավ-արևելքում ցուցարարներին ցրելու դեպքում Ուկրաինայի հարցով համագործակցության հեռանկարը կարող է խափանվել:










































