Wednesday, 24 04 2024
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
17:50
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը
17:50
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը
Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժողովի
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին

ՌԴ դեսպանատունը նախ գուցե անդրադառնար ռուսական դաշտում հակահայկական հորդումներին

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը տարածել է տարօրինակ մի հայտարարություն՝ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի այցի համատեքստում, որում հայտարարում է, թե արևմտյան ֆինանսավորմամբ ՀԿ-ներն ու լրատվամիջոցները թիրախավորում են հայ-ռուսական հարաբերությունը, սեպ են խրում երկու երկրների հարաբերության միջև: Դեսպանատունը շեշտում է, որ դա տեղի է ունենում՝ չնայած հայ-ռուսական հարաբերության հարցում Հայաստանի իշխանության հստակ դիրքորոշմանը:

Հայտարարությունը տարօրինակ է մի շարք առումներով: Նախ՝ Հայաստանում ռուսական ռազմակայանի, ռուսական քաղաքականության, մեղմ ասած, խնդրահարույց հանգամանքների մասին սուր քննարկումներ եղել են միշտ, տարիներ շարունակ, և ընդ որում՝ դրանց առիթը տվել է հենց Ռուսաստանը՝ իր քաղաքականությամբ: Սակայն ՌԴ դեսպանատունը կարծես թե չի բարձրացրել արևմտյան ֆինանսավորմամբ ՀԿ-ների և ԶԼՄ-ների հարց: Ինչո՞ւ հիմա և հատկապես մի պահի, երբ Միացյալ Նահանգներում Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում տեղի է ունենում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունում: Այստեղ թերևս կա բավական հետևությունների տեղիք:

Միաժամանակ, Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը կարծես թե միջամտում է հարցերի, որոնք Հայաստանի ներքին գործն են՝ հայկական քաղաքացիական և մեդիատիրույթ, որտեղ գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Եթե այդ տիրույթում հնչում են կոնկրետ իրավական նորմերի, միջպետական հարաբերության իրավապայմանագրային դաշտի հակասություն պարունակող կոչեր, ապա դեսպանատունը պետք է թերևս արձագանքի շատ կոնկրետ և հետամուտ լինի հարցերի իրավական կարգավորմանը: Մինչդեռ այս դեպքում տրվում է քաղաքական երանգ, ինչն էլ տալիս է մի շարք ենթադրությունների հիմք՝ կապված թե՛ Հայաստանի ներքին գործերին միջամտության և թե՛ անգամ որոշակի շանտաժի հետ: Ընդ որում, այս դեպքում հենց հատկանշական է, որ դեսպանատան հայտարարության մեջ նշվում է, թե պաշտոնական Երևանը հստակ է արտահայտվել հայ-ռուսական հարաբերության հարցում:

Կա՞ ակնարկ, որ ՀԿ-ների և ԶԼՄ-ների մասին հայտարարության համատեքստում հիշատակելով պաշտոնական Երևանի հստակ դիրքորոշումը՝ Ռուսաստանի Դաշնության դեսպանատունն ակնարկում է, թե տողատակում նրանց քայլերում տեսնում է նաև իշխանության ձեռք և ակնարկում, թե մի ձեռքով արտահայտվում են պաշտոնապես, մեկ այլ ձեռքով ոչ պաշտոնապես հրահրում, այսպես կոչված, «հակառուսական» տրամադրություն:

Պաշտոնական Երևանը, Հայաստանի ԱԳՆ-ն թերևս պետք է արձագանքեն ՌԴ դեսպանատան հայտարարությանը, որը այլ բան չէ, քան Հայաստանի հանդեպ առնվազն միջպեական և դաշնակցային էթիկայի խախտման և նաև՝ ներքին գործերին միջամտության դրսևորում: Իսկ մինչ այդ՝ ՌԴ դեսպանատունը հայ-ռուսական հարաբերության առողջության և ապագայի մասին մտածելիս նախ գուցե անդրադառնար ռուսական թե՛ փորձագիտական, թե՛ մեդիատիրույթում չգիտես ինչ միջոցներով ֆինանսավորվող և այդ թվում պետական համարվող սուբյեկտների էջերից, եթերներից հակահայկական հաղորդումների և հոդվածների «հորդառատ տեղումներին»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում