Saturday, 20 04 2024
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին

Մի հեղափոխություն էլ Արցախում է պետք. Սամվել Բաբայանին մերժեցին, նա չի առաջադրվի

Արցախի ԱԺ-ն քիչ առաջ քվեարկությամբ մերժել է Սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որով նախատեսվում էր նախագահի թեկնածու առաջադրվելիս պարտադիր չհամարել վերջին տասը տարում Արցախում բնակվելու հանգամանքը:

«Ազգային ժողովը 24 դեմ, 4 կողմ ձայների հարաբերակցությամբ մերժեց սահմանադրական փոփոխությունների նախագիծը»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը՝ հավելելով, որ իր դիրքորոշման տեսագրությունը շուտով կհրապարակի:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի նիստի ուղիղ հեռարձակումն այս նախագծի քննարկման ժամանակ դադարեցվեց:

Սահմանադրական փոփոխությունների նախաձեռնությամբ հանդես էր եկել Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը: Նա ցանկանում է առաջադրվել գարնանը սպասվող նախագահական ընտրություններում, սակայն գործող Սահմանադրությունը թույլ չի տալիս:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ընդդիմադիր պատգամավոր Խանումյանը բացատրեց՝ հարցն այլևս ամբողջությամբ օրակարգից դուրս է, և սահմանադրական փոփոխություններ չեն անցկացվի. «Եթե ընդունվեր՝ դեռ երկրորդ ընթերցում պետք է լիներ, հետո գնար Գերագույն դատարան՝ սահմանադրականությունը վճռելու հարցով։ Եթե ճանաչվեր սահմանադրական, դրանից հետո պետք է վերադառնար ԱԺ՝ երկրորդ ընթերցման, ու դրվեր հանրաքվեի։ Բայց այսպիսով մերժվեց ու ընդհանրապես դուրս եկավ շրջանառությունից»։

Մեր հարցին՝ արդյոք սա պայմանավորվա՞ծ էր Արայիկ Հարությունյանի գործոնով և այն հանգամանքով, որ վերջինս չի ուզում նախագահական ընտրություններում ունենալ ուժեղ մրցակից, Խանումյանն արձագանքեց. «Արայիկ Հարությունյանի կուսակցության ներկայացուցիչներից մեկը կողմ քվեարկեց։ Հարցը միայն Արայիկը չէր, Սամվել Բաբայանին անհրաժեշտ էր 22 ձայն, իսկ Հարությունյանի «Ազատ հայրենիքն» ունի 14 պատգամավոր։ Իհարկե, ինքը վճռական նշանակություն ուներ քվեարկության ընթացքում, բայց պետք է նկատել, որ այլ խմբակցություններ ևս դեմ քվեարկեցին նախագծին»։

Պատգամավորն ընդգծեց՝ ինքն անձամբ կողմ է քվեարկել այն պատճառով, որ պետք է ուղարկվեր Գերագույն դատարան սահմանադրականությունը վճռելու համար, և Ազգային ժողովը չպետք է իր քվեարկության քաղաքացիական նախաձեռնությանն արգելք հանդիսանա. «Պետք է քաղաքական ուժերը հնարավորություն տային, որ գնար Գերագույն դատարան՝ սա է մեր դիրքորոշումը»։

Հետաքրքրվեցինք նաև՝ արդյոք կա՞ն տեղեկություններ, Բաբայանն ու իր կողմնակիցները նախատեսո՞ւմ են փողոցային պայքար սկսել. «Բոլորովին տեղեկություն չունեմ, դա արդեն պետք է իրենցից ճշտել»։

Սամվել Բաբայանի կողմնակիցներից՝ «Ազատամարտիկների դաշինքի» խորհրդի անդամ Ռազմիկ Պետրոսյանը խիստ բացասական գնահատեց խորհրդարանի այս որոշումը: «Փաստորեն Արցախի Ազգային ժողովը գործում է այն նույն տրամաբանությամբ, ինչ Հայաստանի նախկին խորհրդարանը։ Ամբողջ ժողովուրդը մի բան էր ասում, խորհրդարանն այլ բան էր անում։ Երևի մի հեղափոխություն էլ այնտեղ է անհրաժեշտ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Պետրոսյանը։

Մեր այն հարցին՝ արդյոք Բաբայանն իր կողմնակիցներին փողոց դուրս կբերի՞, Պետրոսյանն ասաց, որ որևէ տեղեկություն չունի, բայցև հավելեց. «Ժողովուրդն իր ստորագրությունների քանակով ցույց տվեց, որ վստահում է իր հրամանատարին, նրա կարիքն ունի, ուժեղ առաջնորդ է ուզում, և հիմա արդեն այդ նույն ժողովուրդը թող որոշի՝ իրեն այդպիսի խորհրդարան պե՞տք է, թե՞ ոչ»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում