Thursday, 28 03 2024
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց

Վերին Լարսում կրկին խոչընդոտներ են. Ինչով են դրանք պայմանավորված և ի վերջո՝ երբ կհանգուցալուծվեն

Վերին Լարսի անցակետում կրկին խոչընդոտներ են ստեղծվել։ Վերին Լարսի անցակետում մաքսային մարմինները խոչընդոտում են հայկական պանրի և գյուղմթերքի ներմուծումը ՌԴ: Այս մասին տեղեկացնում է «Սպայկա» ընկերությունը իրենց կողմից տարածված հաղորդագրության մեջ։

«Արդեն 16 օր է, ինչ «Սպայկա» ընկերության բեռնատարները՝ հատուկ պահպանության պայմաններ պահանջող գյուղմթերքով, գտնվում են Վերին Լարսի անցակետում, սակայն որևէ հստակ պատասխան և որոշակիություն չկա, թե ինչ պատճառով մաքսային գործառնությունները չեն ավարտվում և չի թույլատրվում բեռի բացթողնումը ՌԴ տարածք: Տվյալ խնդրի մասին առաջին իսկ օրը ընկերությունը տեղեկացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը: 2019 թվականի հոկտեմբերի 14-ից «Սպայկա» ընկերության բեռնատարները կանգնած են Վերին Լարսի անցակետում, որոնց չեն թույլատրում մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն: Բեռնատարներից մեկի մեջ ՀՀ-ում արտադրված 20 տոննա բարձր որակի թանկարժեք կապույտ բորբոսով պանիր է, իսկ մյուսի մեջ՝ 18 տոննա խաղող և 1 տոննա կապույտ բորբոսով պանիր»,- ասվում է «Սպայկա»-ի հաղորդագրության մեջ։

Ընկերությունը մանրամասնում է, որ բեռն անցել է մաքսային ստուգում, հոկտեմբերի 14-ին բեռնափոխադրվող պանրից վերցվել են փորձանմուշներ, իսկ ընկերությունն իր հերթին մաքսային գործառնությունները արագացնելու համար մեկ օրվա ընթացքում տրամադրել է բոլոր պահանջվող և լրացուցիչ փաստաթղթերը, այդ թվում՝ անասնաբուժական սերտիֆիկատը, կապույտ բորբոսով պանրի արտադրության տեխնիկական պայմանները, արտադրության տեխնոլոգիական սխեման: «Վերին Լարսի անցակետի մաքսային ծառայությունը կամայական խոչընդոտներ է հարուցում ընկերության կողմից հայաստանյան արտադրության պանիրը ԵԱՏՄ շուկայում ներկայացնելուն և արտահանելուն, ինչը վտանգի տակ է դնում ընկերության գործընկերներին պանրի մատակարարման պայմանագրերի իրականացումը, շուրջ 15 մլն եվրո ներդրումների արդյունավետությունը, հայաստանյան ֆերմերներից կաթի հետագա մթերումները, ԵԱՏՄ տարածքում ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքի ազատ տեղաշարժը և առևտուրը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշենք, սակայն, որ ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի 81-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ արագ փչացող ապրանքների մասով իրականացվող մաքսային գործառնություններն իրականացվում են առաջնահերթ կարգով:

Տարածքային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Փամբուխչյանը, ով երեկ էր վերադարձել ՌԴ-ից, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ծանոթ է խնդրին, և իր տեղեկություններով՝ խնդիրը կապված է նրա հետ, որ պանիրը նոր տեսակի է, և հիմա ստուգումներ են իրականացվում պարզելու համար՝ պանիրը հայկակա՞ն արտադրության է, թե՞ ներկրված է այլ երկրներից. «Խնդիրն այն է, որ Ռուսաստանը էմբարգո է դրել եվրոպական արտադրության պանրի վրա, և հիմա ռուսական կողմը, ելնելով դրանից, ստուգումներ է իրականացնում, որ հանկարծ ինչ-ինչ ճանապարհներով եվրոպական պանիր չներմուծվի։ Եթե հիմա փորձաքննությունը ցույց տա, որ պանիրը հայկական արտադրության է, ապրանքը անարգել կմաքսազերծվի և կներմուծվի»,- ասաց Փամբուխչյանը։

Մեր դիտարկմանը, որ «Սպայկա» ընկերության հայտարարության մեջ հստակ նշված է, որ իրենք ներկայացրել են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, ապացույցները, որ պանիրը հայկական արտադրության է, նմուշառում իրականացվել է, և արդյոք խոչընդոտները արհեստածին չե՞ն, մանավանդ այս դեպքում, երբ ապրանքը փչացող է, պատգամավորը պատասխանեց. «Ամեն դեպքում կառավարության ներկայացուցիչները մշտական կապի մեջ են ռուսական կողմի հետ, և այդ հարցերը կպարզաբանվեն»։

Նշենք, սակայն, որ Լարսի անցակետում խնդիրները արդեն մշտական բնույթ են կրում, և դրանք միշտ չէ, որ օբյեկտիվ պատճառներ ունեն։

Գործատուների հանրապետական միության նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում վերջերս նկատել էր, որ Վերին Լարսը Հայաստանի համար դարձել է աքիլեսյան գարշապար, որտեղ խնդիրները շատ տարբեր բնույթի են՝ սկսած եղանակային պայմաններից մինչև քաղաքական. «Կան նաև տեխնիկական խոչընդոտներ, կոռուպցիոն և քաղաքական խոչընդոտներ։ Կարծում եմ, որ հիմա մի քիչ աշխատում է քաղաքական խոչընդոտը՝ կոռուպցիայի հետ միասին։ Հիմնականում այս երկու ֆակտորն են աշխատում։ Ռուսական կողմի մաքսավորները ոչ մի բան լսել չեն ցանկանում՝ կոմպրոմիսի գնալ, ինչ-որ բան քննարկել իրենց հետ, ինչ-որ բան ապացուցել։ Իրենք եթե ցանկանան ստեղծել խոչընդոտ, դա կանեն, ու դու չես կարող համոզել, պաշտպանել քո իրավունքը։ Ստեղծված իրավիճակում էլ մնում է միայն կաշառք տալը։ Իսկ քանի որ մեր շատ վարորդներ դրա մասին գիտեն, չեն ցանկանում ժամանակ ծախսել, ինչ-որ բան ապացուցել։ Կաշառքը տալիս են և անցնում»,- ասել էր Մակարյանը և հավելել. «Մենք տարբեր օրինակներով գիտենք, որ տնտեսական խնդիրներ լուծելիս տնտեսական գործիքներ են օգտագործվում, բայց իրականում դրա տակ քաղաքական շահ է լինում։ Ես կարծում եմ, որ Վերին Լարսում մեկ խնդիր է հիմնականում՝ բարձիթողի վիճակ, որը ստեղծվել է արհեստական խոչընդոտներ ստեղծելու համար։ Իսկ խոչընդոտները ստեղծվում են, եթե ինչ-որ խնդիր է լինում»։

Գագիկ Մակարյանի խոսքով՝ Լարսի խնդրի լուծման այլընտրանքային 2-3 ճանապարհ կա, որոնցով մեր պետությունն աստիճանաբար կարող է գնալ։ Մեկն այն է, որ այլ ճանապարհ գտնվի՝ Վրաստանի տարածքով, բայց այդտեղ քաղաքական խնդիրներ կան։ Երկրորդը կարող է լինել օդային ճանապարհը, որ բեռների որոշակի տեսակներ տեղափոխվեն օդանավերով, և պետությունը սուբսիդավորի որոշակի ավիաթռիչքներ, որոնք կարվեն բեռնափոխադրման նպատակով, և նման կրիտիկական իրավիճակներում կթեթևացնեն իրավիճակը։ Երրորդ ճանապարհն ավելի երկարաժամկետ է։ Ըստ այդ ճանապարհի՝ մեր ապրանքները պետք է դիվերսիֆիկացիայի ենթարկվեն, որպեսզի ֆիզիկապես մեծ քանակի ապրանքներով չպայմանավորենք մեր արտահանումը։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում