Թուրքիայի արտգործնախարար Մեվլյութ Չավուշօղլուն VI միջնորդական խորհրդաժողովում ունեցած իր ելույթում հայտարարել է, որ իր երկիրը կողմ է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը՝ հիմնված ՄԱԿ-ի բանաձևերի վրա:
Ինչպես փոխանցում է AZE.az-ը, այդ մասին գրում է Haberler-ը:
«Մենք հանդես ենք գալիս Ադրբեջանի գրավյալ տարածքների խնդրի դիվանագիտական լուծման օգտին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերի շրջանակներում»:
Չավուշօղլուն նշել է, որ իր երկիրը այդ նպատակով այս տարի էլ ավելի մեծ ջանքեր կգործադրի: