Կառավարությունն այսօրվա նիստի ընթացքում սուբվենցիոն ծրագրերի հերթական փունջը հաստատեց և փոխանցեց կառավարության համաֆինանսավորումը՝ մոտ 480 միլիոն դրամ (ավելին է, քան 1 մլն դոլարը)։
ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ գումարն ուղղվելու է 34 համայնքների ներկայացրած 49 ծրագրերի իրականացմանը․
Արարատում,
Արմավիրում,
Լոռիում,
Արագածոտնում,
Վայոց ձորում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախարարին հրահանգեց լրատվամիջոցների հետ աշխատել, որպեսզի կատարված աշխատանքների թերություններն ու առավելությունները լուսաբանվեն։