Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը կմասնակցի Գրան Պրիի Երուսաղեմի մրցաշարին:
Գրան Պրիին կմասնակցեն 16 գրոսմայստեր՝ Մաքսիմ Վաշիեր-Լագրավը (Ֆրանսիա), Անիշ Գիրին (Նիդերլանդներ), Շահրիյար Մամեդյարովը (Ադրբեջան), Ուեսլի Սոն (ԱՄՆ), Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան) և այլք:
Գրան Պրիի մրցանակային ֆոնդը կազմում է 800 հազար եվրո: Մրցաշարի եզրափակչի հասած երկու շախմատիստները իրավունք կստանան մասնակցելու հաջորդ տարի կայանալիք Հավակնորդների մրցաշարին: