«Սերժ Սարգսյանի խոսքն անցյալում վստահություն չի ներշնչել, և ինքը հայտնի է եղել ստախոսությամբ: Կարծում եմ այդ տարիները, որով անցել է, իրեն պետք է սովորացրած լինեին լռելու նուրբ արվեստը, և ինքը որքան շատ խոսի, որքան շատ ինքը փորձի այն հասարակությանը, որն իրեն մերժել է, ինչ-որ բան բացատրել, այնքան վատ է լինելու իր համար, իր վարկանիշի, իր քաղաքական պատմության համար»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի՝ նախօրեին արած հայտարարությանը:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը իր ճեպազրույցում, անդրադառնալով իշխանություններին, ասել էր.«Ես հիմա էլ եմ վախենում անպատասխանատու պոպուլիստների՝ մեր հայրենիքի համար կործանարար քաղաքականությունից»: