Friday, 19 04 2024
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում

Սերժ Սարգսյանն իրեն քաղաքական ալիբի է ապահովում. այլապես ստացվում է՝ բոլորը տուժեցին, ինքը հանգիստ գնում է Բադեն-Բադեն

«Անցած տարվա ապրիլ-մայիսյան իրադարձությունների հիմքում ընկած էր «Քայլ արա, մերժիր Սերժին» կարգախոսը, և դրանից 1.5 տարի անց ականատեսն ենք լինում, որ երկրորդ նախագահն է հայտնվում կալանավայրում, պետությունն էլ իր ողջ գործիքակազմով փորձում է հասնել նրան, որ ՍԴ նախագահը հրաժարական տա։ Երրորդ նախագահի հետ կապված ոչ մի զարգացում չկա, և նա փաստորեն քաղաքական օրակարգից դուրս է եկել ու կորցնում է իր քաղաքական կշիռը։ Փորձելով կանխել դա՝ նա ահա այսպիսի ուղերձով հանդես եկավ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կարճ հարցազրույցին, որում նա խոսում է իր հնարավոր ձերբակալության մասին։

Շարունակելով՝ փորձագետն ընդգծեց. «Այս իշխանությունները ցույց են տվել, որ եթե ցանկանան ձերբակալեն, դա կանեն՝ դրա համար հավելյալ հուշման կարիք չունեն։ Բայց, ինչպես տեսնում ենք, մոտ երկու ամիս, երբ այդ հարցը նորից բարձրացվեց մամուլում, ՀՔԾ-ն հայտարարեց, որ երրորդ նախագահը քրեական որևէ գործով որևէ կարգավիճակ չունի։ Ահա փաստացի ստացվում է, որ ներկա իշխանությունների ճնշումն առավելապես ուղղված է երկրորդ նախագահի և ՍԴ նախագահի վրա, երրորդ նախագահն այս ամենից դուրս է, ու որոշակի հարցեր են առաջանում։ Որպեսզի այդ հարցերը չառաջանան, երրորդ նախագահը հրապարակային մեսիջ է ուղարկում գործող վարչապետին իրեն կալանավորելու մասին՝ ցանկանալով ցույց տալ, որ ինքն էլ է կարևորություն ներկայացնում, ու այս իշխանությունները պետք է իրենով էլ հետաքրքրվեն»։

Ըստ Բադալյանի՝ Սերժ Սարգսյանը փորձում է արհեստականորեն իր քաղաքական կշիռը բարձրացնել. «Որովհետև այս ընթացքում որոշակի հարցեր են առաջացել։ Մասնավորապես՝ ինչո՞ւ երրորդ նախագահը հրաժարականից մի քանի ամիս հետո չհրաժարվեց ՀՀԿ ղեկավարի պաշտոնից ու թույլ չտվեց, որ այդ կուսակցությունը ռեբրենդինգի ենթարկվի ու նորովի ներկայանա հասարակությանը։ Փաստորեն այդ կուսակցությունը նույնիսկ փրկվելու հույս չունեցավ, չենք ասում՝ այդպես կլիներ, բայց դա կլիներ հնարավորություն։ Ինչո՞ւ ԱԺ ընտրությունների ժամանակ, երբ իր կուսակցությունը չհավաքեց մոտ 4000 ձայն, նա թույլ չտվեց իր կուսակիցներին գնալ ընտրատեղամասեր ու բերել այդ ձայները, ինչը, ըստ օդում կախված լուրերի, շատ հնարավոր էր իրականացնել։ Այդ դեպքում նրա ղեկավարած ուժը եթե ոչ՝ փետրվարին, ապա հիմա կարող էր բավականին լուրջ խնդիրներ ներկայացնել գործող իշխանության համար»։

Փորձագետը նաև հիշեցնում է, որ գործող իշխանությունները բավականին երկար ժամանակ խոսում էին 50 տոկոս «փայ» մտնելու մասին, բայց այդ ուղղությամբ գործ չկա, իրավապահ համակարգը գործ է հարուցում երկրորդ նախագահի, նրա աջակիցների դեմ, բայց ոչ՝ երրորդ նախագահի. «Սրանք առաջացնում են հարցեր, ու որպեսզի դրանք չդառնան տեղի ունեցածի վերաբերյալ համոզմունք՝ շրջանառության մեջ է դրվում այդ թեզը։ Եթե հիշում եք՝ հուլիսին էլ այդպիսի մի աղմուկ բարձրացավ, որ շուտով կձերբակալեն երրորդ նախագահին, որպեսզի վարչապետի վարկանիշը բարձրանա։ Հիմա երրորդ նախագահն անձամբ է խոսում իր հնարավոր ձերբակալության մասին։ Թե չէ ստացվում էր՝ ուրիշներն իր հեռանալուց հետո տուժեցին, իսկ ինքն իր համար Բադեն-Բադենում հաճույքներ է ստանում։ Ահա այսպիսի կազուսային իրավիճակ է։ Իր հայտարարության մեջ նաև այսպիսի մի միտք կար՝ որոշ ազդեցություններից ելնելով ոմանք դիրքորոշումներ են փոխում։ Այստեղ կարող ենք հասկանալ, որ ինչ-որ պայմանավորվածություն չի կատարվել։ Նա կարծես ակնարկում է այդ մասին, բայց ավելի կոնկրետ կիմանան գործող վարչապետն ու ինքը»։

Բադալյանի դիտարկմամբ՝ այժմ Սերժ Սարգսյանը չունի քաղաքական ալիբի, որ ներկայացնի տարբեր կողմերին՝ Ռուսաստանին, իր քրեաօլիգարխիկ շրջապատին ու երկրորդ նախագահին. «Իր ուղերձի ամբողջ իմաստը սա էր»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում