Thursday, 25 04 2024
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն

Մի օր կգաք ինձ մոտ, ցույց կտամ այն ամենը, ինչով խախտում եք տարրական լրագրողական էթիկան». Տիգրան Հակոբյանը՝ լրագրողին

Հանրային հարթակում մտահոգություններ կան «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի հետ կապված, առ այն, որ դա մասնավոր հեռուստաընկերություններին կարող է կանգնեցնել մեծ պրոբլեմի առաջ եւ մենք կվերադառնանք բրեժնեւյան ժամանակներին, երբ եթերում կար ընդամենը մեկ ալիք եւ այդ ալիքը պետական էր: ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ Հայաստանում բացի պետական մուլտիպլեքսից, լինելու է մասնավոր մուլտիպլեքս. «Ցավոք, ներկա օրենքում այդ մուլտիպլեքսը կառուցելու համար այնպիսի պայմաններ են դրված, որը ներդրողների համար շահավետ չի: Պետք է ավելի մեղմ պայմաններ սահմանել ե՛ւ պետտուրքի, ե՛ւ Հայաստանի ծածկման առումով, որ այս ոլորտ գան մասնավոր ներդրողներ: Այսօր արդեն մշակվող օրենքում այդ հնարավորությունը կստեղծվի, որ Հայաստանում գործի եւս մեկ մուլտիպլեքս: Շատ ժամանակ խոսում են մի քանի մուլտիպլեքսի մասին, բայց պետք է հիասթափեցնեմ: Խնդիրը իշխանությունների ոչ հոժարակամ վերաբերմունքի մեջ չի, խնդիրն այն է, որ Հայաստանը չունի այդ չափի հաճախականություններ, որպեսզի կարողանա մի քանի մուլտիպլեքս ունենա: Մենք պատերազմող երկիր ենք, արտաքին վտանգների առնչվող, մեր մոտ դիապազոնների մի մասը հատուկ ծառայություններինն է, կամ ՊՆ աշխատակիցներինը: Բայց մեկ մասնավոր մուլտիպլեքս պետք է ունենանք, որտեղ կհեռարձակվեն այն ԶԼՄ-ները, որոնք մրցույթը չեն հաղթահարել ու չեն կարող թվային պետական մուլտիպլեքսով հեռարձակվել: Հանրային թվային մուլտիպլեքսում հեռարձակվելու համար բոլոր հեռուստաընկերությունները, որոնք պատրաստ են, ցանկություն ունեն հեռարձակվելու, պետք է համապատասխանեն շատ հստակ չափորոշիչների՝ պետք է հանրօգուտ ծրագրեր հեռարձակելու պարտավորություն ունենան»: Լրագրողները հարցրեցին Ստյոպա Սաֆարյանի՝ որոշ ԶԼՄ-ների առջեւ դրած արգելքից: Տիգրան Հակոբյանը պատասխանեց. «Ես իմ եզրակացությունն ասել եմ, ավելացնելու բան չունեմ, բայց դա չի նշանակում, որ ես ողջունում եմ Թիվի 5-ի որդեգրած քաղաքականությունը»: Նա ասաց, որ ցանկացած քաղաքակիրթ երկրում ցանկացած հեռուստաընկերության լրատվական հաղորդումները համապատասխանում են որոշ օբյեկտիվ ստանդարտների՝ չեզոքության, օբյեկտիվության եւ այլն: Դիտարկմանը, որ եթե ԶԼՄ-ն ապատեղեկատվություն է տարածում, թող դատի տան՝ նա պատասխանեց, որ ամեն ինչ դատի տալով չի: Թիվի 5-ի լրագրողը հետաքրքրվեց՝ ե՞րբ եւ ինչպե՞ս են խախտել այդ ստանդարտները, ապատեղեկատվություն ե՞րբ են տարածել, որեւէ օրինակ կարո՞ղ է ասել՝ Տիգրան Հակոբյանը պատասխանեց. «Եթե ուզում եք իմանալ, մի օր կգաք ինձ մոտ, ես ձեզ ցույց կտամ այն ամենը, ինչով դուք խախտում եք տարրական լրագրողական էթիկան»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում