Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ո՞ւմ է զգուշացնում Սերժ Սարգսյանը. նե՞րս, թե՞ դուրս

Սերժ Սարգսյանը Անդրանիկ Մարգարյանի անվան ՀՀԿ քաղաքական դպրոցի շրջանավարտների հետ հանդիպմանը հայտարարել է, թե մոտենում է քաղաքացու հետ անկեղծ զրույցի պահը: Այդ զրույցի անոնսը ՀՀԿ-ն և Սերժ Սարգսյանն անում են արդեն գրեթե մեկ տարի կամ գուցե մի փոքր պակաս, սակայն այդպես էլ չի մատնանշվում կոնկրետ ժամկետ: Պահն անընդհատ մոտենում է, բայց այդպես միաժամանակ, իհարկե, կարող է ձգվել պահն անվերջ կամ շատ երկար:

Կոնկրետ ժամկետի մատնանշման բացակայությունը հուշում է, որ Սերժ Սարգսյանն այդ զրույցի մասին ազդարարմամբ շատ կոնկրետ ազդակ կամ մեսիջ է հղում շատ կոնկրետ հասցեատերերի, որ ինքը խոսելու, ասելու բան ունի և կարող է խոսել: Ո՞վ է Սերժ Սարգսյանի մեսիջի հասցեատերը, այն նոր իշխանության շրջանակո՞ւմ է, թե՞ հին համակարգի, թե՞ Հայաստանի նոր ու հին իշխանության շրջանակից դուրս է, Հայաստանի սահմանից դուրս: Սերժ Սարգսյանը լռությունը հերթական անգամ կիսախախտում է մի ժամանակահատվածում, երբ թե՛ ներքին, թե՛ արտաքին տիրույթում տեղի են ունենում հետաքրքիր և նշանակալի զարգացումներ, ըստ այդմ՝ կան մեսիջի թե՛ ներքին, թե՛ արտաքին «հիմքեր»:

Նա շոշափում է իր ձերբակալության թեման քաղաքացու հետ անկեղծ զրույցի համատեքստում: Նշանակո՞ւմ է դա արդյոք, որ Սարգսյանն ինչ-որ մեկին սպառնում է կամ զգուշացնում, որ եթե իրեն ձերբակալեն, ապա ինքը կխոսի և ենթադրաբար կասի բաներ, որոնք «ձերբակալողի» կամ «ձերբակալելու հարց» դնողի համար այնքան էլ շահեկան չեն: Ընդ որում, այստեղ նաև բարդ է միարժեք պնդել, թե որ շրջանակում է սրությամբ դրվում Սերժ Սարգսյանի ձերբակալման թեման, որ Սարգսյանն էլ փորձում է արդեն անձամբ կատարել պաշտպանական քայլեր:

Հիշենք, որ թեման մի քանի ամիս առաջ դարձյալ ուղիղ իմաստով շրջանառվեց, և այդ դեպքում այն շրջանառության մեջ դրեց Սերժ Սարգսյանի փեսան՝ Միքայել Մինասյանը: Այժմ Սերժ Սարգսյանն անձամբ է շրջանառում թեման, ինչը թերևս նշանակում է, որ դրա շուրջ առկա են նոր զարգացումներ, կամ առկա են զարգացումներ, որ դարձյալ կարիք է առաջանում ձերբակալության թեմայի շրջանառմամբ արձագանքելու դրանց և արդեն՝ Սերժ Սարգսյանի մակարդակով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում