ԿԺԴՀ-ն հոկտեմբերի 31-ին հրթիռի նոր արձակում Է իրականացրել: Այդ մասին ասված Է Ճապոնիայի առափնյա պահպանության հաղորդագրության մեջ, որը գրանցել Է արձակումը: Ճապոնիայի պաշտպանության նախարարությունում նշում են, որ ԿԺԴՀ-ի կողմից արձակված հրթիռը կարող Էր լինել բալիստիկ: Այստեղ նաեւ ընդգծում են, որ հյուսիսկորեական հրթիռը չի հասել ո՛չ երկրի տարածք, ո՛չ Էլ Ճապոնական ծովում նրա բացառիկ տնտեսական գոտի: Հարավկորեացի զինվորականները հաստատել են ԿԺԴՀ-ի կողմից հրթիռի արձակումը Ճապոնական ծովի ուղղությամբ:
«ԿԺԴՀ-ն այսօր հրթիռ Է արձակել Արեւելյան (Ճապոնական) ծովի ուղղությամբ»,- Yonhap գործակալությունը մեջբերել Է Կորեայի Հանրապետության շտաբների պետերի կոմիտեի հայտարարությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: