ՀՀ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը ԱԺ-ում 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հետաքրքրվել է, թե ո՞ր երկրներ են նախատեսում այցելել Սփյուռքի գործերով հանձնակատարի գրասենյակից, և պահանջվող գումարը փոքր-ինչ շատ չէ:
2020 թ․ գործուղումների համար Սփյուռքի գործերով հանձնակատարի գրասենյակը ներկայացվել է 80 հայտ՝ 125 մլն դրամ արժողությամբ:
Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ պատասխանելով Հայրապետյանի հարցին, ասել որ, գործուղումները պատճառաբանված են, իսկ գործուղումների քանակը շատ չէ։