Tuesday, 23 04 2024
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը
«Փրկիչի» խայտառակ սցենարն է. խաղաղապահի բրենդի ներքո օկուպացվելու է Հայաստանը
ՀԱՄԱՍ-ը զգալի ուժ է պահպանում Գազայի հատվածում
Եթե միայն դրոշն ենք այրում, նշանակում է՝ շատ տկար ենք

Շոյգուի այցը Հայաստան «մեսիջ» էր․ նա ցույց տվեց Մոսկվայի առաջնահերթ ուղղությունները Անդրկովկասում

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հոկտեմբերի 29-ին պաշտոնական այցով Հայաստանում էր։ Այցը մեկնարկել է Գյումրիից։ ՌԴ ՊՆ ղեկավարն այցելել է Գյումրիի 102-րդ ռազմաբազա՝ ստուգայց կատարելու նպատակով։ Հետո Երևանում՝ ՀՀ ՊՆ վարչական համալիրում, Շոյգուն հանդիպել է իր հայաստանցի գործընկերոջ՝ Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ։ Տեղի են ունեցել երկկողմ բանակցություններ, որի ընթացքում Ռուսաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարն ասել է, որ Հայաստանի տարածքում գտնվող ռուսական 102-րդ ռազմաբազա Կովկասյան տարածաշրջանում կայունության երաշխավորն է հանդիսանում:

«Բազան մարտունակ է և պատրաստ է հայկական զինված ուժերի հետ միասին դիմակայել տարածաշրջանում առկա սպառնալիքներին»,- ասել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարը՝ ընդգծելով, որ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է ու առանցքային գործընկերը Անդրկովկասում։

Սերգեյ Շոյգուն նախորդ տարվա Թավշյա հեղափոխությունից հետո առաջին անգամ է այցելում Հայաստան, և եթե հաշվի առնենք Ռուսաստանի դերն ու կշիռը մեր տարածաշրջանում, հայ-ռուսական հարաբերությունների կարևորությունը մեր երկրի պաշտպանության և անվտանգության ոլորտներում՝ այս տեսանկյունից ՌԴ պաշտպանության նախարարի պաշտոնական այցը՝ այն էլ Բաքու մեկնելու նախօրեին, բնականաբար, արժանի է լուրջ ուշադրության։ Առավել ևս, այցի արդյունքները շատ հետաքրքիր են։

«Ազատություն» ռ/կ-ն մասնավորապես նշում է, որ Գյումրիում ռուսական ռազմակայանի հրամանատարության, ապա նաև Հայաստանի պաշտպանության նախարարի հետ բանակցությունների արդյունքում հայտնի է դարձել, որ ռուսական կողմը կրկնապատկելու է Հայաստանի ռուսական ռազմաբազայի ներուժը՝ արդիականացնելով սպառազինությունը։

Իսկ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Տոնոյան-Շոյգու բանակցությունների ավարտից հետո ասել է, որ երկու կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները թույլ են տալու գալիք տարի շեշտակի ավելացնել հայ-ռուսական համատեղ զորավարժությունների քանակը:

ՌԴ պաշտպանության նախարարի հայաստանյան այցի արդյունքներով ստորագրվել է ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարությունների համագործակցության 2020 թ. ծրագիրը, որը ներառում է երկկողմ համագործակցության ուղղությունների լայն շրջանակ:

Երևանից Շոյգուն հոկտեմբերի 30-ին մեկնել է Ադրբեջանի մայրաքաղաք՝ մասնակցելու ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին։

 Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ռուսաստանցի ռազմական փորձագետ, Ռազմավարական կոնյունկտուրայի կենտրոնի տնօրեն Իվան Կոնովալովը։

– Պարոն Կոնովալով, ի՞նչ նշանակություն ունի, ընդհանուր առմամբ, Ռուսաստանի պաշտպանության նախարարի այցը Հայաստան։ Շոյգուն եկել էր պարզապես ռուսական ռազմաբազայում ստուգայց իրականացնելու, հայկական կողմի հետ փաստաթղթեր ստորագրելո՞ւ համար, թե՞ նաև այլ շարժառիթներ կային, այլ հարցեր կային քննարկելու հայ գործընկերների հետ։

– Մեծ հաշվով, Ռուսաստանի պաշտպանության նախարարն այսօր հենց այնպես այցելություններ չի կատարում։ Ակնհայտ է, որ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Կուժուգետովիչ Շոյգուի այցը որոշակի «մեսիջ» է այն ուժերին, որոնք վերջին շրջանում հայտարարում են, թե Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում, հատկապես ռազմատեխնիկական և ռազմաքաղաքական ոլորտներում, ամեն ինչ կարգին չէ։ Եվ հիմա պաշտպանության նախարարը ցույց տվեց, որ դա այդպես չէ, մեր երկրների կապերը ամուր են՝ հատկապես ռազմական ոլորտում, առավել ևս եթե հաշվի առնենք, որ նա այցելել է նաև Գյումրիի ռազմաբազա։ Իհարկե, պարզ է, որ նշանակալի ինչ-որ պայմանագրեր չեն ստորագրվել, բայց ինքը այցը շատ կարևոր էր։

– Եվ պետք է նկատել, որ Բաքու մեկնելուց առաջ է նա այցելել Հայաստան։ Հետո այստեղից մեկնել է Ադրբեջան՝ մասնակցելու ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին, որին Հայաստանը հասկանալի պատճառներով չմասնակցեց։

– Այո, այդպիսին է ընդհանուր ռազմաքաղաքական կոնֆիգուրացիան (փոխդասավորությունը) Կովկասում կամ, ավելի ճիշտ, Անդրկովկասում։ Ձևավորվել են որոշակի կանոններ, և ես հենց այդ կանոնների համատեքստում նշեցի, որ ՌԴ պաշտպանության նախարարի այցը տեղի ունեցավ Բաքվում կայանալիք գագաթնաժողովի նախօրեին։ Եվ եթե առանձնացնենք նախարարի բոլոր կարևոր ուղերձները՝ դրանցից պարզ կդառնա, թե ինչպիսին է ընդհանուր իրավիճակը տարածաշրջանում, և ինչպիսին է այդ իրավիճակի ռուսական ընկալումը։

– Այս համատեքստում շատ կարևոր է հասկանալ իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ և Մոսկվայի գնահատականը ներկայիս ռազմաքաղաքական իրավիճակին։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը վերջերս մի առիթով նշեց, որ Ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսման ռիսկեր այս պահին ինքը չի տեսնում։ Եվ հիմա պարոն Շոյգուն ասում է, որ Հայաստանի ռուսական ռազմաբազան կայունության երաշխավորն է Կովկասյան տարածաշրջանում և պատրաստ է հայկական զինված ուժերի հետ միասին դիմակայել տարածաշրջանում առկա սպառնալիքներին։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը, եթե դրան նայենք ոչ միայն հայ-ադրբեջանական հակամարտության, այլև ավելի լայն տարածաշրջանային զարգացումների, ընդհանուր ապակայունացման տեսանկյունից։

– Եկեք, այնուամենայնիվ, սեփական հայտարարություններն ու համատեքստը մեկնաբանելու արտոնությունը թողնենք Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությանը։ Բայց եթե խոսենք այն մասին, թե ինչպես է այն նայվում Կովկասի և ավելի լայն տարածաշրջանի ընդհանուր իրավիճակի խորապատկերին, ապա պարզ է, որ Հայաստանը երկիր է, որը կապված է բազմաթիվ տարածաշրջանային վեկտորներով։ Դա Իրանն է, Թուրքիան, որը համագործակցում է Ադրբեջանի հետ, Վրաստանն է և ընդհանուր տարածաշրջանը Ռուսաստանի նկատմամբ։ Այս ամենը, այս համատեքստը մնում է օրակարգում։ Եվ շատ ճիշտ է ասել մեր արտգործնախարարը, որ հակամարտության վերսկսումը Լեռնային Ղարաբաղի գոտում այդքան էլ հավանական չէ, սակայն, այնուամենայնիվ, նման զարգացումը չի կարելի բացառել։ Եվ ամեն անգամ, երբ դա տեղի է ունենում, ազդում է տարածաշրջանային ընդհանուր իրավիճակի վրա։ Ասեմ ավելին՝ այն ազդում է նաև Անդրկովկասից հարավ ընկած երկրների վրա։

Նկատի ունեմ Թուրքիան, Սիրիան և այլն։ Այս ամենն իրար հետ փոխկապակցված են։ Ուստի հավասարակշռությունը պահպանելը շատ կարևոր է Ռուսաստանի համար։ Եվ ես կարծում եմ, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարի տվյալ այցը կապված է ոչ միայն տարածաշրջանում հավասարակշռությունը պահպանելու հարցի, այլև իրավիճակի ընդհանուր արձանագրման, հաստատման և Ռուսաստանի կողմից իր առաջնահերթությունների ցուցադրման հետ, որպեսզի մոտ ժամանակներում ցնցումներ չլինեն։ Այսպիսով, պաշտպանության նախարարի այցը ցույց տվեց Ռուսաստանի առաջնահերթ ուղղությունները Անդրկովկասում։ Սա կարևոր ուղերձ է այն մարդկանց, ովքեր գուցե կուզենային ապակայունացնել իրադրությունը նույն Հայաստանում։ Բայց հիմա նրանք արդեն մի քանի անգամ կմտածեն, թե արժե՞ արդյոք դա անել, թե՞ ոչ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում